ՀՀ ՊՆ  պահանջով ներկայացնում ենք Արատեսի դպրական կենտրոնում մեր ճամբարին աջակցության մեր առաջարկությունը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, պետության պատվերով, մշակում իրականացնում, տարածում է կրթական այլընտրանքային ծրագրեր: Այդ ծրագրերի բաղացուցիչներից են ավագ դպրոցի սովորողների նախնական զինվորական պատրաստության, արտակարգ իրավիճակներում գործելու, մարզական, հայրենագիտական, բնապահպանական ծրագրերը, որոնք իրականացվում են նաև ուսումնական շուրջտարյա ճամբարներում, հավաքներում, ուսումնական ճամփորդություններով:
Կրթահամալիրը Վայոց ձորի Եղեգիս համայնքում, որպես մասնաճյուղ, ունի Արատեսի դպրական կենտրոնը՝ դպրոց բնության գրկում: Դպրական կենտրոնը Արատես գետի, նրա վտակների ավազանում է, ունի տնակային կացարան, հարմար տարածք՝ ռազմամարզական գոտու, վրանային ճամբար կազմակերպելու համար:

Կրթահամալիր աշխատանքի համար դիմած մասնագետների հեծանվային ստուգարք։

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպվում է ռազմամարզական, հայրենագիտական, բնապահպանական արշավախմբային եռօրյա ճամբար (երկսեռ)։ Ճամբարում կլինեն ինչպես կրթահամալիրի, այնպես էլ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Հայաստանի այլ մարզերի դպրոցների ավագ դասարանների սովորողներ: Ճամբարի ընթացքում սովորողները կլողան Արատես գետում, կիրականցնեն հայրենագիտական քայլարշավ մոտակա լեռներով, կծանոթանան բուսական և կենդանական աշխարհին, կզբաղվեն նետաձգությամբ և սուսերամարտով:
Ճամբարականները կգիշերեն Արատես դպրական կենտրոնի կացարանում և ճամփորդական վրաններում:
Խնդրում ենք աջակցել Երևան-Արատես-Երևան սովորողների տեղափոխումը կազմակերպելու հարցում՝ յուրաքանչյուր հերթափոխի համար տրամադրելով մեկ հատ 24 տեղանոց ավտոբուս (մեկնումը ամեն ուրբաթ առավոտյան, վերադարձը՝ կիրակի երեկոյան, ավտոբուսի վարորդի կեցությունը և սնունդը՝ ճամբարում): Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սովորողների տեղափոխումը կկազմակերպեն տեղական իշխանությունները: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար հերթափոխերի ցուցակը կցվում է (հավելված 1):

Արատեսի դպրական կենտրոնում 2019թ.-ից գործելու է ամառային հնգօրյա վրանային ճամբար (երկսեռ)։ Ճամբարին մասնակցելու են Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի հանրակրթական դպրոցների պատանիներ, մանկավարժական աշխատողներ: Կարևորում ենք, որ ամառային ճամբարի պայմանները մոտ լինեն դաշտային-զորանոցային պայմաններին, այցելեն Եղեգնաձորի (Վայքի) զորամաս, իրականացնեն մեկօրյա քայլարշավներ, յուրացնեն արտակարգ իրավիճակներում գործելու, նախաբանակային պատրաստության, անվտանգ կենսագործունեության հմտություններ, իրականացնեն շրջակա միջավայրի մաքրման-բնապահպանական աշխատանքներ։

2-4 տարեկանների բացօթյա քուն կրթահամալիրի հյուսիսում։

Սկսել ենք ճամբարի համալիր ռազմամարզական գոտու նախագծման-ստեղծման աշխատանքները, որ նախատեսում ենք իրականացնել որպես նախագիծ՝ պատանիների և մանկավարժական աշխատողների մասնակցությամբ։ Ակնկալում ենք ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությունը՝ մինչև 2019թ. հունիսը այն ավարտելու համար (հավելված 2)։  Պետք կլինի նաև ապահովել ճամբարակաների տեղափոխումը և ճամբարային ճամփորդությունները՝ այդ նպատակով հատկացնելով 2 ավտոբուս։ Յուրաքանչյուր ամսվա հերթափոխների ցուցակը կներկայացնենք մինչև նախորդ ամսվա 15-ը։

Պատրաստ ենք սեպտեմբերին և՛ Արատեսում, և՛ ՊՆ-ում ներկայացնել մեր առաջարկը։

Հավելված 1

Ներկայացնում ենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հերթափոխները. մեկնումը Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից (ՀԱԹ, Րաֆֆու փողոց), Երևան-Արարատ-Արենի-Գետափ-Եղեգիս-Արատես երթուղով, վերադարձը՝ Արատես-Շատին-Գետափ-Արենի-Արարատ-Երևան։

  1. Սեպտեմբերի 7-9. մեկնումը՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 8։00, վերադարձը՝ սեպտեմբերի 9-ին, մինչև 20։00։
  2. Սեպտեմբերի 14-16. մեկնումը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 8։00, վերադարձը՝ սեպտեմբերի 16-ին, մինչև 20։00։
  3. Սեպտեմբերի 21-23. մեկնումը՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 8։00, վերադարձը՝ սեպտեմբերի 23-ին, մինչև 20։00։
  4. Սեպտեմբերի 28-30. մեկնումը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 8։00, վերադարձը՝ սեպտեմբերի 30-ին, մինչև 20։00։
  5. Հոկտեմբերի 5-7. մեկնումը՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 8։00, վերադարձը՝ հոկտեմբերի 7-ին, մինչև 20։00։
  6. Հոկտեմբերի 12-14. մեկնումը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 8։00, վերադարձը՝ հոկտեմբերի 14-ին, մինչև 20։00։
  7. Հոկտեմբերի 19-21. մեկնումը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 8։00, վերադարձը՝ հոկտեմբերի 21-ին, մինչև 20։00։
  8. Հոկտեմբերի 26-28. մեկնումը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 8։00, վերադարձը՝ հոկտեմբերի 28-ին, մինչև 20։00։

Հավելված 2

Դաշտային բացօթյա, 40 մասնակցով ճամբարի համար անհրաժեշտ են.

  • ննջարանային վրաններ (2 վրան 20 տեղանոց, աղջիկների և տղաների համար)՝ համապատասխան կահավորումով
  • շտաբային վրան
  • մեծ վրան` համապատասխան կահավորումով՝ որպես դաշտային ճաշարան
  • դաշտային խոհանոց
  • դաշտային զուգարաններ
  • դաշտային ցնցուղներ
  • ռազմամարզական գոտու ամբողջացման, ճամբարի գործունեության համար անհրաժեշտ այլ գույք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ճանապարհով. հին-նոր ուղի

Հիշեցնեմ, որ ես որպես թեկնածու եմ մասնակցել ՀՀ նախագահի 1998թ․ արտահերթ ընտրություններին․․․ Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, յուրաքանչյուր կազմակերպչի, ՀՀ ընտրական օրենսգրքով պահանջվող կարգով իմ առաջադրման համար իրենց ստորագրությունը դրած 25 հազար քաղաքացիներին՝ «Նոր

Ծափերով զրնգուն մնացիր՝ մի՜շտ․․․

Աիդա Պետրոսյանն այսպիսին թող մնա, կմնա, կենտրոնում՝ իրադարձությունների, իր սաների հետ, իր ստեղծած աշխարհով շրջապատված՝ ծափերով․․․

Անդրադա՞րձ մի, գիր գրո՞ց․․․ իմ 895 –րդ հերթականը․․․

Վարդուհի Սիմոնյանի շնորհիվ ներգրավվեցի «Ստեղծագործական Հայաստան 2016» մեդիանախագծին․ սրանով Օրագրերի օրագիր՝ 2016-ի իմ գրերին հարցաթերթիկով անդրադառնալու հնարավորություն ունեցա․․․ հետաքրքիր զբաղմունք էր, մենակ մարդու գործ չէր․ ինձ օգնեցիք, շնորհակալ եմ։ Իսկ