Ամեն ինչն է կարևոր, բայց ամենակարևորը… արհեստն է: Սա, իհարկե, մեր իրականությունից չէ, այլ սերբական հեքիաթից, որ կարող եք կարդալ մեր կրթահամալիրի Բանգլադեշյան «Արհեստագործ» ամսագրում… Քանի՞ հոգի ունի ամենակարևորի՝ կարևորի այս գիտակցումը կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոց-քոլեջում… Կկարողանա՞ պարզել մայրենիի ստուգատեսի օրերին մեկնարկած «Արհեստագործ» ամսագիրը… Ասենք՝ շնորհավոր…
Միջին դպրոցի 9-րդ դասարանցի Ալբերտ Մինասյանի այս թափառումը՝ ֆոտոօբյեկտիվում պահելով Երևանի Հովհաննես Թումանյանի փողոցը, շատ իմ սրտով էր… Գիտեք… Ես սիրում եմ թամաշաներ. Թումանյանն ինքն իր գրականությամբ թամաշայի գրականություն է՝ մեծով-պստիկով անդպրոց-սրի քաշված-գաղթած-փախեփախ մի ժողովրդի հավաք պահելու, իր հանճարի միջով անցկացնելու ու մեզ փրկելու համար… Սա էլ Աղավնավանքի նման մի լեգենդ է, հա… Էսպիսի մի գործ էլ Կոմիտասն արեց՝ էս թամաշավոր ժողովրդի բերանը երգ դրեց… Ահա, ես վեր կացա գնացի-գնացի ընկա անկախ՝ յոթ ծովից ու սարից էն կողմ մի աշխարհ՝ Անկախ մայլա, ու մասնակցեցի մի մազալու թամաշայի… Բանգլադեշի տարբեր կողմերից հավաքվել են, ու տեսեք, կարծես տարիների փորձով մի թատերական խումբ լինեն: Ինչ ասես, ում բերանից սկսվեց, շարունակում են, խաղում են, երգում են, քեֆ են անում, բոլորի իմացածն էլ կա́մ Թումանյան է, կա́մ Կոմիտաս… Էսպիսի ուրիշ ժողովուրդ չես գտնի… որ չորս տարեկանի պատմությունն էլ սա լինի… «Կուշտն ի՞նչ գիտի սովածի հալը»… Սիրելի Տիգրան Հարությունյան, 5.2 դասարանից, քո այս բարբառով տեսապատումն ինչքա՜ն հարազատացրեց այս պահին իմ կյանքը՝ մեկտեղ բերելով-կապելով իրար Մերի Մուսինյանին ու Նարեկ Մուսինյանին… ում վերջերս հանդիպեցի Խանջյան փողոցում, առավոտ շուտ, համալսարան շտապելիս. որքան բազմազբաղ-հմայիչ է քեռիդ… Մայրիկդ՝ Մերին, կրթահամալիրի ամենալավ բարեկամն է, էլի բազմազբաղ… Սերգեյ Վարդանյանը, ում կատարած գործերն ազգագրության բնագավառում մեր օրերում զարմանքի ու հարգանքի մշտական աղբյուր են… Այսպիսի մայրենիի օր ստացվեց ընտանիքում. ուրախ եմ, իհարկե…
Փետրվարի 23-ին Հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիները տվեցին «Չարի վերջը»
Ի՜նչ վերնագիր է գտել սեբաստացիական նշանավոր Գևորգյանների ընտանիքի կրտսերը՝ Նարեկը՝ «Արեշի բարբառը»… Որքան էլ Մանեն՝ ավագ քույրդ, վառ անհատականություն է, ինչ լավ է, որ ընտանիքում այնքան հիացած են քեզնով ու քո-իրենց կրթահամալիրով, որ խոշոր պլանով օգնում են քո առաջին պլան գալուն… Կեցցե´ք, ընտանիք, մտավորական, որ զարդարում եք մեր կրթահամալիրի Արեշը… Ի˜նչ հրաշալի պատում է, ինչ գրավիչ բարբառ…
Կիրակին-երկուշաբթին հագեցած օր էր. ես՝ իմ հայտարարած ստուգատեսով և´ հիացած էի, և´ ձեռքը կրակն էի ընկել՝ կարդալու-տեսնելու-լսելու որքա՜ն նյութ. ագահի պես աշխատում էի համակարգչի մկնիկով, որ հասցնեմ հա́մ Թումանյանի մասին ֆիլմերը դիտել, հա́մ «Շողակաթ TV»-ի «Արտաքսման կիրակին», հա́մ Մարիամ-սովորողի հեղեղին դիմանամ թումանյանական, հա́մ նրա ուսուցիչ Նունե Մովսիսյանի… հա՜մ, հա՜մ, հա՜մ, քանի՞ ժամ, ախպեր, էսպես նստած ես մնամ:
Սոնա Փափազյանը Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանի սովորողներով Մատենադարանում է:
- Կոչումներն ու տիտղոսները հորինված են նրանց համար, ում ավանդն ու վաստակը երկրի առջև անվիճելի են, սակայն այդ երկրի ժողովուրդը դրանցից տեղյակ չէ: Սա Բերնարդ Շոուի 30 ամենահետաքրքիր մտքերից իմ ընտրածն է: Մնացած 29-ը պակաս հետաքրքիր չեն:
- Հավերժ երիտասարդության 20 գաղտնիքները… Ինձ զբաղմունք գտա գիշերվա ժամը 3-ին. շատ չե՞ն 20 գաղտնիքները, ու կազմեցի հավերժ երիտասարդության Աշոտ Բլեյանի երեք գաղտնիքները… առաջարկվող 20-ից.
- Առա́ջ տար քո գիծը:
- Տղամարդիկ, ամուսնացեք: Ավելի ճիշտ… Հիմնական դպրոցում այսօր ինձ մոտեցավ մի 3-րդ դասարանցի, ով ընտանիքով, երևի, նայել էր «Կենտրոն TV»-ի կիրակնօրյա հաղորդումը.
— Ճի՞շտ է, որ դուք 5 երեխա ունեք…
Ես ժպտացի.
— Առայժմ 4-ը՝ առանց ձեզ, իհարկե: - Թողեք ծխելը…
- Սև շոկոլադը և նրա՝ մեզ անհայտ 10 առավելությունները:
Ես համառորեն ուզում եմ հասնել նրան, որ այս տասնյակին ավելացվի ևս մեկը. որ սև շոկոլադի իմ կողմից միանգամայն ընդունելի 10 առավելությունները չընդհատվեն Մեծ պահքի այս 49 օր տևող շրջանում… Սև շոկոլադը պահքային միջոց ճանաչելուն ի՞նչ երկնային խոչընդոտ կա, օրագրի սիրելի կամեցողներ… - Գրատախտակի վրա սովորական կավիճով արված գլուխգործոցներ…
Մեր պատերն ամենուր տարատարիք սովորողների «գլուխգործոցներով» են լեցուն դառնում… Մայր դպրոցում Մեդիադահլիճի պատերին «գլուխգործոցներ» են թողնում Էլիզա Բաղդիյանն ու Արթուր Շահվերդյանը. քանդակագործ Արա Թարզյանին ես երեկ հանդիպեցի Հիմնականում՝ Գեղարվեստի ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ, որ նույն գործով էին տարված՝ ուսուցողական-ստեղծագործ-մոբիլ-բաց միջավայրում վճռական էին իրենց «գլուխգործոց» պատերը ստեղծելու մեջ… Ահա, մարտ ամսին մեկնարկող տեխնոլոգիական ստուգատեսին ինչպիսի նոր հնարավորություններ են բացվում՝ գլուխգործոցային աշխատանքի համար: Ունենք, նաև, պահեստավորված կավիճով գրատախտակներ… Հարմար պատեր են նաև Միջին-Ավագ դպրոցների անհատական պատերը, հատկապես Մայր դպրոցում, խզբզոց-փողոցային գրառումերը որքա՞ն պիտի մեզ սևերես անեն…
Նոր դպրոցի Անահիտ Գրիգորյանի 3-րդ դասարանի սովորողներն են՝ գրավիչ, հետաքրքիր …
Լավ է, որ ես էի մոռացել հերթական երկուշաբթիի գոյության մասին, իսկ Միջին դպրոցի հերթապահ դասարանը ոչ միայն չէր մոռացել, այլև համերաշխ, իրենց իսկական ընկերներ Շամիրամի ու Գոհար Եղոյանի հետ մաքրել էր Մայր դպրոց բերող 99 ուսումնական աստիճաններն ու փողոցները… Նրանք ամենուր են՝ խոհանոցում, դաշտերում… Գնահատեք. Հայաստանի 1400-ից ավելի դպրոցներում փետրվարի 23-ին հայրենաշինության-խնամքի ուսումնական աշխատանք դարձած այլ օրինակներ ցույց տվեք` տեսնենք, ուրախանանք…
Դավիթը Բլեյանն այս ամենի հետ գործ չունի՝ ինքն ու 100-ի չափ մեքենաները… Պատկերացրեք, որ փրկած չլինեինք մյուս հարյուրից իր այսօրվա ավտոտնտեսությունը… աչքերը բացել ժամը 6-ին առավոտվա, հերիք չի` չի թողնում օրվա գիրս ավարտեմ, սպիտակ մարդատար միջին չափի մեքենան է հիշել, ուզում է.
— Սա՞ է, — ցույց եմ տալիս:
— Չէ, սա ջիպ է փոքրածավալ…
— Սա՞:
— Չէ, սա արծաթագույն… չգիտեմ` ինչ է… Ման արի, խնդրում եմ, օգնիր ինձ, հայրիկ…
Օգնում եմ, բնակարանով մեկ փնտրում ենք՝ կորած, կայանատեղին լքած մոլորյալին՝ Սոֆյա Գրիգորյանի բլոգի երաժշտության ներքո… Վերջապես գտնվեց: Ճիշտ իր նկարագրածի նման:
Իմ միտքն էլ է ավտոտնտեսությանն ուղղված, բայց կրթահամալիրի… է՜յ, գիտի, Հունդայի ավտոբուս, ե՞րբ ես պատրաստ-սարքին լինելու… Սեբաստացիներին սպասարկող չըխկ-չըխկ միկրոավտոբուսները ե՞րբ պիտի դառնան Դավթի ավտոսրահի ավտոբուսների նման, բայց իսկակա՛ն … վարորդներն էլ Թումանյանի իմաստությամբ ու ֆրակով…
Տիկնիկաստեղծ Անի Հովհաննիսյանն անցել է գործի: