Խորհրդային շրջանում տարածված երգ կար՝ ինչից է սկսվում հայրենիքը․․․ Կօգնի՞ իմ Google ընկերը 30 տարի այն կողմ վերադառնալ։ Լսե՛նք միասին:

Ես Հայաստանում հայտնի ճամփորդ եմ և հիմա առիթը բաց չեմ թողնում. օրեր առաջ Վայոց ձորից Գեղարքունիքի մարզ անցում կատարեցի Սելիմի-Վարդենյաց լեռնանցքով իմ ընկեր ուսուցիչ-սովորողների աշխատանքային ջոկատով․․․ Ամենուր ճանաչում են, շփումը բնական, ինքնաբուխ անծանոթի հետ սահմանի աննկատ հաղթահարումով…
— Հեղափոխությունը մեզ մոտ չի հասել, Բլեյա՛ն ջան…
Նույն ցավը-բոթը-դժգոհությունը այցի ընթացքում փոխանցում են տարբեր երանգներով․․․
— Ինչի՞ց է սկսվում հեղափոխությունը,- հարցնում եմ,- է՜հ, սկսե՛ք ձերը, քայլ արեք, ընդառաջ գնացեք․․․ դարձրե՛ք հեղափոխությունը ձերը․․․
Այսպես, նկատել եմ, ինձ մոտեցողների հետ ոչ թե միանում ենք, այլ բաժանվում․․․ Գյա, զո՞ռ ա,- կասեր քյավառցին. դժվար է, հա՞, մեզանից սկսելը․․․

Դավիթ Բլեյանը այսօր շուտ-ինքնուրույն արթնացել և գիտահանրամատչելի ֆիլմերի առաջ է․․․
— Մայրիկը քնած է, պա՜պ,- ինձ տեսնելով արձագանքում է՝ մի բան ասելու համար, որ իրեն հետազոտողի իր գործից հանկարծ չկտրեմ…
— Կուկուն էլ է քնած, պա՜պ․․․ Քնում է ու մեծանում ամեն օր․․․ Հասունանում է ծնվելու համար․․․
— Իր աշխարհում աստվածային, պաշտպանված, ապրում է կուկուն,-քիչ հետո կհանգստացնի մեզ արթնացած Արմինեն․․․
Արմինեն՝ ծոցվորի իր նոր գործով լրիվ ինքնաբավ, ուշադիր հետևում է Նիկոլին ու հեղափոխությանը.
— Ով քննադատում է Նիկոլին, նախանձում է նրան…,- ասում է սոցիալական ցանցի-ինտերնետ աշխարհի միջից…

Հյուսիսային պարտեզի քնած-չքնածները։ Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Երեկվա մեր հավաքը մայր դպրոցի կենտրոնական գրադարանում, կլոր սեղանի շուրջ, ի՜նչ ուրախ-թեթև էր. Արատեսով, դպրական կենտրոնի նորացման-ընդարձակման, շուրջ տարի բանուկ-անընդհատ դարձնելու խնդիրներով մտահոգ սեբաստացի սովորող-ուսուցիչների համար իրենց մասնակցության հարցը պակաս կարևոր չէ… Ոգևորիչ էր Սլավա Մուրադյանի և Սմբատ Պետրոսյանի՝ սեբաստացի նորեկ երիտասարդների հոգատար-վստահ ներկայացումները․․․ Քիչ հետո նրանց կմիանան Արատեսի ակունքում 1990-ականներից կագնածները՝ Կարինե Մացակյանն ու Գագիկ Չարչյանը, ու ես քննարկված-համաձայնեցված առաջադրանքով օրվա աշխատանքային խմբին կճանապարհեմ գործի, Արատես․․․ մեր մասնաճյուղը Եղեգիսի կիրճում․․․

Լողուսուցման պարապմունք Պատրիկ Մոդավեի հետ։

Երեկ մի աշխատանքային խումբ էլ Սևանի «Ժայռ»-ի դպրոց-ճամբարում էր մեր․ վարպետ Պետոն ու Մկրտիչը, վարպետուհի-բազմաշնորհ Շողիկը, Վահրամի առաջնորդությամբ, մեր գործընկեր կապիտան Բորիսի աջակցությամբ ամբողջ օրը Սևանի ափի մեր ճամբարն էին կարգի բերում-նորացնում, Սոնա Փափազյանի հայ-ֆրանսիական ջոկատի ընդունելությունը պատշաճ դարձնելու համար․․․ Հիմա ջոկատները-խմբերը գնում են պատրաստված, վերադառնում առաջարկներով, ու գործի-կապի այս անաղմուկ անընդհատությունը այնքա՜ն ազդեցիկ է։

Երեկ՝ կլոր սեղանից հետո, Մայր դպրոցից բարձրանում եմ վեր՝ Արևելքով, դպրոց-պարտեզով, Քոլեջով․․․ վերացած․․․ պարզվում է՝ մտիցս թռած վարչական խորհրդի հավաքը․․․ Այնքա՜ն հետաքրքիր-կարևոր էր ճանապարհին կոնկրետ գործերով հանդիպումը պարտիզպան Վարդգեսի, դաստիարակ Տաթև Սահակյանի, տիկին Էլյայի ու Արման Սահակյանի հետ, որ հիացրեց-կենտրոն եկավ անցած շաբաթվա աշխատանքային ջոկատում Արատեսի․․․ Ի՜նչ ամոթ էր պատել, որ ուշացել էի․․․

Տաթև Սահակյանի 5 տարեկանների ամառային ճամբար։ Լուսանկարները՝ Տաթև Սահակյանի։ 

Իսկ օրվա վերջում, ես քաղաքի կենտրոնում, իմ եղբայր Արմեն Բլեյանի ու մի խմբի հետ ներքաշվում էի հեղափոխական* իրավիճակի մեջ ու… չէր ստացվում․․․ Ինձ հեղափոխությունը չի՞ հասել․․․ Ես հեղափոխականի՞, թե՞ հակահեղափոխականի* այլընտրանքային տեսակն եմ․․․ Սրան են երևի «ռեֆորմատոր»* ասում՝ ես և իմ գործը։

Իրանի ղեկավար-հոգևոր առաջնորդն արգելեց բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ… Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվը բազմապատիկ-ակնհայտ նվազել է․․․ Ամերիկյան պատժամիջոցների հետևանքները այսպիսով Հայաստան հասավ. սպասարկման ոլորտում ընդգրկված հայաստանցիները զգո՞ւմ են․․․

Ոչ ոք շահագրգռված չէ Թուրքիայի ապակայունացմամբ՝ Գերմանիայի կանցլեր Մերկելի  հայտարարությունը փաստում է, որ ամերիկյան  պատժամիջոցներից թուրքական լիրայի՝ 40 տոկոսի հասնող արժեզրկումը սպառնալիք է դառնում․․․ Մենք, անհանգստացա՞ծ ենք, ձեռքնե՞րս ենք շփում։

Իսկ Վիետնամում անհայտ ծովային արարած է հայտնվել․ չեմ  համբերում Դավթին ցույց տալ։

Աշոտ Տիգրանյանը ներկայացնում է այսպիսի զարմանալի վերնագրով հարցազրույց․․․ Պիտի ընդունենք, որ հիվանդ ենք. հայը թուրքի բժիշկը պիտի լինի, թուրքը՝ հայի...

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1441

* Հեղափոխական — հեղափոխություն՝ հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում անող
* Հակահեղափոխական — ընդդեմ հաղթանակած հեղափոխության պայքարող՝ մինչհեղափոխական կարգերը վերականգնելու համար։
* Ռեֆորմատոր — բարեփոխիչ, բարենորոգիչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենապերճախոս հռետորի՝ հաջողության մասին է իմ գիրը․․․741 անգամ ու անընդհատ

Նապոլեոն Բոնապարտ նվաճողին վայել դիրք է իմ նոր հարթակը, ահա ինչու գլխագրի համար դիմեցի աշխարհակալին, որտեղ այսօր ես կլինեմ 8.15 առավոտյան՝ որոշելու  մաքրման աշխատանքների այն ծավալը, որ պիտի իրականացնի հենց

Ինքնուրույն, հարցերով սովորելու բնական մեթոդ…

Օրվա պատումն սկսեմ այնտեղից, որտեղ ընդհատել էի իմ երեկվա գիրը։ Սուրբ Ծննդյան առավոտ էր Երևանում, Հայաստանում։ Ճերմակ-փափուկ էր մեր շենքի շուրջ. ամենուր եկեղեցի՝ սրբազան պատարագի կանչ կար… Դավիթ Բլեյանն ինձ

Կյանքիս ամենամեծ կորուստը Երևանն է… Գիր է…

Անընդհատ հետաձգել չէր կարելի. եղանակագուշակ Սուրենյան Գագիկի խոստացած ուժեղ քամիները, նրան ուղեկցող անձրևը… կայծակը չէին էլ կարող խոչընդոտ դառնալ… Շաբաթ օրվա երկրորդ կեսին ես ու Վահրամ Մարտիրոսյանը «Փարոսի» գագաթին էինք, Մալաթիայի ու