Ռուսաստանցի ուսուցչուհիները մերկացել են՝ ի աջակցություն աշխատանքից հեռացված իրենց գործընկերուհու… Այսպիսի հրապարակումները բաց չեմ թողնում. իրավունքի պաշտպանությունը մասնագիտական համերաշխությունը դաշտ են ազատում երևակայության փայլատակումների, թարմ հետաքրքիր-ազդեցիկ լուծումների համար: Իսկապես, ինչպես պաշտպանես, ոնց չպաշտպանես, ինչու չպաշտպանես, իհարկե, պաշտպանես գործընկերոջդ՝ ծանոթ-անծանոթը որն է… Ռուսաստանի մանկավարժները որոշել են օգնել ուսուցչուհուն, ում հեռացրել էին Օմսկի դպրոցներից մեկից՝ լողազգեստով լուսանկարի համար… Միացեք, սեբաստացիներ գեղանի, առանց խտրության համերաշխությունը սահմաններ, լեզու, քաղաքական համակրանք չի ճանաչում. կարելի է, չէ՞, մեր բոլոր 12 բաց-ծածկած լողավազաններում լողազգեստներով ուսուցչական համերաշխության օր անցկացնել… հարսանյաց ուրախության պարերգով, ջուր մտնել, ջրից դուրս գալ՝ դպրոցի մեր ղեկավարուհիներին, 2018-ի նշանված-հարսիկներին առանձնացնելով… Տաթևը Համբարյան, Արաքս Հովհաննիսյանը, ում անունը նետաձիգ Գևորգի հետ անարդարացի մոռացել էի ես իմ նախորդ գրում, Շամիրամը մեր… Երեկ ես անցա հյուսիսից-արևելք առավոտյան ազգագրական ստուգատեսային փառատոնային ճամբարների ընդհանուր առավոտյան պարապմունքներով… Տպավորված եմ թեթևությամբ, խանդավառության համակվածությամբ, ստեղծականությամբ… Արևելքի բերող ծնողներն են միանում. կա՛մ աշխատանքի ժամերը պիտի փոխեն, կա՛մ մենք պիտի անենք նաև երեկոյան փորձեր (և՛.. և՛-ն է լուծումը սրա)։ Մայր դպրոցում երկու սրահում էին պարապմունքները՝ Նելի Փիլոյանի ու Աննա Երիցյանի առաջնորդությամբ… Ավագ դպրոցը հարսանյաց երգ էր փորձում երկսեռ. ինչ խիստ էր ու կոնկրետ աջակցող Վարդան Կարապետյանի, Էմանուել Ագջոյանի երգեցողության նկատմամբ Նելին մեր, որքան լուրջ…

Օրվա վերջը այլ նախատեսում ուներ, այլ շարունակություն ունեցավ. ես կիսատ թողեցի մանկավարժական ակումբի ամենամսյա պարապմունքը, որի առանցքում Բլեյան կրթական բաց ցանցն էր. մերժեցի Բլեյանին…

Լևոն Տեր Պետրոսյանի հետ հանդիպումը, որ անցկացրինք խնամքով մշակած պտղատու այգով ճեմելով, անշտապ-անժամանակ ընթացք ունեցավ: Շնորհակալ եմ, նախագահ, քո հմայքի մարդկային, նրբանկատության համար… Կանգնում էր հանկարծ իր գուրգուրած ծիրանի ծառի մոտ, քաղում ամենածիրանը.
— Չէ, սա՛ կեր… Այս մեկն էլ…
Այդպես հորեղբայր Բալաբեկ Բլեյանն էր խնամում մեզ, երբ սեղանի շուրջ հայտնվում էիր իր կողքին… հետո շարունակում այն զրույցը, որի համար հանդիպել էինք…
Ես, իհարկե, ոչ պարտադրած ծիրաններից էի հրաժարվում, ոչ էլ գունեղ կեռասներից ու նորհաս սալորներից… Անփորձել չեմ անցնի, ու գլխավոր թեմայի դադարներում իմ ինտերվյուն անցկացնում… Նախագահից հետաքրքիր զրուցակի՜ց… Էլ Նիկողայոս Ադոնց ու Աշոտ Հովհաննիսյան, անցումներով մեր օրեր՝ իրադարձություններ ու մարդիկ, էլ «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս», էլ հին ու նոր նախագահ, էլ 1995-1996-ի դրամատիկ քաղաքական շրջան, Նիկոլ ու նրան աջակցության գործիքներ… Ամերիկյան ու պետական համալսարանի կրթության վիճակ… Զրույցներ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իր այգում, այսպես, ինչպես երեկ, հաճույքով կվարեի, հեռարձակումով, վստահ այս շարքի հանրային բարերար ազդեցության վրա… Հայրական ու հիմնադիր նախագահի գուրգուրանքը Հայաստանում առաջին քաղաքական սերնդափոխությամբ իշխանության ողջ պատասխանատվություն ստանձնած սերնդի նկատմամբ, Նիկոլի օրինական-բնական առաջնորդությամբ, այնքա՜ն ցայտուն է, առինքնող, ու յուրաքանչյուր դիտարկում արժեքավոր, պարզեցնող…

Իմ աշխատանքային օրն ավարտվեց՝ ինչով սկսվել էր՝ հունիսյան հարսանյաց ուրախությունների՝ հունիսի 15-ի, հունիսի 22-ի, հունիսի 29-ի՝ Շամիրամի ու Արա Գեղեցիկի իրական պսակի-հարսանիքի, հեղինակային կրթական բաց ցանցով ազգագրական փառատոնի ամփոփիչ օրվա՝ որպես հանրակրթության-մեր հունիսյան ճամբարային կյանք պատրաստություններով… Արարողապետ-քավորի պարտականությունները իմ աշխատանքի կարևոր մասն են նորից, չունեմ բաժանում, հատվածական չի եղել իմ գիտակից կյանքի կազմակերպումը… Երեկոյան մեզ են այցելում մեր հարսիկ-քույրիկ-աղջիկ Տաթևը Համբարյան ու Միքայել Ղազարյան տղան, ընկերը, փեսան… Սիրելի, սիրուն զույգ: Արմինեն ու Դավիթը սովոր են իմ անցումներին, հանկարծ մտա տուն ու հանկարծ հիշեցի այն, ինչ չէի մոռացել օրվա մեջ… Սպասված մարդիկ են, բարով գան միշտ, հատկապես որ հաղթահարեն պարտականության արգելափակոցը ու հայտնվեն սիրո-գժության մարգագետիններում, միայն ուրախության կպատճառեն… Ամենաանհամբերը Դավիթ Բլեյանն է.
— Էս ոնց է, որ ուշանում են, չես կատաղում, տիար ջան… իրար սիրում են՝ դրա համա՞ր…
— Իսկ դու ուզո՞ւմ ես, հարսանիք իսկական…
— Ինձ էլ եք տանելու… Թուր ունեմ, չե՞ս մոռացել, այ… (եթերային չէ)… Թող շուտ ամուսնանան, որ միասին լինեն միշտ…
— Ի՞նչ ենք հյուրասիրելու, Դավի՛թ…
— Միքայելին միրգ, Տաթևին կանաչիով աղցան, այ… Չես մոռացել, չէ՞, որ իմ սուսերամարտի ու լողի մարզիչներն են… Որ ամուսնանան, թողնելո՞ւ են… Թող չթողնեն… Ես չեմպիոն եմ դառնալու… Էս ոսկի մեդալս ինչ եղավ…
Ու գնաց, իր պահած-Միքայելի նվիրած չեմպիոնի մեդալի ետևից. հակառակը չես  ապացույցի…
— Միքայելը միայն ոսկի մեդալ է շահում… Որ ոսկի չլիներ, ինձ չէր տար…
Իր ճամփի ընկերն է:

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1404

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տարվա վերջին գիրը` վերջնագի՞ր․․․

Այս օրերին ինչ գրես` հարցաթերթիկ է դառնում, մի էջում հարցերն են` դեմքով դեպի անցնող տարի` ովքեր ու ինչերն են անցնող տարվա ամենա-ամենա ամենա-ամենա-ամենան, մյուսում, հայացքով դեպի եկող տարին՝ սպասում-բարեմաղթությունները․․․ Ինչո՞ւ, ինչպե՞ս պիտի

Հիշողությունը քո անցյալի գիտակցությունն է…

Վերնագիրը՝ ըստ Նորայր Ասատրյանի Ուռա՜, այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է: Չխանգարի՜ հանկարծ Լիլիթ Բլեյանի համերգին. ի՞նչ եք կարծում՝ Լիլիթն իր համերգի օրը ճի՞շտ է ընտրել… Տեսնենք, տեսնենք. երկուսին էլ ժամեր մնացին։

Իմ գիրը՝ կյանքի նման բարդ

Մարի ջան, սիրելիս, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նշանավոր ղեկավար Մարի Գաբանյան, շնորհակալ եմ ինձ արխիվից հայտնի դարձնելու ջանքերիդ համար։ Աչքի անցկացրի երեկվա «Ի բազում ամս տենչեցեալ…» հրապարակումը. մեկ է՝ հավատալու բան չէ՝