Երեկվա շաբաթ օրը՝ մայիսյան ստեղծագործական բաց հավաքով, օրհնության օր եղավ։ Ինձ օրհնողները՝ կրթահամալիրի Բանգլադեշի բնակիչները, կրթահամալիրի Բանգլադեշի կանաչող-գրավիչ դարձող հյուսիս-արևելք անցումում ինձ հանդիպող-ողջունողները․․․ Այս ողջույնները, Քոլեջի անցումի՝ երեխան գրկին, երիտասարդ, հմայիչ անծանոթուհի-արդեն ծանոթ Անուշը, որ տե՛ս, մնաց, թե քիչ ներքև քաղաքապետարանի մանկապարտեզի բարձիթողի հատվածի հողում պարտիզպանություն անող թաղի բնակիչ, Աննա Երիցյանենց շենքի, էլի՛ Երիցյան, ընդամենը հարևան Լուսինեն, ում հետ մենք պայմանավորվեցինք սուրճը խմել Գեղարվեստ-Քոլեջ անցումի հարակից շենքի պուրակում, առաջիկա օրերին, երբ միջավայրը կպահանջի, որ հատուկ սրա համար պահած մետաղե սեղանը բակ հանվի․․․

Մենք սրանով-այսպիսով պատրաստվում ենք Երևան 2800-ի՝ երևանցիների համանքային, թաղային, բակային, մարդկային ուրախությանը․․․ Իսկ կրթահամալիրը հեղինակային մանկավարժության հեղինակների անցած շաբաթվա հավեսով, որպես մեր տարիների գործի արդյունք եմ փաստում, իր «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծով ստեղծված կրթահամալիրի Բանգլադեշով, ներկայանում է որպես խոշորացված մի համայնք, բաց կրթական ցանց, որի ամեն մի հանգույց՝ դպրոց, դպրոց-պարտեզ, Քոլեջ, թե ուսումնական կենտրոն, գործում-ներկայանում է իր ձևավորած բնակավայրով-շրջակա միջավայրով՝ որպես բարձրահարկ շենքերի-բակերի-անցումների ապրված ամբողջականություն… Ու այնքա՜ն բնական է այսպիսի կազմակերպումը, որ իմ ամենօրյա աշխատանքային անցումը Հյուսիսի դպրոցից Քոլեջ-Արևելյան դպրոց-պարտեզ, որ հեծանվով, թե քայլքով պիտի րոպեներ տևեր, իր աշխատանքային բեռնվածությամբ դարձավ ժամ ու կեսից երկու ժամանոց․․․ Ինքնաբուխ, ամիսներով ամենօրյա նոր շփման, համատեղ կյանքով ինքն իրեն պատրաստված քննարկումներով ոտքի վրա, բարեկամ շենքերի ցայտաղբյուրով տաղավարում, Սաթեն Գևորգյան-Լիլիթ Ավագյանի 2-4 տարեկանների ծնողների հավաքի «Գեղարվեստի հարթակում»՝ Ռոբերտի մայրիկ Դիաննայի, Արփիի Թեհմինե մայրիկի, Եվա-Հայկ երկվորյակների Մարգարիտ մայրիկի հարցադրումներով…

Սրանցից ամեն մեկը ուղիղ հեռարձակման  արժանի է, որպես ինքնակազմակերպմամբ, Հանրապետության հրապարակի սիրո և համերաշխության արձագանքով թափով հառնող, հպարտ, արժանապատիվ քաղաքացիների համախմբում, երկրագործությամբ իր կյանքը փոխելու հաջողված, երկարատև նախագիծ․․․

Այս տեսանյութը, ահա, տեսագիր է իմ գրի մեջ, որի հեղինակ Քնարիկ Ներսիսյանը մանկավարժ հեղինակ-պարտիզպանն է նաև մեր կրթական խոշորացված համայնք-բաց ցանցի Գեղարվեստ բնակավայրի։ Հիմա բաց ցանցի զարգացումն այն փուլում է, որ ամեն մի բնակավայր, կրթական համայնքի ղեկավար պիտի շարունակի այս պատումը, իրենը բերի։ 

[youtube https://www.youtube.com/watch?v=zGx1zU2y1UQ?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent]

Եվ հունիսի 5-ի օրացույցային հավաքին՝ շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրով, հեղինակային կրթական ծրագրի դպրոցների բաց ցանցը այդ ցանցի հեղինակ կրթահամալիրի Բանգլադեշում հունիսյան ուսումնական ճամբարների բացօթյա պարապմունք-ներկայացումներով պաշտոնապես հասարակությանը ներկայացնելու որոշումն էլ ինքնաբուխ, առցանց ծնվեց․․․ Ավելացնելու բան ունե՞ս, ընթերցող սեբաստացի, կրթական բաց ցանցի պատվիրատու-մասնակից, համեցի՛ր․․․

Բնապահպանությունը՝ որպես երկրագործի վարք-կարգապահություն, ուսումնական աշխատանքով ձևավորվող շրջակա միջավայրը՝ որպես կրթական համայնք, մեր հեղինակած մանկավարժությամբ անանջատ են, ու տեսե՛ք, ի՜նչ օրհնություն են պարգևում ինձ, որ կիրակիի իմ գիրը, իմ օրը ես սկսում եմ այդ մասին պատմելով․․․

Պարտիզպան սեբաստացիներ Զոյայի, Արմանի, Լևոնի հետ Արևելյան դպրոց-պարտեզի բարձունքին էինք կանգնած։ Մայր դպրոցը այնքան մոտ չէր եղել ինչպես երեկ՝ շաբաթ օրով։ Հարավով, «Վահան Ասատրյան» պուրակով կրթական պարտեզի մեծ պուրակ անցումը բարեկարգելու, կանաչացնելու, մեր կրթական համայքին վերջապես պատշաճ դարձնելու պարտավորությունը այնքա՜ն իրական է, որ մենք շինարար Կարենի և Մովսեսի մասնակցությամբ, Վահրամ Մարտիրոսյանն առցանց, Սևանի «Ժայռ»-ից մասնակցեց, որոշեցինք մինչև մայիսի 25-ը, ավարտական օրվա առիթով, ցնծությունը օրացույցային ավարտի բերել։ Շա՜տ ձգվեց։

Զուգահեռ սրան՝ Միքայել Ղազարյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Գևորգ Հակոբյանը, սովորողների և աշխատողների մի խմբով, Սևանի «Ժայռ»-ում մեր 2018-ի ռազմամարզական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարն էին կարգի բերում, սեբաստացիների առաջին գիշերումով Սևանի ափին։ Այս ռազմամարզականում մեր 9-րդ դասարանցիները իրենց ֆիզպատրաստության, կոփվածության, առողջության ստուգատեսը կանցնեն օրեր հետո։

Արմինեի հետ գրին վերնագիր էինք ընտրում, մեկ էլ որտեղից Թումանյանի այս քառյակն եկավ ու մնաց իմ գրում․․․

Իմ կնունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1780

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես ամենաՀայաստանի կենտրոնից՝ Դպրոց-պարտեզի Չարենցի կամարից

Առավոտ շուտ Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը Կասկադի առվույտի արտը ջրել-հանձնել էր տիկին Էլյային և արդեն կրթահամալիրի Դպրոց-պարտեզում էր… Այնքա՜ն գործ կա անելու. երկրագործությունը, որ տևական ժամանակ շրջանցել է Հայաստանը, հիմա

Ես չեմ ձգտում մարդկանց համար գրավիչ լինել. նաև գրով…

Շուշան Բլեյանի ավարտական համերգը կկայանա սեպտեմբերին. ինչպես Շուշոն մեր ընտանեկան եթերում ասաց. — Ավելի լավ, համերգին ավելի լավ կպատրաստվեմ: Հիմա Շուշանը երգում է Վիեննայի Մխիթարյանների եկեղեցում, պատրաստվում դասարանական համերգներին, իր

Անվերջ զրույցի 241-րդ հանգրվանում…

— Արա բազուկ, վեր կաց: Էնպես մի՛ արա, որ քո տնօրեն քույրն իմ վրա խոսի: Էհե՜յ…- կանչում է մայրը՝ չարթնացող Դավթին,- ուշանում ենք… — Չէ՜, ես «արա» չե՜մ, «արան» դո՛ւ