Հարգելի գործընկեր.

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջում, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության այլ մասնագիտությունների հետ, իրականացվում է նաև «Պարտեզապուրակային գործ» մասնագիտական ուսուցումը՝ ուղղված նախ և առաջ դպրոցական, ուսումնական այլ հաստատության պարտեզի ստեղծման, բարեկարգման, արդիականացման աշխատանքներին, դրա համար մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը։ Ծրագրի իրականացման համար Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի միջնորդությամբ համագործակցում ենք նաև գերմանացի մասնագետների հետ։ Այդպիսի մասնագիտական ուսուցման շնորհիվ է նաև, որ կրթահամալիրի դպրոցների մեծ թվով կազմակերպիչներ, տեխնոլոգիայի ուսուցիչներ, այլ աշխատողներ գործուն մասնակցում են կրթահամալիրի «Կրթական պարտեզ» նախագծին, մեր դպրոցների տարածքների Երևանի հարավարևմտյան զանգվածում կանաչ օազիսի վերածելուն, իրենց տարատարիք սովորողների հետ պարտիզապուրակային ուսումնական նախագծային աշխատանքի կարևոր փորձ են ստեղծել:

Կրթահամալիրի քոլեջն սկսել է 2018-2019 ուստարվա ընդունելությունը։ 2018թ. մայիսի 30-ից հունիսի 1-ը, առաջարկում ենք «Պարտեզապուրակային գործ» եռօրյա դասընթացով վերապատրաստման գործուղել դպրոցի, ուսումնական այլ հաստատության մասնագետի (մասնագետների)։ Դասընթացի ծրագրման-կազմակերպման մեջ ներառված է նաև գերմանացի մասնագետ Գերդ Քյոհլերը։ Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան վկայագիր, կունենան հնարավորություն ընդգրկվելու 2018-2019 ուստարվա  «Պարտեզապուրակային գործ» մասնագիտության 1-ամյա ուսուցման ծրագրում, առանց իրենց աշխատանքից կտրվելու, սահմանված կարգով ստանալու մասնագետի պետական որակավորում։

Կրթահամալիրում մարզերից մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր գեղագիտության մանկավարժությունը-մանկավարժության գեղագիտությունը

Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, որտեղ և եք. Մայիսի 21-ի «Գեղարվեստը կրթահամալիրում»  նախագիծը լավ հարթակ է ոչ միայն մեր հեղինակային կրթական ծրագրերը, մեր գեղագիտության մանկավարժությունը-մանկավարժության գեղագիտությունը ներկայացնելու, այլ նաև մեր կազմակերպումը՝ համախմբվածությունը,

Իզմիրի ճամբարին մասնակցելու հնարավորություն

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ։ Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության ուսումնական նախագծի ղեկավար Լուսինե Բուշը տեղեկացնում է, որ 2015թ. մասնակիցների խմբում երեք տեղ է ազատվել: Հիշեցնում եմ, որ ճամբարին կարող

22. 06. 2014թ.

Արցախ-Հայաստան. միասնական գործել, միասին քննարկել ու լուծել իրական խնդիրներ, միշտ պատանեկան անկեղծությամբ և ոգևորությամբ: Ստեղծողի մոբիլ դպրոցը` իր հանրակրթությամբ, նրա սովորողով, ուսուցչով ու ծնողով՝ փաստացի, կոնկրետ ու կարևոր մասնակցություն կունենա