Հաջողությունը ձեզ լինի, հանկարծ չձախողենք. ես գործում եմ այդպես՝ բացառում եմ ձախողումը… Մայիսի 21-ին նշանակված է մամլո ասուլիս, որտեղ Հայաստանում այլընտրանքային կրթության ջատագովներով հայտարարելու ենք միության ստեղծումը։ Ինձ խնդրել են գրավոր ներկայացնել ելույթիս թեզիսները, իսկ իմ գրավոր տեքստերը բոլոր հայտնվում են սկզբում իմ բլոգում, և  սա դարձավ իմ օրվա գիրը՝ թվով 1378-րդ անընդհատը։

Հայաստանի նոր բրենդը փոփոխություններն են, փոփոխությունների հնարավորությունը. չի կարելի չօգտվել սրանից ու չդրսևորել բաց հասարակություն ստեղծելու մեր հավաքական տաղանդը։ Սա վերաբերում է նախ և առաջ կրթությանը։ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի հոմանիշը ես համարում եմ «Մենք ենք հեղինակը մեր գործի». սրանից է մեր հեղինակային դպրոցի ծնունդը։

Ինչպե՞ս կրթության մեջ ցնցումայինը դարձնել ցանցային։ Մանկավարժական նորարարության խթանումը, հանրապետությունով մեկ ազատության ծավալումը, քաղաքացու նախաձեռնողականության միջոցով նրա իշխանության հաստատումը մանկավարժական ներուժի իրացման՝ մարդուն հասանելի ճանապարհ է Հայաստանով մեկ։ Իշխանությունը բոլոր մակարդակներում պիտի կենտրոնանա հանրակրթության՝ բաց համայնքային դպրոցի բարեշինության վրա՝ կրթական ծրագրի ազատ ընտրության հնարավորությամբ. սրանից է մեր հեղինակային դպրոցի ծնունդը։

Մյուս կարգախոսը՝ «Մանկավարժության մեջ Բաստիլը պիտի գրավվի»։ Անգիրի դպրոցը իսկական ռեժիմ է հաստատել գործող հանրակրթական համակարգում. ինչո՞վ քաղբանտարկյալ չեն փակ կրթության, պետական համարվող, որպես «խմբի կալվածք» գործող դպրոցի սովորողները, որոնք պարտադրված են «Հանուն Հայաստանի Հանրապետության» որքան հնարավոր է երկար՝ 12 տարի նստել։ Եվ լավ է, որ այլընտրանքային հանրակրթության ջատագովներով այս միությամբ հայտարարում ենք, որ միասին ենք հանդես գալու ընդդեմ անշարժության, հանուն քաղաքացի սովորողի և ուսուցչի, կրթության ազատ ընտրության իրավունքի։

Մենք սեբաստացիներով, միության մեջ, միությունից դուրս, վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, հեղինակային դպրոցների բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երևանում և Երևանից դուրս, Հայաստանից դուրս կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց…

Հավանեցի՞ք. ուղարկե՞մ։ Ո՞վ բան ունի ավելացնելու սրան. չէ՞ որ միության անդամ ենք դառնում կազմակերպությամբ։

Քնարիկ Ներսիսյանը սրան կապում է իմ տեսազրույցը՝ գեղարվեստի հարթակում, որ ունեցա կրթության փորձագետների հետ…Ես շնորհակալությամբ դիտեցի. օգտակար էր ինքս ինձ լսելը։
[youtube https://www.youtube.com/watch?v=f7aKVlmqiu4?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent]

– Դավիթ,- ասում եմ, իրիկունը ուշ փորձում եմ սղղացնել մտերմիկ-խոսքի մեջ,- ամենակարևորը հիմա մայրիկն է, ես ու դու պիտի հոգ տանենք… Իր համար հեշտ չէ…
– Ի՞նչ ես ասում, տիար Բլեյան, ամենակարևորը դո՜ւ ես, քո աշխատա՜նքը, քո մտքե՜րը, որտե՞ղ են նրանք…,- ու մատով ուղղում է դեպի մայրը…
Այսպիսի Դավիթ Բլեյան, ու ուրախ-լեցուն օրվա թեթև ավարտ…

#1378

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տարին հեքիաթով ավարտես, որ հեքիաթով էլ սկսես. մեզ համար չի՞ ասված…

Ինձ սկսում են դուր գալ դեկտեմբերյան տոնական շունչը, ամանորի ուսումնական նախագծերի համն ու ամանորյա այս իրարանցումը, հոտը, գույնը, ձայնը… Ամանորի-Սուրբ Ծննդի՝ 2016-2017-ի, հին ու նորի այս սահմանագլխից էլ հավես, ոգևորող

Անցած օրը՝ կիրակի, օրվա գիրը՝ նրա նման, անսպասելի ավարտով

Գրելը, օրագիր վարելը ինձ ավելի ու ավելի է դուր գալիս. գրում եմ հեշտացող թեթևությամբ, հաճույքով, առանց նեղելու ինձ, օրագրի վրա ծախսելով 60-80 րոպե, միշտ առավոտ կանուխ, իսկ իմ բլոգում, իմ

Օրվա այս գիրս՝ պատասխան հեռախոսազանգերին

Իմ օրագիրն այսօր ունեցավ երեսուներորդ եթերը, բեմելը, թե հրապարակումը… Ուռա՜. սա հենց այն առիթն է, որ մեզ կհավաքի վաղը՝ նշելու աշխատանքային կարգով։ Հետաքրքիր կապ է հաստատվում ինձ ծանոթ-անծանոթ մարդկանց հետ. արձագանքում