Ծիրանի ձեռը կրակն են ընկել ոչ միայն չորս սեբաստացիների ծնող, հայտնի երկրագործ Արտյոմ Խաչատրյանը, այլև ծիրանի երկիր Հայաստանում՝ բերքն այս տարի առատ է, կրթահամալիրի Հյուսիսում, Հարավում… Արտեմը կոչով-հրավերով դիմում է սեբաստացիներին․ համեցե՛ք, ծիրանը ծառերից հավաքեք ու իր ընտանեկան բարիքը ձեզ առողջություն պարգևի ողջ տարին… Արտեմի օջախ-ծիրանանոց այցելեք ընտանիքներով։ Ստուգենք-հիանա՞նք իր բացսրտությամբ, ճամբարական ջոկատներով… Շո՛ւտ արեք, ծիրանը մեր աչքի առաջ անձրևի ջրի պես գնում է…

Աիդա Պետրոսյանի «Ծիրանածես»-ն էր իմ մտքում երեկ, այս օրերին, բոլոր մանրամասներով արթնանում, անփոխարինելի, այդպես էլ կմնա տիկնիկ Աիդան՝ իր ծիրանակորիզահավաքով, չրով, կորիզի ջարդուկով, բոլոր տարիքի սեբաստացիների՝ սկսած երկու տարեկանից, ծիրանի բերած առողջաբեր ծիսական ուրախությամբ, ճաշակումով։ Հետո կգա կեռասաբալագովքը, մինչև դդմագովք ու դդմածես՝ արանքում ողջ երկրագործական բանջարաբոստանայինն ու խաղողագովքը։

Երեկ, երբ Վահրամ Մարտիրոսյանի հետ, ամեն շաբաթվա շրջայցի երթուղով Հարավում էի… ծիրանի երկու ծառ բերքի տակ ճկռել էր։ Կիրակի է, ավելի կհասնի բերքն ու Բանգլադեշի հայտնի քամուց երկուշաբթի առավոտ 09-ին ճամբարական սովորողների ու ուսուցիչների համար ծիրանաթափով հոգս կդառնա…

Չորանոցներ ծիրանի չունենայի՞նք, երբ այսքա՜ ն հազար քառ․մ թեք ձեղնահարկ տանիքներ ունենք, ծիրանի ժամանակավոր պահպանման նախկին նկուղային հարմարավետ տարածքներ…

Սեբաստացիական հունիսը լիարժեք ծիսական-աշխատանքային կարող էր լինել մեծ թվով ճամբարական սովորողների համար։ Տեսարան է, չէ՞․ Բանգլադեշի ծովերից դուրս եկող խմբերը, որպես ծիրանահավաքներ, շարժվում են շրջակա Արագածոտն, Կոտայք, Արարատի, Արմավիրի մարզի ծիրանանոցներ, բերքահավաքով-ծիսական պարերգով-օրհնանքով-փառաբանումով, բերքով վերադառնում, մտնում ծովերը, դուրս գալիս, փռվում լողափին, կիսում ծիրանները՝ չորացնելու համար, շարում-փռում բաց-գունեղ, ծիրանագույնի բոլոր երանգներով… Ա՜յ քեզ ինստալյացիա Բանգլադեշում… Ինչ որ բան, այնուամենայնիվ, պակասում է, մտածում եմ ես, ստանալով ձեր պատասխանը՝ ինչ-որ բանից ինձ մոտ շա՜տ է…

Հարգելի Տիգրան Պետրոսյանը Գյումրիից հարցնում է․«Որպես ծնող ուզում էի ձեզանից ճշտել, արդյո՞ք հավանական է, որ սեպտեմբեր ամսին ձեր կրթահամալիրը Գյումրիում կբացի իր մասնաճյուղի դռները, և եթե՝ այո, ապա սկսած ո՞ր դասարանի աշակերտների դիմաց»։

Կկայանա՞ հունիսի 18- 22-ի՝ «Բարեկամություն» անունով մանկավարժական նորարարության ճամբարի շրջանակում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և իր աշխատակազմի նախատեսված այցը կրթահամալիր, շրջայցը, կլոր սեղանը․․․ Օրակարգում, Տիգրա՛ն Պետրոսյան և հեղինակային մանկավարժությամբ հետաքրքրված պատվիրատու-գործըկերներ հանրապետությունով մեկ, ձեր այս մտահոգությունն է։ Հարգելի նախարարը՝ իր աշխատանքային հասարակական-քաղաքական գործունեությամբ հուսալի աջակիցն է մեր մանկավարժության տարածման։ Ահավասիկ․ անցյալ տարի ճամբարային այս շրջանում Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահը, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը նորից կրթահամալիրում էր։ Շատագիր-շատախոս չլինելու համար ընթերցողի մեդիափաթեթ ենք պատրաստել։ Ի՞նչն է խանգարում մեզ, ԿԳՆ նախարարությանը, կրթահամալիրին և կրթության ընտրության իրավունքը իրացնող քաղաքացիներին, նրանց նախաձեռնող խմբերին ու համայնքներին՝ գյուղերում, քաղաքներում, որ հեղինակային կրթական ծրագրերի բաց ցանցի հանգույցների ստեղծման, ծավալման գործը անդադրում-կոնկրետ առաջ մղեն․․․ Թվում է՝ ոչինչ։ Ես որպես կրթահամալիրի-կրթական բաց ցանցի հիմնադիր-հեղինակային խմբի ղեկավար, ամբողջությամբ այս ծառայության մեջ եմ։ Որտե՛ղ և երբ կառաջանա-կմիանա մեր կրթական ցանցային առաջին արտաբանգլադեշյան (արտակրթահամալիրային) կրթական հանգույցը, ինչպիսի տեսքով՝ նախակրթարան, դպրոց-պարտեզ, թե՞… կիմացվի։ Ձեր քայլն արեք, լսո՞ւմ եք, մենք իրական ինքնակազմակերպում ենք առաջարկում ձեր հանրային-կրթական պահանջի։

Այսօր, չեք մոռացել, Արմինե-Դավթի հետ, որպես Միքայելի ու Տաթևի պսակի քավորի ընտանիք, ժամը 16։00-ին, պիտի լինենք Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում… Մի տեսնեք՝ ինչ նվեր-տուփ է հավաքել ինքնուրույն, ինքնաբուխ Դավիթը՝ իր մարզիչներ հարս ու փեսայի, իր արշավական-բարձունք նվաճած ընկերների համար։ Մա՛հ՝ կասեր Համլետ Խաչատրյանը…

Ճամբարային աշխատանքը իրական ստուգատես է նախագծային ուսուցմանը մանկավարժական աշխատողների պատրաստության։ Լողափնյա ճամբարի ղեկավարումը մանկավարժական աշխատողի առաջ պահանջներ է դնում….

#1408
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ո՛չ երազել, ո՛չ փնթփնթալ….

Չեմ թողնի՝ անտարբեր մնաք – 3 Հիմա՝ հանրային-պետական կյանքի այս փուլում, երբ կարևոր է հանրային կյանքին մասնակցելը՝ քո փոփոխությունները բերելը, սրանով հանրային կառավարման մաս դառնալը, ամենավտանգավորը դիրքավորվելն է, իբր՝ հա,

Աշխատիր ճի՛շտ ճանապարհի վրա և գոհացի՛ր ունեցածովդ․․․

Իմ գրի այս վերնագիրը առավոտվա մեր երկար զրույցից հետո Արմինեն ընտրեց ու չի սխալվել։ Ես սկսում եմ, որպես ընտանեկան ընթերցանություն, Դավթին Թումանյան կարդալ, հերթով. «Ոսկի քաղաքի» մարդկանց, Գոհար թագուհուն դեռ կհանդիպենք։

Քո անցած ամեն մի ճամփին, ասա` սա ուրիշ է արդեն…

Ես օրվա իմ գիրը անխախտ ավարտում եմ մինչև տանից դուրս գալը՝ առավոտյան 7-8-ի միջև, ու անկախ օրվա իրադարձություններից, չեմ միջամտում, չնայած այն թողարկվում է օրվա վերջում՝ ժամը 4-5-ի արանքում, դառնում