Եվ կրկին հանդիպեցին տղան ու աղջիկը:
Ամառը չգոլորշիացրեց նրանց զգացմունքները:
Աշունը հարսանիք էր կանխատեսում:
Ձմեռը հիշեցրեց անցյալը:
Գարնանը սելավ էր:
Աշոտ Տիգրանյան
Մենք Արմինե Թոփչյանի հետ հեծանվով հարավարևմտյան զանգված Բանգլադեշի Բ-2 թաղամասի «Սիրո ու հավատի» այգի կոչվող կանաչ ընդարձակ տարածքում նախկինում եղել ենք։ Այդ այցելության անդրադարձն իմ օրագիրը՝ տեքստի, թե լուսանկարի ձևով պահե՞լ է… Ի՞նչ է եղել-մնացել հայտնի այգուց…
Երեկվա մեր այցը «Սիրո ու հավատի այգի» նպատակային էր, «Երևան 2800»-ի «Երևանյան բակեր» նախագծով… Ափսոս, որ նախագիծն այս չամբողջացավ՝ ընդգրկելով հին ու նոր Երևանը… Արմինեի, Խորենի, Վահրամի հետ շրջայցը՝ թիվ 11 հիմնական («Ազիզյանի դպրոց» անունով հայտնի), թիվ 190 ավագ («Զատիկյանի դպրոց» անունով հայտնի) դպրոցների հարևանությամբ տարածքներով, դառը զգացողության առաջացրեց… Զանազան-զարմանազան՝ նյութով, գույնով, իրագործումով, փնթի, բարձիթողի պարիսպների-ցանկապատերի ետևում չգիտես ինչի վերածած մանկապարտեզներն են տիպային… Ի՞նչը կփրկի այս հսկա ուսումնական ավերակը, որի առանձին թևերում պսպղուն հաստատություններ են… Վստահ եմ՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում նախագծի» իրագործումը… Բլեյանին խնդրեք-իրավունք տվեք, հենց էս ամառ՝ օգոստոսին, գա մի էքսկավատորով, ինքնաթափով, շինարարական բրիգադով բոլոր վեց մանկական հաստատությունների ողջ ցանկապատերը քանդի-հավաքի-սրբի-բարձի ու տանի… Ջրագիծը գործարկեք, 2800-ամյա պատմությամբ ձեր քաղաքի տոնին ընդառաջ վերջապես երկրագործ դարձեք սովորողով, ուսուցչով, բնակչով, սիրո-համերաշխության հեղափոխության մասնակիցներ… Թե չեք նշանավորում ձեզ այսպիսի պարզ-ակնհայտ գործերով, չեք հերոսանալու, ուրեմն մեր հերոսը եղել է ու կա գեներալմանվելությունը, և ոչ մի դատական քննություն, ոչ մի ֆեյսբուքյան թամաշա, վայ-վույ ու անեծք չեն փրկի մեզ…
Գիտեի-լսել էի, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների միջակայքում «Սիրո և հավատի զբոսայգի» պաշտոնական անունով այս այգին, որ կառուցվել է «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով, տարիներ առաջ, հիմա վերակառուցվում է Երևան քաղաքի միջոցներով… Ա՛յ, թե ինչ ասել է տարիների պատմություն ունեցող այգու վերակառուցումը, որի նախագծային արժեքը կկազմի մի քանի տասնյակ մլն դրամ, տեսնել էր պետք… Չտեսնեի՜… Փակված քո Բանգլադեշի կրթական պարտեզի անսահմանությամբ՝ առավոտից իրիկուն քո երկրագործությամբ զբաղվի, էլի՜, մի շեղվի, գործից մի՛ կտրվի, դրա օգուտը ո՛չ դու, ո՛չ էլ որևէ մեկը չի տեսնելու, ա՛յ Բլեյանի դպրոցի Բլեյան հիմնադիր…
Ի՞նչ է լինում բուսական հողի հետ, երբ տարիներ չեն ջրում-ցանում-խուզում՝ կանաչ դարձնում-պահում. հայտնի է, անապատանում է… Ի՞նչ է լինում նախանձ շարժող հաստ մեծ տուֆով քարապատ անցումների հետ, որ տարիներ շարունակ չի սպասարկվում-նորոգվում… Ձեռից գնում է…
Եվ ո՞րն է սրա լուծումը։ Նրա ամենօրյա սպասարկումով-կարիքներով զբաղվե՛լը, այգին կանաչ միջավայր դարձնելը օրը 24 ժամ, տարին տասներկու ամիս ու 365 օր, ամառ-ձմեռ… Ոռոգման ցանցի գործարկումն ու ամառ օրով գոնե ծառերը ջրելը… Թվում է՝ պարզից պարզ է։ Բայց, չէ՜: Կարելի է այգին, հին այգին թաղել բառիս բուն իմաստով նոր բուսական հողի ծածկույթի, նոր, այս անգամ բետոնե սալիկներով անցումների, նոր ասֆալտե դաժան ծածկի տակ, հսկա մետաղե ցանկապատերի մեջ առած… Այդպես էլ մարդիկ արել են… իրենց քաղաքապետարանով, շրջանի վարչակազմով… Տենդեր են հայտարարել նախագծի և թաղման՝ նկարագրված առաջադրանքի նախագիծ հաստատել, շինարարության տենդեր հայտարարել, շինարար գտել ու օրը ցերեկով ողջ 2018-ը հին այգու թաղումով են զբաղված… Ախր, այնքա՜ն պարզ է, քսան սմ բարձրությամբ բորդյուրներ են շարում կիլոմետր երկարությամբ ու առաջացած նոր ծավալը-մակերեսը լցնում Հայաստանի դաշտերից բերած հարյուրավոր խորանարդ մետր բուսական հողով, բետոնով, ասֆալտով… Բոլորիս աչքի առաջ, քաղաքի միջոցներով համայնքային այգու թաղման այս թանկ ու քստմնելի արարողությանը՝ որպես Երևան 2800-ի տոնախմբության ծրագրի մաս-միջոցառում, Ալ. Մյասնիկյանի արձանով այգու մի կարճ շրջան աղմուկ հանած պատմությունն էլ գումարած…
Իսկ Բ-2 թաղամաս մենք գնացել էինք կրթահամալիրի Բանգլադեշի հարավից-արևմուտք հարսանյաց անցումի համար նախատեսված սայլի ետևից… Քարե պարիսպներով, որպես մանկական միջնաբերդ մտածված, պարիսպներն արած ու … նախագիծը թաղած տարածքում այս մի քանի՝ հայտնի ֆիլմի, հայտնի հերոսի սայլերի գերեզմանոցն է… Նկարվեցինք…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1411