Կրթահամալիրի քոլեջի զարգացումը-ընդարձակումը մեր օրակարգում է, ոչ միայն որպես խոսակցություն…

Մասնագիտական ուսուցման մեջ կատարվող փոփոխությունները որտե՞ղ կարելի է տեսնել, եթե ոչ ուսանող-շրջանավարտների ավարտական թեզերում, նախագծային աշխատանքներում: Կրթության նախարարության պահանջով քոլեջներում ավարտական աշխատանքների ժամկետների փոփոխությունը, իհարկե, ավելորդ լարում առաջացրեց նաև մեր քոլեջում. շնորհակալ եմ դասավանդողներին, ուսանողներին, պետական որակավորման հանձնաժողովներին, որոնց համերաշխությունը քոլեջի ղեկավարի հայտնի եռանդունությամբ, տեսեք, ապահովում է նախատեսված ընթացքը ըստ մասնագիտությունների: Ընթացք ասելով՝ նկատի ունեմ և դիպլոմնիկ ուսանողների ավարտական աշխատանքների սահմանված կարգով ներկայացումը-հրապարակումը ուսանողի բլոգում, քոլեջի կայքում, այնպես և պաշտպանությունը, ցուցադրությունները աշխատանքների, ավարտական թեմաների ստեղծման աշխատանքների ծայրից ծայր  հանրային կազմակերպումը…

Լավ է, որ մենք առաջընթաց ունենք «Գրադարանային գործ» մասնագիտությամբ, սա ամենաշոշափելի երախտագիտությունն է մեր Մարի Գաբանյանին՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի վաստակաշատ ղեկավարին, ում նախաձեռնությամբ առաջացավ-հաստատվեց քոլեջում այս մասնագիտական ուսուցումը: Կեցցե գրադարանի-մասնագիտության ղեկավար Լուսինե Ալեքսանյանը:

Ներկայանալի էր ձևով-բովանդակությամբ երեկ «Գրասենյակային գործ» մասնագիտությամբ հանձնաժողովի հրապարակային աշխատանքը… Աշխատանքի պատվիրատուն մեդիակրթություն իրականացնող, ուսուցման գործի ամբողջական թվայնացմամբ կազմակերպմամբ կրթահամալիրն է… Ուսանող-շրջանավարտների ավարտական աշխատանքին նման մոտեցումը իրական ներդրում է մեծ թվով ուսանողների-մասնագետների ժամանակի, միջոցների, ջանքերի՝ և՛ մասնագիտության, և՛ կրթահամալիրի զարգացման մեջ:

Հյուսիսային դպրոցի նախակրթարանի սաների ծիրանուտոցի:
Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի:

Այսօր «Պարտիզապուրակային գործ», «Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ, դիզայն» մասնագիտությունների օրն է: Վաղը «Նախադպրոցականի կրթության» դաստիարակների օրն է… Մենք էլ ունեցանք սրանով մասնագիտական օրերը մեր օրացույցում…  Ես իմ օրվա աշխատաժամանակի կարևոր հատվածով մասնակցում եմ այս օրերի ստեղծմանն  ու անցկացմանը…

Պարտիզապուրակային մասնագետի օրվա, մեկ տարում կատարված աշխատանքի, կրթական պարտեզի ձեռքբերումները կերևան նրա Հյուսիսի, Արևելյան, Արևմտյան բարձունքներից, իսկ կլոր սեղանը Ուսումնական ագարակում թույլ կտա ի մի բերել ճանաչողական շրջայցը կրթական պարտեզով՝ որպես ներդրումային միջավայր, դիտելով այսօր հանձնաժողովին ներկայացրած տասնյակ պարտիզապուրակային ավարտական աշխատանքները… Ստացվեց, առաջ ընկնելով ասեմ, իսկական գրավիչ ներկայացում մեր ջանքերով-շնորհքով փոփոխված կրթական ու կանաչ, ամբողջական ներառական միջավայրում՝ բնակելի արվարձանում…

Նախադպրոցական կրթության մասնագետի օրը վաղվա տոնական-ծիսական է և՛ քոլեջի շրջանավարտ դաստիարակների, և՛ նրանց մասնագիտական ուսուցումն իրականացրած կրթահամալիրի դպրոց-պարտեզների, քոլեջի ու նրա նախակրթարանի համար, և՛ բազում համայնքների՝ Երևան, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ քաղաքների ու գյուղերի  նախադպրոցական հաստատությունների համար, որոնք միջավայր դարձան «Ծեսը համայնքում» միասնական-ամբողջական նախագծի իրագործման համար, որպես նախադպրոցականի մեր հեղինակած կրթության փոխանցում… կրթահամալիրից դուրս… Այսպիսով՝ մենք իրական մասնագիտական գործունեություն-փորձառություն, արտադրական ուսուցում դարձրինք մասնագետի պատրաստումը, դրա արդյունքը՝ մասնագիտական ծրագիրը կրող դաստիարակների բաց ծիսական արարողության միջոցով արձանագրելով մասնագետի կայացումը, որպես փաստ: Համեցեք մեր ծեսին, հյուրասիրվեք, երգեք-պարեք, թիթիզացեք ձեր արդ ու զարդով, խաղացեք հարսանիք, տիկնիկ պսակ, համբարձում և բազմակի զատիկ… Քոլեջի ուսանողների, աշխատողների՝ տարվա կենտրոնացված-նախագծային աշխատանքով ձևավորված ծիսական-բացօթյա կանաչ միջավայրում ուսումնական…

Ջրախաղեր Հյուսիսի ճամբարում։

Հայտնի են սառը ցնցուղի օգտակար հատկանիշները: Ես փորձել եմ, ես ամեն օր դուրս եմ գալիս սառը ցնցուղի տակից և փոխանցում ձեզ սառը ցնցուղի օգտակարությունը: Այսպիսի վստահություն ես ունեմ թթի օգտակարության վերաբերյալ: Ժողովրդից փոխանցած է այս վստահությունը, ուղղակի լրացուցիչ ջանքեր են պետք, որ առօրյայում մեզ շատ հանդիպող թթենու պտուղը՝ թութը, հայտնվի մեր սեղանին անհետաձգելի…

Իսկ վաղվա՝ հագեցած ճամբարային շաբաթվա ամփոփիչ օրվա կարգավորում-պարզաբանումը ենթադրում է տիարի սուրհանդակով անել. գիր է այսպիսի, պատումով-հրավերով-շնորհավորանքով-աչքալուսանքով, հավելվածով…

Կոմպոստի ստացում։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1412

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երջանկությունը պիցա է… իմ գրի նման

Յուրա Գանջալյանի «Փետրվարի 26. հաշվետվություն ոչ թվերի լեզվով» հրապարակումը հաճույքով կարդացի: Շարունակեմ սկզբունքային նշանակության այս խոսակցությունը, որը կընդարձակեն, վստահ եմ, Լուսինե Բուշը, Իրինա Ապոյանը… Յուրայի հիշատակած, և ոչ միայն այդ սովորողները,

Հեծանվով՝ ինչպես գետը քաղաքում…

Ընկա էլ՝ չպրծա, գրեցի էլ՝ համարյա գետնին պառկած, որ ազատվեմ կրկնվող հարցերից, ախ ու վախից. պրծում չկա… Հատուկ երեկ առավոտ շուտ աշխատանքային շրջայց կատարեցի կրթահամալիրի Բանգլադեշով. Սենսեյ-Քնարիկ-Վարդ եռյակը սրա սահմանը

Նրբանկատ, ամենակարող ասպետի և գեղեցիկ արքայադստեր մասին

Դավիթ Բլեյանը՝ ծնված 2011-ի դեկտեմբերի 12-ին, նուրբ-ուշադիր է իմ նկատմամբ, խոցելու աստիճանի․․․ Իրիկունը իմ ինքնազգացողությունը նկատելի վատացավ, այնչափ, որ հրաժարվեցի կիրակի մի խմբով Հառիճ այցելելու և սիրելի Մարինե Մկրտչյանին ու