«Ո՞վ կպատկերացներ, որ Երևանի փողոցներում քայլելով հեղափոխություն ենք անում». Մելինե Մարտիրոսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 11-րդ դասարան:

«Սա 21-րդ դարի հեղափոխություն է․ այստեղ հասարակարգ փոխելու խնդիր չկա։ Սա իսկապես իշխանությանն ուղղված հեղափոխություն է». հասարակագետ-հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյան, «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր։

Ես չգիտեմ՝ Հրանտն ու Մելինեն այս օրերին հանդիպե՞լ են, հանդիպո՞ւմ են, կհանդիպե՞ն, որտե՞ղ, ինչպե՞ս․․․ Ծանո՞թ է, լսե՞ց Մելինեն Հրանտին, ի՞նչ ու ինչպե՞ս են փոխանցում իրար․․․

Ես որ ասում եմ, համարյա կրկնելով Գալուստ Սահակյանին, ի՞նչ դասադուլ, իսկը սովորելու ժամանակն է․․․․ Ի՞նչ և ինչպե՞ս․․․ Հրապարակում, իհարկե՛, լսելով-տեսնելով-գործելով՝ սեփական կենսափորձով, ինտերնետով, Հրապարակի ամբիոնով, տնայինո՞վ․․․ Թե կան դասեր, կա նաև սեր․․․ Հեղափոխված-ուսումնական փողոցը, առանց դաս-դասարանային կազմակերպման, գրավեց-գերեց սովորողին ուսուցման նոր բովանդակությամբ, նոր ուսուցիչներով, նոր կազմակերպմամբ՝ քայլքով-ճամփորդությամբ ուսուցում, ամեն մի օրը՝ մի-մի նախագիծ, առաջադրանք-խնդիր․․․ Ու որքան էլ վտանգներով լի, բայց ինքնապաշտպանության հակաբռնությամբ, խաղաղ, սիրելով մինչև ատամները զինված ոստիկանին, հատուկ ջոկատայինին-անծանոթին․․․

Փոխե՞ց-փոխո՞ւմ է, կփոխի՞ այս Հրապարակ-փողոցը, նրանով անցած սովորողին-ուսուցչին-ծնողին, դպրոց-հաստատությունը․․․ Թե՞ նա հենց այդպես էլ պիտի մնա՝ փակ դռներով, կտրված փողոցից, բանտած դռներով, իսկ սերը՝ պատերից այն կողմ․․․

Սեբաստացիական քայլք ծանոթ-անծանոթ Երևանով։

— Որովհետև առանց պայուսակ-գլխարկ, Նիկոլ չի լինի, առանց հեծանիվ-պայուսակ, տիար Բլեյան չկա․․․,- հայտարարում է Դավիթը՝  նայելով newstime.am-ի էջին։

— Ես չեմ կեղտոտել համակարգիչը, էնքա՜ն չեք մաքրել, կեղտոտվել է,- մայրիկին այսպես է հակադարձում Դավիթ Բլեյանը։
Երբեք մեղավոր չի մեր տղան, իր վրա չի վերցնում։
Մայրիկի դիտողություններին էլ՝ տեսե՜ք․
— Ա՛յ սերժական, սո՛ւս մնա․․․
— Սուպեր զախվատ,- ու թռչում է բազմոցին նստած մայրիկի վրա, բերանը փակում, «խոշտանգում» ․․․

Բոլոր դեպքերում՝ նոր կոչերի ժամանակն է, «Իմ քայլի» հակաբռնի-առաջադիմող պարմանիներ․․․ Ձեր Նիկոլը դա գիտի, իհարկե՛, ու նետում է խելացի, Իջևանի հրապարակից՝ քայլ արա, մերժիր խծբ-ին՝ խնամի-ծանոթ-բարեկամին, որպես խտրության ավանդույթի հաղթահարում.

Բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի, որովհետև հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ սրանից հետո, անկախ կարգավիճակից և պաշտոններից, որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ խմբի, որևէ կլանի իշխանություն չի պատկանելու, իշխանությունը պատկանելու է ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին, բացառապես ժողովրդին…

 Վանաձորի «Հայք» հրապարակից հաստատում է․

Ես երբեք չեմ մոռանա, այն ջերմությունը, այն սերն ու գորովանքը, որ Լոռեցիները ցույց տվեցին նոր թափ առնող Շարժման մասնակիցների հանդեպ, երբ տեղատարափ անձրևի տակ ժամեր քայլելով մտանք Վանաձոր։ Դուք մեզ ուժ տվեցիք, նոր էներգիա և ահա, Վանաձոր մտնելուց 22 օր հետո, մենք կրկին վերադարձել ենք ձեզ ասելու՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ձեր հաղթանակը ձեր ձեռքից ոչ ոք չի կարող գողանալ․․․ Հայաստանում հաղթանակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը ունի մեկ առաջնորդ, և այդ մեկ առաջնորդը դո՛ւ ես․․․

Քայլում ենք, քայլում ենք, քայլում․․․

Գյումրիի Վարդանանցից՝ «Հայաստանի քաղաքացին հաղթել է անվերապահորեն ու այլևս երբե՛ք չի պարտվելու․․․ Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա։ Նրա բազուկները և միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է ապագային՝ մերժելով կառուպցիան, արտագաղթը, աղքատությունը․․․»

Հեղափոխվող-բեկվող կյանքը, թվում է, ամեն ինչ տեսած, ամեն ինչի պատրաստ-ամենը խառնող տիարի ամենօրյա գրին էլ հանգիստ չի տալիս․․․ Իմ ապրիլի 28-ի գիրը ուղերձ դարձավ միացման ու այնպիսի՜ մեծ լսարան-արձագանք ունեցավ հանրային, որ սկսեց պղտորվել։ Գիշերվա վստահ քունը զուլալե՞ց իմ հոգին-կիմացվի։ Այսօր մենք քայլքով կմտնենք կրթահամալիրի Բանգլադեշ․․․

Այս օրերին հետաքրքիր, կենցաղային-առօրյա (հոմանի՞շ են սրանք) ընթերցանության նյութեր են հավաքվել, որ ափսոսեցի դեն նետել․ բա որ ընթերցողին հանդիպած չլինի, ով ավելի շատ ֆեյսբուքում է, քան ինտերնետ կայքերում, ու օգտակար մի խորհուրդ դուրս մնա, չհասնի իր օգտատերին։ Սուգենք միասին։

Երևանյան մի հատված՝ քայլողի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1360

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ թաս թասի խփելը գա…

Հավաքից հավաք… Նունե Մովսիսյանի բլոգում… Այսպիսի ներկայացումը տպավորիչ՝ ծավալով-կառուցվածքով, հեղինակի պարզաբանումով հեշտ կմարսվի, գործածական-փոխանցելի կդառնա… Մեր ստեղծագործական հավաքը՝ թվով 14-րդ, ամենամյա է… Ահա ինչու՝ տիար-տնօրենի իրավունքով փաթեթն այս Նունեի պարզաբանմամբ

Կոնկրետ ու անհատի ողջ ուժով

Շաբաթն եկավ. ես նրան սպասում էի։ Ներքևում՝ շենքի անկյունում ինձ սպասում է հեծանիվը. երեք ժամից կվարեմ Հաղթանակի կամրջով-Զանգվի ափով, դիմացս՝ լյառն վեհանիստ ու մոգական, առաջին կանգառը, այս անգամ, Հիմնական դպրոց.

Օր՝ աշխատանքային այսպիսի մասերով

Գագարին պրոյեկտի շրջանակում կրթական ամառ կազմակերպելու նպատակով մայիսի 19-ին «Դար» հիմնադրամում տեղի ունեցավ քննարկում նախագծի կրթական մասի մենթոր Աշոտ Բլեյանի, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի և «Դար» հիմնադրամի նախագահ Արսեն Աղաջանյանի, հիմնադրամի աշխատակազմի հետ։