Հեռագիր-արձագանք 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-1997թթ ՀՀ ԱԺ պատգամավոր, 1988-ի Շարժումից իմ ընկեր Բագրատ Ասատրյանի այս դիմումին։ Միանում եմ, որպես 1990-1995 թթ ԳԽ պատգամավոր, ինչպես համահեղինակ՝ Աշոտ Բլեյան.

Հայաստանի Հանրապետական խմբակցության գործընկերներին
Թավշյա հեղափոխությունը, որի մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այլևս իրողություն է: Իրադարձությունները իրավական հիմքով տանելու և անհապաղ սահմանադրական լուծումներ ունենալու միակ միջոցը յուրաքանչյուրիդ դիրքորոշման անհապաղ հրապարակումն է:
… Ժողովրդական իշխանության հաստատումը ժամերի հարց է, Դուք կարող եք կա՛մ արագացնել գործընթացը, կա՛մ ձգձգել լարվածությունը
։

Ես միանում եմ իմ գործընկերոջ այս դիմումին ու շարունակում եմ՝ շնորհակալ եմ առիթի համար։
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ՀՀ Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունն այսօր իրականացնում է հրապարակային, Հրապարակով՝ ուղղակի։ Գործող Ազգային ժողովում ժողովրդի ներկայացուցիչ ընտրված-դարձածները չեն կարող չհարգել ժողովրդի՝ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարումը Նիկոլ Փաշինյանին հանձնելու որոշումը։  Սրանով՝ ժողովրդին պատկանող ինքնիշխանությունը ամբողջությամբ, Սահմանադրությամբ որոշված ձևով, Սահմանադրությամբ երաշխավորված՝  բազմակարծության և բազմակուսակցական քաղաքական համակարգի ձևավորման պայման հանդիսացող Ազգային ժողովի հավաստի և ազատ ընտրությունների երաշխավորը դառնալու համար։

Հանրապետության հրապարակից նկարաշարը՝ Կարեն Բիչախչյանի:

Եկել է օրը, որ քաղաքացիները ԱԺ Հանրապետական կուսակցության, հավասարության և հավաստիության համար՝ նաև  մյուս խմբակցությունների պատգամավորներին, Երևանում, մարզերում պիտի բերեն հրապարակ-փողոց՝ իրենց այս պարտավորությամբ։  Պատգամավորներից յուրաքանչյուրը, հատ-հատ,  պիտի գրի հրաժարականի իր տեքստը կամ հրապարակայի՛ն, ընտրողներին հասկանալի, անհատապես արտահայտի իր դիրքորոշումը։

Եթե սա ընդունելի է, սրա իրագործումը Հրապարակ-փողոցի պարմանիների կողմից կարող է ստանալ հանրային աջակցություն՝ մղելով նրանց հետաքրքիր-օգտակար-օպերատիվ մի ֆլեշմոբի՝ այսօր-վաղը։ Պատմենք՝ ուղիղ, եթեր տալով այդ հանդիպումները, մեծացնելով Հրապարակը, տեղափոխելով Հրապարակը հանրապետության բոլոր անկյունները՝ որպես խաղաղ-անցնցում հեղափոխության որդեգրած ցանցային կազմակերպում։

Իմ դիրքորոշմանը՝ որպես քաղաքացի Աշոտ Բլեյան, շարունակեք հետևել իմ բլոգում, իմ անընդհատ օրագրում, հրապարակի-փողոցի անցուդարձի խճանկար արձագանքում,  դիտեք ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների, «Սուրհանդակ TV»-ի Կլոր սեղանը՝ իմ մասնակցությամբ։

#1356

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գրի նման անընդհատ, Ստեփանի պարի նման զորեղ

Երգեր երգեցէք հինէն ու նորէն — Տօն է այս գիշեր — Գոյատեւելու տօնն է այս գիշեր Զահրատ Գևորգ Հակոբյանի, Լիանայի՝ իրենց մաթեմատիկոս գործընկերների և սովորողների բարեխիղճ հետևողանկանությունն ինձ հիացնում է.

Ոնց որ այլ մոլորակում, բայց մեզ գտած…

Սեբաստացի այս տարվա շրջանավարտներ, հայտնի Մարտին-Արբի դուետը հայտարարված երգացանկով ելույթ է ունենում Մայր դպրոցի մեծ պուրակի նոր բացօթյա էստրադայում… Նրանց անդրանիկ խտասկավառակի շնորհանդեսն է, կրթահամալիրի ավագ դպրոցի համար՝ հերթական։ Ես

Նիկոլը չի եկել որպես հարց լուծող. կառավարության անդամները պետք է լինեն համակարգող

«Պետք է զգանք նախևառաջ, որ մենք ենք այսօրվա, մեր կյանքի տերը, և՛ դառնալ գործընկեր քո իշխանությանը, քո Նիկոլին, քո Նիկոլի ստեղծած կառավարությանը մասը կազմել, և՛ նրա հետ քննարկել, վերահսկել իր