Գագիկ Ծառուկյանը կարծես մոտեցնում, հնարավոր է դարձնում մինչ այս անհնարին թվացող հանգրվան՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը. փետրվարի 20-ի հայտարարված-մերժված- չարտոնված-ինքնաբուխ հանրահավաք-ժողովին ինչո՞վ այլընտրանք չէ Հայաստանի Հանրապետության 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահների ձեռքսեղմումով հանդիպումը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային դիմումովհիմնավորված օրակարգով, ասենք… Ա՛յ քեզ հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կարևոր քայլ, թե չէ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր է ընդունվում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով է ձևավորվում առանց հանրապետության 1-ին և 2-րդ նախագահների՝ անկախ նախագահների նկատմամբ ունեցած հասարակության առանձին խմբերի վերաբերմունքի… Հարգանքով վերաբերվենք իրողություններին. հակառակ դեպքում՝ ի՞նչ համահայկական-համապետական։  Իսկ հայաստանյան հասարակությո՞ւնը, կհարցնեք, որ ընդվզման մեջ է, ինչպե՞ս կնայի սրան… Այդ նույն հայաստանյան հասարակությունը, որ ոգևորված է կամ ոչ  ՀՀ նախագահներով, թող նրանց՝ իրենց հայտնի շրջապատներով, հանգիստ թողնի ու զբաղվի վերջապես իր գործով՝ ինքնակազմակերպվի, գործի-ապրի-կայանա, բաց-մոբիլ-ստեղծական… Լրիվ լուրջ: Դժվարություններով, կորուստներով ձևավորվող հայաստանյան բաց հասարակությունը իր հրապարակի-կենտրոնի-մայդանի կարիքը չի կարող չունենալ. մեզանում 1988-ից սկսած դա Ազատության թատերական հրապարակն է։  Ինչո՞ւ են անընդհատ հրապարակ-մայդանն ասոցացնում բռնության, արյունալի առճակատման հետ… 1988-1991 թթ՝ հանրապետություն ծնող իր երկունքի մեջ, կայսրության պայմաններում անգամ, ամենախաղաղ, ամենահանդուրժող լսարանն է եղել։ 1988-ից պարբերաբար փոթորկվում է հայաստանյան ժողովուրդը. 1996-ի, 1998-ի, 2004-ի, 2008-ի, 2013-ի, այսօր ընթացող հայտնի առճակատումները, զանգվածային բախումներն ի՞նչ խորք ունեն ու ի՞նչ ազդեցություն են գործել… Ինքնիշխան ենք բռնության ենթարկվելո՞ւ համար. այդ ինչպե՞ս թույլատրեցինք, և ո՞րն է բռնության բացառման ճանապարհը։ Հենց սա է բաց հասարակության՝ իր Ազատության հրապարակով, առաջնահերթությունը։ Այստեղ փնտրենք հայաստանյան ապրող-ակտիվ-ինքնորոշված հասարակության շահը:

Տարվա եղանակների ընթացքը, հակառակ միջկուսակցական-խմբային առճակատման, անփոփոխ է՝ գարուն է գալիս. ամենքս թափվելու ենք փողոց, լսելու ենք… Լսելու ե՞նք…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. 
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միլիարդներ բերող պլանկտոնն ու … Գնելի տպիչը…

Թուրքերի կենսունակության ապացույցներն են իրենց պատմությունն ու ներկան, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը… Հետևեք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին, հայտարարություններին, թեկուզ, Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս՝ Թուրքիայի համար ինչ-որ առումով դրամատիկ փուլում…

Ծնկած վիճակից պետք է վեր կենանք ու խոսենք Ադրբեջանի հետ

Համակեցությունը ՀՀ-ի հանձնվելը չէ. դա ճիշտ ճանապարհ չէ։ Կինոյի մարդ ենք բոլորս դարձել, դաժան էդ կինոն մենք ուզում ենք նայել։ Տեսե՛ք, հասարակ բան, երկրորդը Արցախի խնդիրը չէ։ Ես չեմ կարող

Իսկ Գեորգիևյան ժապավենն ի՞նչ խորհուրդ է, որ «անմոռուկի» նման հանկարծ հայտնվեց

Մեդիայում նյութի-հարցազրույցի-լուրի ընտրությունը ես կատարում եմ ըստ թեմայի, դրա նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքի, անկախ անձի նկատմամբ իմ վերաբերմունքից։ Այս տեսանյութը և «եռատոնին» վերաբերող էլի նյութեր բաց չեմ թողնում. ուզում եմ հասկանալ՝