Իմ շատախոսությունը ես չեմ հավանում․ հետո մնում է իմ ականջներում, մինչև ջնջվում է․․․ անախորժ կյանքի ժամեր եմ ունենում ականջներումս մնացած աղմուկի հետ․․․ Դավիթ Բլեյանը երեկ, Ռոզալիա ավագ ազնվական հարսիս ճանապարհման կարգով սեղանի շուրջ, շարունակ հսկում է․
— Քի՛չ խոսի, հա, լա՛վ, հասկացանք․․․
Մոնտաժեք ինձ, խնդրում եմ, աջ ու ձախ, անխնա․․․ ինչպես Նելլի Արղությանը Ծիսական ուրբաթի նկարահանման ողջ ընթացքում․․․

Նելլի Արղությանի 2-5 տարեկանների այս տեսանյութը մեկ շաբաթում ոչ միայն 1588 դիտում է ունեցել․․․ Նելլին, թվում է, ոչ միայն անցած շաբաթ և ոչ միայն այս տեսանյութով՝ շատերիս դիտման օբյեկտիվում է։ Մեկը՝ ես օրինակ, իմ նկարագրած ծիսական ուրբաթում առավոտ 08։50-ից դիտել-դիտարկել եմ հե՛նց Նելլիին, իր աշխատանքը հանրապետության դաստիարակների վերապատրաստման հինգերորդ՝ ամփոփիչ օրվա ընթացքում․․․ այֆոնով-ձայնագրիչով-ժպիտով-անաղմուկ․․․ Հետո արդեն շաբաթ երեկոյան, տանը, առաջին էջում mskh.am-ի, իր բլոգում ես հասկացա, որ իր ուշադրության առարկան էլ ես եմ եղել, որ տեսեք՝ որքա՜ն խելացի իմ շատախոսությունը թվային մոնտաժով դուրս է թողել, ու մնացել է Դավթի ասած «լավ, հասկացա՞նք»-ը․․․ Ե՛վ տեսանյութերը հավանեցի, դինամիկ-ծրագրային, և՛ իմ խոսքը․․․ Այս ե՞րբ հասցրեց․․․ Ինքը կարծես հասցնել-չհասցնելու խնդիր չունի․ Նելլին խաղավիճակում է ապրում, ողջ օրը, տանը, գոնե սկեսուր-մայրիկ Գրետան է պնդում՝ հայտնի շիտակը․․․ խմբում գտնվելու ողջ ընթացքում․․․ Ինքնագլոր նոր կազմակերպումն իմ գրի հավաքեր ասելիքս իմ հետևից ու եթեր տար․․․ հա՛մ գիրս կփոխվի, Նելլիի պատմածի պես հետաքրքիր կդառնա, հա՛մ օրս՝ իր գիշերով վերջապես կկարգավորվի․․․

Բանգլադեշյան ծառաշարը՝ Նունե Խաչիկօղլյանի։

Ուզում եմ քնել. պառկել կեսգիշերին ու նոր օրը սկսել, որպես մորեն մեկ, թարմ առավոտի հետ, լույսով․․․ վաղորդայնով․․․ 5-6-ին, թե չէ մորս ասած՝ ինձ այդպես էլ անհայտ պուպուի պես 3-ին, 4-ին արթնանում եմ, հնի ու նորի արանքում․․․ Երազներ եմ տեսնում այս օրերին, որ որքան էլ երազների մեկնաբանությամբ գուցե և բարի են, դուք չտեսնեք. ներկայի երկար չլքող անախորժությունը ի՞նչ խոստումով փոխես, ինչը՝ ինչի հետ․․․

Ռոզալիա ազնվական ավագ հարսիս բոլոր կարգի օրհնությունների մեջ իրենց  նշանակությամբ, ծավալով, Բլեյանների հանրային հավանությամբ առանձնանում են Պետրոս Բլեյանին, Արմինե Բազեյան հարսին ու Յուրա, Էդվարդ, Ռոզալիա թոռներին ուղղվածները։ Հենց պատմելո՜ւ բան է էն ամենօրյա խնամքը, որ 24 ժամ անընդհատ, քանի՜ տարի խոնարհ տարավ այս ընտանիքը․․․ 24 ժամ-ը խոսք չէ..․ Մեծ տան մեջ ուսանող-աշխատող թոռները մենակ չթողեցին տատին, իրենցից մեկի անկողինը տատի կողքին էր, նրա ցածր կանչին հասանելի․․․ Իսկ Արմինեն, ինչպես Ռոզալիան, նույն սիրով սիրով-շնորհով, իր հարսնությունը որպես տան աղջիկ, որպես ծառայություն է իրագործում մեր մեծ ընտանիքում, բոլորիս աչքի առաջ, բոլորիս ուղղված։

Հարավի սովորողները սովորում-նորոգում են հեծանիվները։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Բլեյանները, շնորհիվ իրենց արու զավակների-թոռների հասունության-շատացման, ավելի ինքնավստահ են հանդես գալիս, ավելի համերաշխ, ավելի մեծ կարողունակություն են դրսևորում։ Թաթոս Բլեյանին՝ ավագ եղբորս ավագ որդուն, ճանապարհելու ընթացքում, նրանից հետո Արամ որդին, մեր պապ Արամի անունը արժանի կրող Բլեյանը, ստանձնում է պապի՝ մեծ եղբորս՝ Էդվարդի առաքելությունը բոլոր Բլեյանների համար։ Արամ Բլեյանի առաջնորդությամբ բոլոր Բլեյանները՝ իրենց տղաների, թե աղջիկների զավակներով, տպավորիչ ներկա ու ոգևորող հեռանկար են ձեռք բերում՝ Թադե, Անդրեա՝ մեկ տարեկանը չբոլորած, Դավիթ հավակնոտ Բլեյաններն էլ այդ թվում․․․ Ահա մեզ ուրախացնողը՝ Արամի առաջնորդությունը, Բլեյանների երկրորդ սերնդի աճող կարողունակությունը՝ Բլեյանների իշխանական-ազնվական ծագմամբ կուտակած արժեքների հուսալի փոխանցումով․․․ Սա եմ ես անվանում «փառքդ շա՜տ», ու բոլորս ունենք Ռոզալիա Բլեյան-Գևորգյանի մշտական օրհնությունը․․․
Ու գիրն իմ կիրակի օրով այս չուշացավ, օր է, նոր կիրակի է, նոր ընթացքով․ Բլեյանները գնում են պատարագի․․․ Գիր է, կսպասի․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Գևորգի, Սուսանի հետ իմ շաբաթ օրը աշխատանքային համոզիչ ավարտ ունեցավ։ Դուք այսօր կգնահատեք դա, սեբաստացի աշխատող-բարեկամ, մեր մանկավարժության 2019-2021 տարածման, սեբաստացիական կրթական ցանցի ձևավորման հավակնոտ լուծումները կարդալով։ Այո՛, եկել է մեր մանկավարժական ցանցերի ֆիզիկական ու մեդիա տարածման-կազմակերպման շրջանը՝ Հայաստանում, Արցախում, Վրաստանում։ Այսպիսի՜ հավակնության ետևում հարյուրների՝ երեսուն տարի ձգվող, համեստ, ամենօրյա արդար վաստակն է ստեղծագործ աշխատանքի։ Դուք էլ որպես համահեղինակներ կշարունակեք մեր հավանությանն արժանացած առաջարկների մշակումները և՛ հիմա, որպես նախագծեր-նախաձեռնություններ-առաջարկներ, և՛ հետո, դրանց կյանքի կոչման բոլոր փուլերում։ Ե՛վ իրար, և՛ բոլոր հայաստանցիներին կարելի է շնորհավորել։ Նրանք ունեն վերջապես իրական ընտրություն հանրակրթական ծրագրի․․․ մենք մոտենում ենք այդ ծրագրերով բնակչին, մտնում նրա բնակավայր՝ կրթահամալիրի Բանգլադեշից դուրս․․․

Ֆոտոխմբագիր Արմինե Թոփչյան
#1311

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրագիրը՝ կենսապատում, այսպես, օր օրի

Դավիթն ու ես համարյա միաժամանակ ենք արթնանում այսօր. սկզբում ես՝ 04-ին մոտ, հետո լացով-աղմուկով՝ Դավիթը՝ «սովորական ջուր եմ ուզում», ասել է թե՝ աղբրի (ծորակի) ջուր։ Խմում է, բայց չի հանգստանում։

Լավ է լինել հմուտ դարբին, քան․․․ ոսկերի՞չ

Այսպես էլի է եղել․ արթնացա անձրևի ձայնի ուժից, ինձ համար, ավա՜ղ, սովորական դարձող ժամին՝ 3-4-ի արանքում․․․ Լա՛վ է ունենալ Սուսան Մարկոսյանի նման կյանքի—աշխատանքի ընկեր․․․ Գեղարվեստում մեր դարբնոցի բացումն առիթ էր,

Տարեմուտի խոստովանություն եղավ…

Եղա՞վ. հարցնում եմ… Իսկ Դավիթ Բլեյանը մայրիկի ծիծիկները մեկ ամսական դարձող Աստղիկ քույրիկին առանց պայքարի զիջողը չէ… Պահը-առիթը բաց չի թողնում… մղվում է… Մենք էլ, դե, իբր սաստում ենք՝ Դավի՛թ, կամ՝