Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ մահվան դեպքն է գրանցվել հայկական զինված ուժերում: Երկու դեպքում էլ Լեռնային Ղարաբաղից ստացված պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում, թե արդյո՞ք հակառակորդի գնդակից են զոհվել 20-ամյա Արման Օսիպյանը և 24-ամյա ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանը: Ըստ Հայաստանի ու Արցախի պաշտոնական վիճակագրության, հայկական բանակի զոհերի թիվը 2015-ի վեց շաբաթում ողջ 2014-ի համեմատ զգալիորեն աճել է: Չկա շաբաթ, որ երկուսից ավելի ողբերգություն ունեցած չլինենք: Համացանցում հիմա շատ են տեղեկությունները. հայ-ադրբեջանական առճակատման գիծ դարձած 787 կմ-ոց սահմանի երկայնքով ադրբեջանական կողմը տպավորիչ զինավարժություններ է անցկացնում: Որքան հասկանում եմ, սա ոչ այնքան հարձակողական, որքան պաշտպանական դերակատարում ունի: Իսկ մենք ապրում ենք, շարունակում ենք ապրել վարչական կամ (և) հատուկ պատրաստություն անցած ու մշակված սխեմայով գործող դիպուկահարների նշանառության ներքո: Այնպես չէ, որ չգիտեմ հայ-ադրբեջանական ռելիեֆը, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս նշանառուների դեմն առնել: Շատ, հիմա ամենից շատ ինձ զբաղեցնող հարցն է. իմ կրտսեր եղբայրները, իմ հարազատ սեբաստացի շրջանավարտները նշանառուի թիրախ են, իսկ ես Բանգլադեշում քաղցր նիրհի մե՞ջ եմ ձեզ պահում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այստեղ լողալ չի կարելի

Ես պարբերաբար մոտենում եմ անթույլատրելի տեղում լողացող երեխաներին, որոնց մեջ կյանք կա… «Թույլատրվածի»՝ անշարժության, անկենդանի, արհեստականության շրջանակ է պարտադրում քաղաքացիական Շարժմանը՝ պայքարի տարերքին տրված երիտասարդներին «յոլայի» օրվա մեր իշխանությունը՝ իր

Միլիարդներ բերող պլանկտոնն ու … Գնելի տպիչը…

Թուրքերի կենսունակության ապացույցներն են իրենց պատմությունն ու ներկան, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը… Հետևեք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններին, հայտարարություններին, թեկուզ, Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս՝ Թուրքիայի համար ինչ-որ առումով դրամատիկ փուլում…

SOS. անտառը օգնության է կանչում

Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված