Երևանի ժամանակով, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոն

Լավագույն նախարարը եղել եմ և մնում եմ ես…

«Ուզում եք միայն թանո՞վ ապրել, մածունի ախորժակ չունե՞ք։ Ունեցածը պահպանել կարելի է միայն այն զարգացնելով և արդիականացնելով։ Չի կարելի ժամանակավրեպ լինել»,-նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրւոցաշարի շրջանակում՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կրթության ոլորտում նրա կիրառած փորձարարական մեթոդները խոցելի չեն:

Նա խոսում է նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ կուսակցական լինելուց․ «Նախարարը կարող  է կուսակցական լինել, կարող է և չլինել․ այստեղ ցանկալի տարբերակի հարց չկա։ Կարևորն այն է, որ նա մանկավարժական հայացք ունենա, լինի նորարար և խիզախ»։

Հարցին, թե արդյոք մեր կրթության նախարարն ունի այդ որակները, կրթահամալիրի տնօրենը պատասխանում է․ «Լավագույն նախարարը եղել եմ և մնում եմ ես (Նա 1994-95թթ․ թ. եղել է  ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար-հեղ․), միևնույն ժամանակ հարգանքով եմ վերաբերվում գործընկերոջս, նրա պաշտոնին, հակառակ դեպքում՝ թերարժեք եմ»։

Աշոտ Բլեյանը, ով 1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանի մասին  խոսելով՝ նշում է․ «Կարևոր է, թե Արմեն Սարգսյանով, նոր վարչապետով հնարավոր  ինչ փոփոխություններ են այս շրջանում բերվել, ինչպես են մարդուն  գործոն դարձնում․ սա կլիներ քաղաքական ծրագիր, պարզ է՝ պետք է գնային նոր լուծումների, որովհետև եղած ճանապարհով լուծումներ չկան, արդեն համոզվել ենք 30 տարում»։

Նրա խոսքով՝ նոր խոսք պետք է հնչի  և այն դառնա գործողություն, որպեսզի մարդը դառնա գործոն․ «Յուրաքանչյուր հայաստանցի պետք է վաղը արթնանա ավելի վճռական և կարող։ Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի ազդեցություն, եթե տեսնում եք, ապա լավ է, բայց եթե այս շրջանը մինչև ապրիլ չօգտագործվի այդ նպատակի համար, ինչո՞ւ  են պետք  փակ հանդիպումները, դուք տեսնո՞ւմ եք կենդանի շփում՝ օլիգարխի, քաղաքական պաշտոն զբաղեցնողի, քաղաքապետի»։

Մեր զրուցակիցը նաև անդրադառնում է պատերազմի թեմային․ «Անապահով հայրենիքը, ինչպիսին Հայաստանն է՝ դառնա մշտական բնակավայր հայաստանցու համար՝ դա մոռացեք։ Այդպիսին չէ հայ մարդը․ նա թողնելու է Հայաստանը։ Ուրեմն ապահովության հարցն է գալիս։ Շատերը սա երկրորդական են համարում և մտածում են, թե հայրենասիրական կոչերով, ինչ-որ խմբերի քշելով այդ հարցը կլուծեն։ Չեն լուծի։ Պատերազմը բացառելու համար հարկավոր է մարդուն դարձնել գործոն, սա կլինի ամենատեսանելի գործոնը»։

Աննա Բաբաջանյան
Մանրամասները՝ տեսանյութում։
[youtube https://www.youtube.com/watch?v=pGZ92Dq0gBM?rel=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հնարավոր շատ մարդ նստելու է, որ չէր մտածել…

aravot.am-ը «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» լրագրողական մրցանակաշխություն-հավաքից։

Վանոն ուզում էր՝ Հայաստանը լինի այնպիսին, ինչպիսին ինքն էր՝ ազատ եւ ինքնուրույն…

Վանո Սիրադեղյանի ծննդյան 75-ամյակի առիթով մի շարք միջոցառումներ են կազմակերպվել: Դրանցից մեկն էլ Հրանտ Մաթեւոսյանի թանգարանում էր: Վանո Սիրադեղյանի ընկերները թանկ հուշեր պատմեցին ուսանող, արձակագիր, ներքին գործերի նախարար, քաղաքական եւ

Որոշ ուժերին «պատժելը» կորուստ էր. ԱԺ-ում վակուում կառաջանա

1in.am-ի եթերում Զրուցավարներ՝ Գոհար Հայրապետյան, Ժիրայր Ոսկանյան