Մենք պատրաստվում ենք Դավիթ Բլեյանի ու իր կուկուների խմբի բացմանը: Չարչարվեցինք. համեցե՛ք ձեր ֆոտոօբյեկտիվներով, 2-4 տարեկանների սեբաստացիական հերթական, նորացված աշխարհ: Դավիթն էլ է պատրաստվում։ Շաբաթ օրը Րուզան մորաքույրը և իր-մեր Արմենը անցկացրել են Դավթի հետ, մեր տանը: Դավիթը ցերեկը քնել է ուշ, բայց քնել է, է՜… ուշ արթնացել, երբ Ռուզանը գնացած է եղել ու… լաց ու կոծ դրել.
– Մորաքույր Րուզանին եմ ուզում…
Այսպիսի կապ:

Մեր հերոսի ատամը ցավում է. երկուշաբթի պիտի առաջին անգամ ատամնաբույժ տեսնի… Այլ լուծում չկա, հաստատ է, որ ես չեմ մասնակցի, չեմ պատկերացնում իմ անելիքը. մորաքույրը այսպիսի բարդ դեպքերի համար է: Տեսե՜ք, ինչ զգույշ, շնորհքով է կտրել Դավթի մազերը. картинка:

– Ի՞նչ օր ա արդեն,- շաբաթ և կիրակի անպայման հարցնում է Դավիթը՝ հաստատելով ընտանիքում միասին անցկացնելու իրականությունը:

– Չեմ ուզում,- կարճ պատասխանում է Դավիթը:
– Ինչո՞ւ,- սկսում եմ սիրած ընթացքը…
– Որովհետև չեմ ուզում…
— Ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ ուզենաս, ախր ես շատ եմ ուզում…- աղվեսանում եմ…
— Որ ուզեմ` կուզեմ, կիմանաս—չես իմանա, հետո մայրիկը կգա, կգա-կգնա, չի մնա՝ կգնա…
Կռահեցիք, երևի զրուցում ենք լողարանում…
— Ի՞նչ ենք անելու այսօր, հայրիկ, ո՞ւր ենք գնալու:
Ես ընդմիջում եմ վերցնում…
– Հայրիկ, կիրակի է, չէ՞… Չեմ ուզում` դու Մեդիա գնաս…
Լսել է, ամեն ինչ լսում-հասկանում է մեր հերոսը: Հեշտ-դժվար շրջան ենք մտել ու դեռ գլխի չենք:

– Հայրիկ, փորս ցավում է…
Արթնացել, եկել դիմացս կանգնել է կտրած մազերով «Աշոտիկը»:
-Ի՞նչ անենք, Դավիթ ջան, որ անցնի…
– Լողանանք՝ կանցնի, հայրիկ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրիշի համար ոչինչ չենք անելու… Մեր կյանքն ենք ապրում…

Դավիթ Բլեյանն ինչ համով-լավ ուտելու բան տեսնում է տանը, ուրախանում է. — Ուզում եմ տանեմ ընկերներիս հետ ուտեմ… Ու տանում է՝ սալոր, խնձոր, ձմերուկ, դեղձ… շոկոլադ… — Քիչ ա, մա՛մ,-

Այսպիսի շաբաթ

Դավիթ Բլեյանի վայրի կենդանիներին, ինքն ասում է «իմ կենդանիկները», երեկ ավելացան  ընտանիները… կով, ոչխար, այծ… Խանութից ընտրել և առնել է տվել ձկնորսական կարթ, ջրի որսն էլ հետը՝ ձկներ, խեցգետիններ, գայլաձկներ…

Առաջին կրթիչն ընտանիքն է

Մենք շարունակ հեծանվային նոր երթուղիներ ենք քննարկում-մշակում. Դավիթը միշտ գործնական է՝ գործողության մարդ, ու հիմա. – Ուզում եմ այգով հեծանվով իջնենք, հետո՝ մետրոյով… Հետո, այո, «Գործարանային» կայարանից դեպի Արևիկենց-Տաթևիկենց տուն,