Իմ ձեռքի տակ ընկած օրվա ինտերնետից ես առանձնացրի կիրակնօրյա ընթերցողի «թոփ տասնյակը»…

Թոփ 1՝ «Համբույրի զանգվածային ֆլեշմոբ Հնդկաստանում»։ 1in.am-ի այս նյութը հենց աշխարհագրական տեղանունով  զարմացրեց`Հնդկաստանում, այո: Գանդիի հավատամքը` հակաբռնությունը, զորեղ ազդեցություն ունի: Ու տեսեք, որ բռնության դեմ գնալ, ազատության համար պայքարել կարելի է և սիրով, զույգով, համբուրվելով…

Թոփ 2՝ «Մեղրը կօգնի նիհարել»։ 168.am-ի Լիլիթ Հարությունյանի կազմած շարքից է: Իմ ավելորդ քաշի 10-15 կիլոգրամները հանգիստ չեն տալիս` այսքան շարժում, ոտքի վրա, ինչ ուտող-չխմող, ուտուշ-խմուշի սեղան մերժած մարդուն… Մեղրը գործածում եմ, շաքարն ու աղը համարյա հանել օրվա ռացիոնից…

Թոփ 3-րդ. այս նյութի «Նախանձի գույների» առաջացումը պայմանավորված է իմ նոր հեծանվի ազդեցությամբ… Նախանձից ի՞նչ եք անելու, նավսելու եք, գնամ ու գնամ, արգելքներս  չպահեն, արագություն հավաքեմ, գլորվեմ ու գլորվեմ…

Հասեք իմ հետևից, առայժմ մտեք Սուսան Մարկոսյանի մասնագիտական ժողովի սենյակ, շոշափեք նժույգները, նկարվեք, սելֆի արեք իմ հեծանվով, կարդացեք «Նախանձի գույները», տեսնենք՝ ձեր ոտքերին ինչ անիվներ են գալու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ սիրտը սար կուզե, լաո…

Ինձ պատվել են հոբելյանին իմ՝ ստացել եմ, ինչպես Արմինեն ասաց, քաղաքակիրթ մոմակալներ, սեղանի հայելի… Մահ՝ կասեր Համլետ Խաչատրյանը… Դավիթն առավոտյան խաղում էր մեքենաներով, ու բարձրաձայն. — Ինչո՞ւ են էս ապուշ

Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում

Պարտեզը, սեբաստացիներ ու ոչ միայն, օրագրի ընթերցող-չընթերցող, խնամված միջավայր է, կրթական պարտեզը՝ մասնագիտացված՝ կրթական միջավայր՝ խնամքի իր տեխնոլոգիայով, գործիքներով… Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգին վատ են խնամում ձմեռային կոչվող շրջանում, բայց

Թուրքիան մեծ երկիր է

Թուրքիան մեծ երկիր է եղել ու մնում. անե՜ծք նրա բոլոր չար գործերին, բայց ճանաչելու-հասկանալու համար միայն մեր այս՝ հայկական դիրքից հայացքը բավարար չէ… Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն էլ