Իսկ Դավիթ Բլեյանը ընկեր Կարինեին, տիկին Սոֆյային ու նրանց պարգևած համերգները այնքան է սիրում, որ կարող է հանկարծ առաջարկել.
– Հայրիկ, արի մեր կուկուների նման նվագենք…

Ինչ  համերգ-նվագ-խաղ էր 45ր շարունակ, 15:15-16:00, Մայր դպրոցում: Շնորհակալ եմ, այսպիսի պարգևի համար, ես կարող եմ անդադրում բանել ու բանել…

Առանց կախարդական Գուլպայի դժվար է մեր Դավթի համար. թուլացել, ուժազրկվել է…
– Հայրիկ, ի՜նչ կլինի, թող գա Գուլպան, ուզում եմ, որ կախարդի, ինձ ամբարձիչ մեքենա բերի…
Նվնվում է.
– Ցավում է, հայրիկ, «փորիկս գոռգոռում է»…
Տեղը չի գտնում.
– Արի գնաք քնենք… կարող է՝ առավոտը Գուլպան գա…

Դավթի կողքին քնելը պատիժ է, իհարկե, Աստծու տված անգին  պատիժ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շուշո, բեր ցույց տուր

— Եկանք-եկանք՝ ո՞ւր հասանք,- շարունակ հարցնում է Դավիթը, որ չհավանեց մեր առևտուրը, ասել է թե՝ գյուղացու մուննաթը… Չի իջնում, չի մոտենում. ցուցանիշ է, մնում է մեքենայում… Դավիթ Բլեյանը, գիտեք, դառնում

Ծնվեց մանուկ, որ ցնծություն պարգևեց, Հանրապետություն…

Այնքան սպասված աղջնակը մեր` Մարիմյան Թամարիկ մայրիկի առաջնեկը… Ծնվեց։ Առավոտ բացվե՜ց, դուրս գալ-քայլելս եկավ, որքան էլ ժամը 3-ի, 4-ի արանքն է գիշերվա։ Նոր արթնացած, գոլ ջուրը սեղանիս՝ mskh.am-ի առաջին լուրը

Հաղթահարած… Անհամբեր: Ոգևորված, անպատմելի ուրիշ…

…. Ու Սոնա Փափազյանը պարտադրեց և՛ վերնագիրը, և՛ սկիզբը իմ օրվա գրի. ««Սեբաստացիներ» երգչախմբում երգելը միֆային մի բան էր: Լսում ես, վայելում, քթիդ տակ երգում նրանց հետ, հուզվում, մտահորիզոնումդ չկա՝