Ես իմ 2012-ի նախըտրական-հրապարակային՝ պայմանագրային արժեք ունեցող խոստմանը (պարտավորությանը) հավատարիմ, ապակուսակցական եմ: Չգիտեմ էլ՝ օրագրի ընթերցողին որքա՞ն են օգնում համացանցային ԶԼՄ-ներից իմ կազմած «թոփերը», որոնք կազմելն ինձ համար բացարձակ դժվարություն չի ներկայացնում: Սպասված անսպասելին, իհարկե, Հանրապետական կուսակցության քաղխորհրդի 2015 թ. փետրվարի 12-ի նիստում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ընդարձակ գլխավոր ելույթն էր: Ես այն ամբողջությամբ կարդացել եմ: Բնական է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթն ընթերցելը։ Սրանք մեծացող թափով շրջանառվող  տեքստեր են, ուստի իմ «թոփում» չեմ ներառում։ Խորհուրդ եմ տալիս կարդալ Lragir.am-ում «ԱՄՆ-ն բեկում է մտցնում Հայաստանում» հարգելի լրագրող-վերլուծաբան Հակոբ Բադալյանի փետրվարի 10-ի հրապարակումը: Ուզում եմ, որ ԱՄՆ-ը կարողանա Հայաստանի պետական իշխանությանն առաջարկել տնտեսական օգնության այնպիսի ծրագիր, որ Հայաստանի հասարակության համար շփոթ այս շրջանում տնտեսական ակտիվություն և դրական սպասումներ առաջանան: Յուրաքանչյուրիս շահն է: Հակոբ Բադալյանը եզակի աշխատասիրություն, բեղուն գրիչ ունի. ահա նրա «Անսպասելի սպառնալիք իշխանության համար» 2015-ի փետրվարի 11-ի հրապարակումից մի նախադասություն, որ կարող է խայծ դառնալ Ռուսաստանում աշխատանք փնտրողների մասին այս վերլուծություն-մեկնաբանությունը կարդալու համար. «Գործողության ավարտից հետո պարզվեց, որ հանրությանը խաբել են, համենայն դեպս դրա այն մասին, ով հավատացել եւ ակնկալել է, որ ԵՏՄ անդամակցումից հետո ավելի հեշտությամբ կմեկնի Ռուսաստան աշխատանքի: Պարզվում է, որ 50-60 հազար մարդ մնացել է«դրսում», այսինքն՝ Հայաստանում»: Եվ երրորդ նյութը, որ նույնպես ընտրել եմ Lragir.am-ից՝ «Հանգուցալուծումը մոտենում է». ահա այսպիսի Հայաստան…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքի դպրոցն իմ բլոգի եթերում է…

Երբեմն, երբ մտքով-ուշքով եմ հետևում կրթահամալիրային իրադարձություններին՝ մտածված բացակայում եմ… Ինչպես դեպի Վահան Տերյանի պուրակ ձեր երեկվա երթից, Տերյանի արձանի շուրջ ձեր խմբումից-խոսքից… Հետո անդրադառնում եմ… Մեդիան մեր mskh.am-ով իրական

Նիկոլի ձեռքին կա գործիք, որ մինչև այդ ոչ մեկի մոտ չի եղել, դա նրա առավելությունն է

Նիկոլն ու իր թիմը պատմական հնարավորություն են ստացել Արցախի հարցում նոր խոսք ասելու համար։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Նրա խոսքով՝ Ավստրիայի հայ

Մեր քաղաքական-քաղաքացիական կյանքում հաստատված «յոլա»-ն պիտի հաղթահարվի

Բաղրամյանի Շարժման՝ քաղաքացիական շարժման մասին, նրա կարևորության, դերի, անհրաժեշտության մասին վերջին անգամ հանդես եմ եկել «Հայկական ուրբաթում»… Մեր քաղաքական-քաղաքացիական կյանքում հաստատված «յոլա»-ն պիտի հաղթահարվի. առանց խիզախման, առանց յուրաքանչյուրիս ներդրման այս