Առասպելի մասին կարդացեք, լրացրեք, թարմացրեք այս հղումով․․․ Իրականությունը դառնում է բոլորիս աչքի առաջ ու բոլորիս մասնակցությամբ, որպես հարսանիք, իսկական, ուսումնական նախագծի ձևով․․․ Ասել է թե՝ որևէ հղումով չեք պրծնի, պիտի դառնաք հարսանքավոր։ Իսկ ուսումնական նախագիծը, որ 2018-ի օրացույցով մեկ անցնում է կարմիր-կանաչ թելով գործած նարոտի* պես, ենթադրում է ծիսաստեղծ անընդհատ աշխատանք, մեր կյանքի ծիսականացում, իսկական հարսանիքների պարբերականությամբ․․․ նաև հանրային մի հարթակ, փառատոն-լաբորատորիա, որպես ստուգատես-հանգրվան մի փուլում կատարած աշխատանքի։ Մեր դեպքում, էլի, օրացույցով, հունիսն է, ազգագրական հանրակրթական փառատոնին՝ հարսանյաց ծեսի ստուգատես․․․ իսկական հարսանիքներով, իհարկե։ Կսկսենք Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում, մեր ստեղծած ագարակում, կսկսենք Սեբաստացի Շամիրամ ու Արա գեղեցիկ զույգի՝ իրենց ազատ ընտրությամբ, իհարկե, հարսանիքով։ Սա էր, չէ՞, որ գրված չէր, ո՞վ կհավատար սրա իրական լինելուն, բայց նախատեսված էր… Հրաշքները բոլոր չեն եղել-պրծել, մեր օրերում էլ դրանք պատահում են, ու այս մասին երեկ, սեբաստացի Խորենի-Լուսինեի հարսանյաց ծեսին, արարողապետիս խոսափող օգտագործելով, ծես է, հայտարարեցին Շամիրամն ու Արա Գեղեցիկը։ Հիանալի է։ Մնացածը․․․ աշխատանք է ուսումնական, ամենօրյա, որ հարկ է կատարել բարեխիղճ․․․

Թագուհուն հագցնելու ծես: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Հինգշաբթի օրը Գյումրիում, աշխատանքային խմբով այցելության ընթացքում, ազգագրական փառատոնի, նրա հարսանյաց տոնի Գյումրիում նախատեսված ստուգատեսային հարթակի որոշման-համաձայնեցման խնդիր ունենք․․․ Արարողապետի իրավունքով ես  ընտրել եմ Սև Բերդը․․․ Հարկ է հասկանալ Գյումրու օրինակով, ազգագրական Շիրակ-Գյումրիի հարսանյաց ծեսի ստեղծման՝ որպես ուսումնական աշխատանք, կազմակերպումը․․․ Սա կարող է մոդել դառնալ և՛ Ջավախքի համար, և՛ փառատոնի մասնակից մյուս ազգագրական գոտիների համար։ Երեկվա մեր «Հարսանիք ագարակում» ուսումնական նախագծի արդյունքի հրապարակային ներկայացումը՝ օրացույցով որոշված հունվարյան ուսումնական ճամբարային մեդիաուրբաթ-համերգը, որպես 2018-ի մեկնարկ՝ հաստատեց կրթահամալիրի՝ հանրային կյանքի ֆենոմեն լինելու փաստը․․․ Սա Երևանում, քանի՜ տարի․․․ Գյումրիում պետք է ընթացք տրվի կազմակերպական այլ ձևի․․․ Կգամ, կպատմեմ. մեր կյանքի ծիսականացումը, սեբաստացիներիս հեղինակած մանկավարժության հանրայնացման 2018-ի թափը կարտահայտվեն իմ օրագրում․․․

«Իսկական հարսանիք Ագարակում»: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ուսումնական հունվարյան ճամբարի հարսանյաց ավագ շաբաթի ծիսական աշխույժում չկորավ հանրապետության դաստիարակների հերթական հնգօրյա ուսուցումը՝  իր սիրելի  կարգապահ-ստեղծական-մոբիլ-ուրախ կազմակերպմամբ, հեղինակային նախադպրոցական կրթության ծրագրի փոխանցումը ծեսի մեջ ծիսական կազմակերպում ստացավ․․․ Աղոթք, նշանակում է աղաչանք առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց․․․ Դասընթացի ամփոփիչ 5-րդ օրը մենք սկսեցինք սեբաստացի սովորող-ուսուցիչների մի խմբի հետ, բոլոր 47 դաստիարակների մասնակցությամբ, Սուրբ Երրորդություն եկեղեցում, առավոտ 09։00-ին, որպես ուսումնական մի ժամերգություն-աղոթք՝ շարականների-ավետիսների միացյալ կատարմամբ՝ հոգևորը հայաստանով մեկ-հայաստանցիներին մեր բոլոր խողովակներով փոխանցելու ազդեցիկ ձևով․․․ Հետո, ընթացքը ծիսականացված, Սուրբ Երրորդություն եկեղեցուց Րաֆֆու փողոցի անցումով, Կենտրոնով մեր-կրթական գլխավոր աստիճաններով-կրթական պարտեզի Գեղարվեստ-Արևելյան ճառագայթով՝ Մայր դպրոց, Մարմարյա սրահում սեբաստացի 1-3-րդ դասարանցիների հետ վրացական հարսանիք-պարային բեմադրությունը դիտելու․․․ Այսպիսի՜ անսահման աջակցությամբ-ուրախությամբ հայ-վրացական տոն․․․ ծես է․․․ Ցնծություն․․․

Հարսանեկան ծեսի բաղադրիչ-զարդարանքներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Իմ գիրն ամեն իր ծավալն ունի, ինքնակազմակերպումը․․․ Իմամ Սաջջադի մատյանի 7-րդ աղոթքի այս տողերով եմ ավարտում հերթականը։

Բոլոր դժվարությունները Քո կամոք են հանգուցալուծվում։ Բոլոր խնդիրների դժվարությունները Քո կամոք մեղմանում են։ Քեզնից պետք է խնդրել միայն խաղաղություն և տխրության վերացում․․․ Եվ թույլ մի տուր, որ տխրության պատճառով մոռանամ կատարել այն, ինչ անհրաժեշտ ես համարել։ Քանզի այն, ինչ ստեղծվել է ինձ համար, նեղում է սիրտս, և անախորժ դեպքերի պատճառով տխրությունը պատել է ինձ։ Դու ես, որ կարող ես ցավն ինձանից հեռացնել և վերացնել այն դժվարությունները, որոնք պարուրել են ինձ։ Կատարիր այս շնորհն ինձ համար, չնայած դրա արժանիքները չունեմ, քանզի մեծ Է Քո թագավորությունը։  

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1282

* Նարոտ — 1. Գույնզգույն թելերից ոլորած հաստ թել: 2. (ազգագրություն) Հարսանիքի օրը փեսայի ու հարսի վզին կապվող կանաչ-կարմիր ժապավեն։
Աղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զմփի-զամբիկ` «Ժայռից» «Այրուձիով» Սեբաստացի ագարակ

Դավիթ Բլեյանն «Աստղագիտություն մանուկների համար» հայերեն գիտահանրամատչելի ֆիլմը, քառասունյոթ րոպե տասնվեց  վայրկյան տևողությամբ, նայում է մեկ շնչով, ակնդետ… Սևանի «Ժայռ»-ից վերադառնալուց անմիջապես հետո` երեկոյան ժամը 7-8-ի արանքում. չես ընդմիջի, չես

Քանի շատ ա սերը, էնքան քա՞ղցր ա տանջանքը…

Քանի շատ ա սերը, էնքան քաղցր ա տանջանքը: Սերին ի՞նչ կդիմանա, որ մահից վախենա: Սիրելուցդ զրկված վախտը հողն էլ ա բերան առնում, քեզ ուտում, քարերն էլ են աչքումդ մզրախի պես

Միտքը չի՞ հասկանում, թե ինչ է եղել սրտին

Ծանոթացեք. Վրաստանի կրթության նոր նախարար Միխաիլ Չխենկելի… Գևորգ Հակոբյանի առաջարկած այս հոդվածն իսկական այլընտրանք է… Ես համաձայն եմ լրիվ. եթե մի պարբերությամբ՝ մաթեմատիկայի ծավալուն, բոլորիս հայտնի ու զզվեցրած հանրակրթական դասընթացը 1-5-րդ