Երեկվա իմ գիրը՝ «Ո՜վ զարմանալի» վերնագրված շաբաթվա զարմանքների ինքնաբերաբար շարունակություն է պարտադրում։

Ռոդարիի ստեղծագործական սխալը (բացթողումը) թույլ տվեց միջամտել, վրիպակը շտկել ու ծնվեց այս հաճույքով լռելը՝ որպես այլընտրա՞նք «Իմացումի հրճվանք»-ի․․․ Քննարկումն այնքան անկեղծ ու հետաքրքիր էր, որ անգամ ներկա ծնողներն ու ուսուցիչները հաճույքով լռում էին․․․ Իսկ ահա, բացակա տիարը․․․ չի լռում, շարունակում է «Դասարան TV»-ի նախաձեռնած (Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան), «Գնացք TV»-ի (Կարինե Խառատյան) և «Գույն TV»-ի (Կարինե Բաբուջյան) մասնակցությամբ, 2-3-րդ դասարանցիների ճամբարային հավաքը․․․ Մեր մանկավարժության այսպիսի՜ համերաշխ-ինքնավար՝ իրենց գործի հեղինակ ուսուցիչների գործընկերության միջավայր է մեր նախագծային-ստուգատեսային-ճամբարային ուսուցման հունվարը․․․ Եվ ով իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում, սեբաստացի է։

Արմինեն սկսել ու չի դադարում  զարմանալուց Դավթի երաժշտության ուսուցիչների դուետի՝ մայր-աղջիկ Սվետա ՃաղարյանԼիլիթ Առաքելյանի վրա․․․ Այսքա՜ն սեր-գորովանք Դավթի քմահաճությունների ու օյինների անվերջ ընթացքում․․․ Հանկարծ ժայթքած այսպիսի երաժշտասերը երաժշտության ուսուցման իրական այլընտրա՞նք է պարտադրում։ Մեզ տանը՝ հաստատ։ Հնարավոր կլինի՞ իր իմպրովիզը՝ խաղը զույգ ձեռքերով ու ողջ մարմնով նկարել-եթեր տալ, երբ Մոցարտ կամ Պագանինի է լսում, իր ընտրությամբ․․․ բա ավետիսների իր կատարո՜ւմը՝ խաղի մեջ, ինքնաբուխ․․․ Լսում է ու նոր քնում, խո՜րը, խո՜րը։ Ուզում է ջութակ նվագի․․․ Պատրաստվում է Շուշան քույրիկին նվագակցելուն ամենամյա սեպտեմբերյան հեղինակային համերգին․․․

Հարսանեկան տարազային խճանկար։
Լուսանկարները՝ Նելի Արղությանի։

Հինգշաբթի իրիկունը՝ ութին մոտ Գյումրիից վերադարձին, նորից հայտնվեցի Լենինգրադյան-Շիրակ փողոցների խաչմերուկում․․․ Ողջ օրվա ձյունը, Գյումրիից դարձի ճանապարհին ձնե թիփին ու իրիկնային Երևանի մերկ-չոր ասֆալտը․․․ Չհավատացի․․․ Այնքա՜ն ուրիշ էր, որ քայլեցի մինչև Դալմա-Գարդեն․․․ Գարու՜ն իսկական․ մեկ օրում եղանակների այսպիսի հերթագայություն՝ աշունից, ձմեռ, հետո՝ գարուն․․․ Զարմանալի՜․․․

Զարմացնող, շարունակ, նաև այսպես, Նելլի Արղությանի նման։ Շաբաթ օրը՝ երեկ, Գեղարվեստի հարթակում, ներկայացրեց հունվարի 22-ին սկսվող հանրապետության նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների (դաստիարակների), հնգօրյա վերապատրաստման ծրագիրը կազմակերպմամբ, ըստ օրերի, նոր լուծումներով․․․ Եվ մեկ էլ՝ կիրակի վաղ, սկսում եմ իմ օրը mskh.am-ի իմ էլ․փոստի այս հաղորդումով․ Առողջական վիճակիս կտրուկ վատացման պատճառով խնդրում եմ հունվարի 22-ից 31-ը տրամադրել արձակուրդ․․․ Առաջարկում եմ, որ այդ ընթացքում ինձ փոխարինի կամավոր Տաթև Սահակյանը․․․ Նելի ջան․․․ ես ժամի չափ Տաթևի բլոգում եմ, ով հետաքրքրված է մանկավարժությամբ ու սիրում է զբաղվել երեխաների հետ․․․ Շնորհակալ եմ, Նելլի ու Տաթև, սա է մանկավարժությունը, անպայման, իր փոխանցմամբ, որպես 2018-ի մեր՝ այլ ծավալով, նշանակությամբ, բնույթով աշխատանք․․․ Իսկ Նելիի բացակայության-արձակուրդի ընթացքում լաբորատորիայի ղեկավարի պարտականությունները թող կատարի …. շաբաթվա հոբելյար-ընտրյալը՝ Նառա Նիկողոսյանը։

Հարավային դպրոցի ճամբարականները։
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի։

Ամենաշատը կարողացավ անցած շաբաթ զարմացնել Նառա Նիկողոսյանը․․․ Հիմա եմ հասկանում, որ զարմանքների փունջը մի ինքնանվեր էր ու այցեքարտ, նորեն նոր սկսելու ուղերձ․․․ Ընդունելի լինի․․․ ֆլեշմոբների ճամբարային-նախագծային շարքը. հասցրեցի՞ն Նառայի գործընկերներն արձագանքել, ճամբարային հավեսի շաբաթ էր Արևելքում մեր, գումարեք սրանք հյուսիս-հարավ անցման տպավորիչ լուծում-իրագործումը․․․ Զարմացրեց Նառան և շաբաթ օրվա առավոտվա՝ Գեղարվեստում, կեսօրին՝ Ագարակում, իր պատվին գցած սեղաններից բացակայությամբ․․․ Նիկողոսյանները, բոլորը, և՛ հպարտանալու, և՛ իրենց աղջիկ-քույրիկ-հորաքույր-մորաքույր Նառայից երախտագիտությունը հայտնած կլինեին, եթե մեկ շաբաթվա ուղեգրով պարգևատրած լինեին, Նառային արժանի շնորհավորանք, իր ընտրած ուղղությամբ․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

«Ապա մեզ պատվիրեց իրականացնել որոշակի ծիսակարգ, որպեսզի պարզի մեր հնազանդությունը, որպեսզի փորձի մեր երախատագիտությունը։ Ուրեմն  շեղվեցինք իր պատվիրաններից և կատարեցինք անթույլատրելին։ Նա չշտապեց մեզ պատժել և չշտապեց լուծել, այլ իր բարեգթության ու ողորմության համաձայն, մեր կողքին ու իր բարությամբ ու համբերությամբ սպասեց մեր վերադարձին։ Եվ փառք Աստծուն, որ ցույց տվեց զղջալու և վերադառնալու ճանապարհը».- պարսից Իմամ Սաջջադի (ծնված 658թ.), որ իր մանկության տարիներն անցկացրել է Մադինայում, հայտնի Մատյանի՝ 75 աղոթքներից կազմված, հայերեն առաջին անգամ թարգմանված ու Հայաստանում 2015թ․ հրատարակված գրքից է այս մեջբերումը․․․ Նրա առաջին աղոթքից։ Զարմանալի՜․․․

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1276

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր ու փնտրված՝ ինչպես աղբրի ջուրը, սխտորի պես ախտահանող…

Բարի հանդիպում-միասնական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. կրթահամալիրի 2015-2016 ուսումնական տարվա օրացույցով օգոստոսի 19-ին՝ ժամը 10-ին, մանկավարժական աշխատողներով հանդիպում ենք Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ու ես հայտարարում եմ 2015-2016 ուստարվա մեկնարկի մասին.

Արի՛ Նոր տարի, բայց այնպես արի…

Այո, ճիշտ եք նկատել, ես մաղթանք-շնորհավորանքների, առավել ևս՝ Ամանորի առիթով կամ Սուրբ Ծննդի, սիրահար չեմ: Սուրբ Ծննդի հետ կապված ամեն ինչ կարծես կանոնի է բերված և դա լավ է. մեկ

Այսպիսի դիտարան՝ դեպի Արարատ ու սեբաստացիական աշխարհ…

Մարգարիտ Սարգսյանի տղան՝ Նարեկը, Դիանա Գևորգյանի սանն է, 5 տարեկանների խմբում Սարգսի, Արեգի, Լևոնի… Էլիզա Բաղդիյանի անբաժան ընկերը… երբ Գեղարվեստում ինձ հանդիպում է, որքան էլ ինքն ու ես միշտ բազմազբաղ