Ճանապա՜րհ եմ ասել Ջավախք աշխարհի մեր գործընկերների 20-ի չափ սովորողների՝ սեբաստացիական ուսումնական նախագծային ճամբարի մասնակիցների. Նասլեդը և ընկերները, Արման Երանոսյանն ու մի խումբ սեբաստացիներ այսօր հեծանվային երթով կանցնեն Երևանյան լճով, Սեյրանի բարձունքով, Հրազդանի կիրճով․․․ Կծանոթանան, կհիանան գետով-կիրճով-լճով՝ Երևանով, կմաքրեն Սեյրանի բարձունքն ու շրջապատը․․․ Այս ճանապարհը պիտի անսովոր շարունակություն ունենար և ունի․ հունվարի վերջին սեբաստացի դահուկորդների մի խումբ՝ ուսուցիչներ ու պատանիներ, մարզական-հայրենագիտական հավաք կանցկացնեն Ջավախքի ձյունոտ աշխարհում․․․ Այսպիսով «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրն իր 10-րդ տարում հաստատում է իր անընդհատությունը փոխանակման ամենատարբեր ծրագրերով, ձմեռ թե ամառ, գարուն և աշուն․․․ Մենք հրավիրել ենք Թբիլիսիի թ.37 և թ.24 հանրային դպրոցների, հայոց լեզվով ուսուցմամբ 104-րդ դպրոցի ներկայացուցիչներին՝ հունվարի 26-ին մասնակցելու մեր իսկական հարսանիքին Ագարակում. ազգային ծեսի մշակույթի վերստեղծում-փոխանցում-հաստատումը, որպես ուսումնական նախագծային աշխատանք, անհրաժեշտ է նաև մեր բարեկամներին Վրաստանում՝ վրացի թե հայ մարդկանց․․․ Ախր, այնքա՜ն շատ են ընդհանրությունները, որ հեշտանում են միասնական որոնումները․․․

5 տարեկանների մարզական ստուգատես.  Հյուսիսային և Հարավային դպրոցներ։
Լուսանկարները ՝ Ռուզան Աբրահամյանի, Թամար Մարիմյանի։

Արմինեն խորհրդակցում է Լուսինե ուսուցչի հետ իր ու Դավիթ որդու հարաբերություններում ծագած դժվարությունների մասին, որ Լուսինեն օգնի, միասին, դպրոց-ընտանիքով գտնեն-իրականացնեն լուծումներ խնդիրների․․․ Արմինեն զգույշ տեղեկացնում է, Դավթին ոգևորում Լուսինե-ուսուցչով․․․
— Ինչի՞ ես ընկեր Լուսինեին ասել, խաբարբզի՞կ ես․․․ Էլ քեզ ոչինչ չեմ ասի․․․ դու խաբար ես տալիս․․․ Պիտի չասեիր․․․
Դավթի այսօրվա հասունությամբ մի ճանապարհ կա՝ համաձայնությունը, Դավթի ընտրության իրավունքի հետևողական հարգումը, քննարկումը, խնդիրը ներկայացնելը բոլոր կողմերից, նրա հետ պայմանավորվելը․․․

Իմ մտքերով ընկնելն ու հեծանվի վրա լինելը իրականում անհամատեղելի են, ինչպես երեկ. հա՜, հրաշալի իրիկուն, Արարատը մութի մեջ ուրվագծված, իր շարունակության երկինքը՝ աստղերով, քիչ հետո՝ լճի հայելին․․․ Ողջ ճանապարհը․․․ ախր ո՞նց չանցնես․․․ Ու մեկ էլ, Հաղթանակի կամուրջը ինչպե՜ս անցա, Արգիշտի փողոցով, Իտալականով ինչպե՜ս հայտնվեցի Շահումյանի հրապարակ-անցումում… ի՜նչ խաչմերուկ, ի՜նչ կարմիր լույս․․․ Լավ է, որ վարորդների ընկերակցությունը խնայող-հոգատար եղավ. ճանաչում-հարգում-ներառում են միակ հեծանվորդ տիարին․․․ տեսա՝ քանի մեքենա ինձ ճանապարհ է տալիս․․․ այնքան հուզիչ էր ու ամոթ․․․ Շնորհակալ եմ․․․ Ես չեմ կարող այլ կերպ պատմել, քան անկեղծ… ու վտանգավո՞ր է դառնում օրագիրը․․․ Չէ, Կտակարանն ու Թումանյան Հովհաննես ընթերցումը այս շրջանում ինձ պահում են մի ընթացքի-լուծման մեջ․․․

Հյուսիսային դպրոցի ճամբարականներն Ագարակում:

Իսկ երեկվա իմ հեծանվաերթից իրիկվա մնաց պատանեկան զույգը՝ տղան ու աղջիկը, թեթև ճախրանքով այնքա՜ն տպավորիչ էին․ միակ սիրահար զույգը՝ անիվների վրա, Երևանում… Ես չէի կարող չողջունել Վ․ Սարոյանի նեգրի նման․․․ Երևանի կենտրոնը, հրապարակով իր, լցվե՜ր հեծանվորդ սիրահարներով․․․

— Դավի՛թ, արի ճանապարհենք հեծանվորդ տիարին․․․
— Էս գնո՞ւմ ես, տիա՛ր,- հազալով մոտենում է Դավիթը․․․
— Էն հայրը, որ դու ունես․․․ կհազաս, էլի․․․
Չգիտեմ՝ ինչ նկատի ունի Արմինեն՝ ինձ ու իմ հեծանի՞վը՝ անգլխարկ, անձեռնոց, վարգով առտու և գիշերվա, թե՞ Դավթին՝ չմուշկների վրա, բայց շարունակում է․
— Աստված քեզ հետ, տիա՛ր ջան։
Ծիծաղից պայթում եմ աստիճանների վրա․
— Աստծու հետ մենակ անվտա՞նգ է․․․ Բա երթևեկության կանոննե՞րը․․․

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1266

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ո՛վ Բլեյան բաց ցանցում չէ…

Դժվարը այլոց բացատրել-համոզելն է, որ հարս-թագուհին Շամիրամ անունով, Արա Գեղեցիկ թագավոր ընտրյալն իսկական են, ինչպես իրենց հարսանեկան միությունը… Կգան, կտեսնեն, կբացականչեն՝ վա՜յ, կուրախանան իսկական հարսնաքավորի պես, կրթահամալիրի հարավի դպրոց-պարտեզի ղեկավար

Մեռնեմ-պրծնե՞մ․․․ Չեմ թողնի․․․

Երբ դժվար—անելանելի է, հայերիս փրկությունն է դառնում մեռնեմ—պրծնեմ—ը․․․ Այստեղի՞ց են մեր պատմության մեջ շատացող հերոսամարտերը․․․ Իմ մտքից չի ջնջվում Ռուսաստաններից Շուշի եկած մեր հայրենակիցը հռչակավոր, ով օրեր առաջ չէր պատկերացնում Շուշին նվաճված ադրբեջանցիներով—թուրքերով․․․

Սարալանջի ուսումնական նախագծի մեկնարկի մասին է իմ գիրը

Ի՞նչ գույն ունեն Բանգլադեշում, նաև կրթահամալիրի տարածման գոտում մետաղները՝ ավտոտնակների դռներ, ցանկապատներ, էլեկտրական ու այլ սյուներ, վահանակներ… խողովակներ… Ժանգոտ, իհարկե: Ճարտարապետ բարեկամ Համլետ Խաչատրյանի աչքից իր կրթահամալիրյան երկօրյա շրջայցում ո՞նց