Հավեսի՞ մանկավարժություն, այո, ու մեր ջանքերն էլ-գործն էլ, բառեր եմ փնտրում բառարանից հայոց, հավեսի գցելն է, հավեսի բերելը… էս անհավես խալխին, ինքներս մեզ անընդհատ հավեսի մեջ պահելը, մեր մարդուն, որ չգիտի ապրելը հենց պատվիրանով, որ աշխարհի-մարդու արարչաստեղծմամբ իր բնական վիճակը պիտի որ լինի… Հավեսաբեր ուսումնական հունվարը ուսումնական ինքնուրույն շրջանի բերելը մեր ստեղծագործական հավաքանիի ծնունդն է, հանկարծ չօտարեք, խորթ աչքով չնայեք… Ես չգիտեմ յուրացման համար սովորողի ուսուցչի-ծնողի համար ավելի պարտադիր կարգ, քան իմ այս սուրհանդակը, որում մեկ-երկու լրացում եմ արել, կարդացեք խնդրում եմ այդ նշումներով…
Դավիթ Բլեյանը իր ճամբարային առաջին օրը սկսեց… ցնցուղով անհավեսը մաքրելով… սիրելով-սիրով-ուրախ… մաքուր-մաքուր, հետո կիսահագնվել անցավ իր դաշնամուրին… Առավոտ ութին «Չայկովսկու 30» շենքի բնակիչները պիտի պատասխանեն Դավթի հարցերին…
— Էս ո՞ր նոտան եմ նվագում…
— Էս ի՞նչ եմ երգում…
Հագնվում է վերջապես ու խոսում.
— Այսօր ես դաշնամուր ունեմ, չմուշկ… հեծանիվ… լող… ֆուտբոլ…
— Ու քանդակ,- լրացնում է Արմինեն…
Ու կարմիր-խորոտ չմուշկների տոպրակով Դավիթը վճռական դուրս է գալիս…
— Դավիթ, էս նոթբուքով խուրջինդ մոռացար…
— Ի՞նչ եմ անում,- կանչում է աստիճաններն արագ-թռիչքով իջնելով,- մի բան էլ դու արա, ա՛յ օգնական (երևի, ինձ է դիմում)։ Լողիս պարագաները չմոռանաս, մամ…
Քայլարշավ երկաթգծի ճանապարհով Հարավային դպրոց-պարտեզից դեպի կրթահամալիրի ուսումնական ագարակ:
Միքայել Ղազարյանի ու իր խմբի՝ Գեղասահքի մարզադպրոցը չմուշկ ունեցող-չունեցողների՝ չմշկասերների հարմար ուսումնական ճամբարի վայր դարձնելու նախաձեռնությունը, ես ողջունում եմ… Ճանաչել երևանյան սահադաշտերը (մի ձեռքի մատները բավարար են հաշվելու), ընտրել ամենահարմարը… Հավեսի վատ օգտագործված աղբյուր է… Ուսումնական նախընտրելի մարզաձև կարող է այսպիսով դառնալ մեկ-երկուսի համար, բայց հաշվեք այն ուրախությունը, պատմելի (բա յուրաքանչյուրիդ ուսումնական բլոգն ինչի՞ համար է) հավեսը, որ կարող է պարգևել տասնյակ ու տասնյակ տարատարիք սովորողների և ուսուցիչների…
Պիտի բանալ հավեսի բոլոր աղբյուրները, լսո՞ւմ եք: Ոչ շիտակ տիար չի լինում, էն էլ՝ գրում իմ, ասում եմ, ես հիմա հավեսի կարիքով եմ ու շնորհակալ եմ Դավիթ Բլեյանին… ինձ ձեռք պարզելու համար: Ընկերություն է: Դավիթը, գիտեք, մրցանակակիր սովորող է, ինչպես իր դասընկեր Ալեք Երանոսյանը, ամենաշատ բարձունքներն է հաղթահարել 2017-ին, ինչպես ուսուցիչների մեջ՝ Հասմիկ Սիմոնյանը… Ձմեռ պապն անվրեպ է գործում ու արդար… մրցանակը դրամական հասել է երեքին էլ: Դավիթն ստացել է, մայրիկի հետ մտել իր նոր մահճակալի համար նոր պարագաներ ընտրել… Տեսնեիք՝ ոնց է ցուցադրում… Բայց գիշերով նորից անցավ լուսնոտի ճամփան… Կապրենք մինչև մյուս մրցանակ, որ ենթադրում եմ-ուզում եմ, երաժշտությունից լինի…
Ճամբարային գործունեություն, Հարավային դպրոց-պարտեզ:
4-5-րդ դասարանցիների ճամբարային ջոկատ:
Առավոտյան, քոլեջի ճամբարային առաջին ընդհանուր պարապմունքին ես զգացի հայտարարված «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագծի, հարսանյաց ծեսի բարերար ազդեցությունը… Անահիտ Գրիգորյանի վեց տարեկաններով, շարունակ ավելացող ուսանողներով… Կարինե Պետրոսյան մրցանակի արժանի տատիկով… Լսեցի՞ք՝ ոնց են երգում Արթուր Շահնազարյանի ընտրած, Մարինե Մկրտչյանի բերած, Կոմիտասի պարգևած հարսանեկան երգերը… Ծիսական այսպիսի միասնական հանդիսավորությունը անհրաժեշտ է կրթահամալիրով մեկ, և ուսուցիչների այսօր սկսվող երգեցողության ամենօրյա պարապմունքների որոշումը այստեղից է գալիս… Իսկական հարսանիք-ծեսը հավեսի մատչելի աղբյուր է ու լավագույն փոխանցող-կազմակերպիչ, իմացեք:
Հարավային դպրոց-պարտեզի ճամբարային ջոկատը կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիաում:
Լավ նշան է, որ ճամբարային ուսումնական առաջին օրը ես սկսում եմ քոլեջում, շարունակում միջնակարգ կրթության վկայականի համար դեկտեմբերյան պետական ավարտական քննությունները հանձնած, սրանից ավելի ինքնուրույն-ինքնավստահ, հավեսը, երևում է, տեղը պատանիների՝ ավագ դպրոցի շրջանավարտների հետ հանդիպումով… Դիմացը կամավորական (հանրային) աշխատանքի, ինքնակրթության, մեր մանկավարժության հանրայնացման, անհատական ուսումնական պլանի, հասուն-ազատ ընտրության շրջան է, թվում է՝ ուսուցմամբ հենց սրան՝ ընտրությանը պատրաստ լինելու… և՛ հունվարյան ճամբարը, և՛ ուսումնական երրորդ շրջանը 12-րդցիների՝ որպես «Ցտեսություն» ուսումնական նախագիծ… 45 րոպեանոց դասի տևողությամբ մեկ հանդիպումով ծավալուն օրակարգը սպառելու խնդիր չէր դրված ո՛չ իմ, ո՛չ էլ Մարթա Ասատրյանի առաջ… Իմ օրագիրը նաև առաջարկի, հենց հիմա առաջացած ցանկությունները բարձրացնելու միջոց է… որ երբ վարչականի շրջանը, թվում է, հետևում է մնացել, օգտակար լինի իմ ու 12-րդցիների ճամբարային-նախագծային գործունեության կազմակերպմանը, որ կարող է հետո էլ շարունակություն ունենա… մինչև «Ցտեսություն» նախագծի «Ցնծության» հարթակ՝ մայիսյան Մարմարյա սրահ…
Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1264