— Էս ի՞նչ ես արել, Դավիթ Բլեյան…

Կենտրոնացած զբաղված էի Ուկրաինայի ու Խաչատրյան Արտեմի եղբոր՝ սեբաստացի շրջանավարտ Արտակի առևանգման շուրջ ինտերնետից հնարավոր տեղեկություններ հայթայթելով: Անընդհատ կապի մեջ Արտեմ Խաչատրյանի հետ` սկսել էի շարադրել իմ գնահատականը կատարվածին` «Սա արդեն շրջադարձ է, պարտադրված ընտրություն բոլորիս անհատական կյանքում», երբ կարդացի ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը, բազմապատկվեց իմ հարգանքը իմ կրտսեր գործընկերջ, փեսայի, Լիլիթ Բլեյանի ընտանիքի հանդեպ: Խոսեցի Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացա նրա դիրքորոշման մասին, փոխանցեցի իմ գնահատականը: Նոր կարողացա անցնել իմ գրին:
Դավիթն այդ ընթացքում իմ շուրջ մեքենաների այսպիսի կույտ էր ստեղծել.  ֆոտոփաստնեք ու անցնենք առաջ:
– Դավի՜թ,- կանչում եմ…
Գալիս է՝ կարևոր…
– Գերեզմա՞ն եմ արել: Հա՛, լա՛վ եմ արել, լցրել եմ իրար գլխի, թաղել եմ մեքենաները:
Հետո՝ ես իմ գործով, Դավիթն՝ իր, մայրիկն՝ իր…

Առավոտը, երբ Դավթի կախարդական նվեր ժամացույցը ցույց է տալիս 9:30-ը, մեքենաների գերեզմանը այլևս չկա, իսկ սենյակի կենտրոնում մեքենաների այլ կույտ է, այլ դասավորություն…

– Խցանում է հայրիկ, մե՜ծ խցանում…- ու սկսեց մեր հերոսը, որ շարունակում է ապրել մեքենաների աշխարհում, պատմել, թե ինչպես է առաջացել իր խցանումը: Ոստիկանական եղած մեծ մեքենաները փորձեցին բացել խցանումը, անհաջող, իրենք էլ խցանվեցին. բոլորիս հույսը մնաց կախարդանքի ուժով հայտնված նոր փոքր, արագավազ, սև ու սպիտակ, ձայնա-գունաազդանշաններով ոստիկանական մեքենան ու սկսեց բացել խցանումը… Երկար աշխատանք է սպասվում ոստիկան դարձած մեր տղային: Դժվար ու կարևոր է ոստիկանի-ավտոտեսուչի աշխատանքը, թող մեր տղան համոզվի իր կյանքում:

Սպասված անձրև է:
– Ձյունն է հալվել…,-  պնդում է Դավիթ Բլեյանը. հաճելի է լսել ու պատմել:

Շնորհակալ եմ օրվա՝ կրթահամալիրի 2014-2015 ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսային շաբաթի ավարտի համայնքային օրվա համար: Հիմա, երբ Դավիթը, ես ու Արմինեն ընտանիքի լիարժեք ազդեցությունն ենք վայելում՝ Մոցարտ-Բախ ենք ունկնդրում միասին, ուզում եմ ձեզ իմ համայնքային զգացողության մասին պատմել, որն ունեցանք ընտանիքով ձեզ հետ, իմ հարազատներ՝ մեծ ու փոքր սեբաստացիներ, մեր Մալաթիա-Սեբաստիա տարածքի Սուրբ Երրորդություն եկեղեցում, փետրվարի 7-ին, ժամը 10-ից սկսած: Այդպես է մեր կրթական համայնքի ուսուցչի, ծնողի ու սովորողի ընտրությամբ, այդպես է որպես փաստ՝  բոլոր տարիքի սեբաստացիները հարգում են սահմանադրությամբ արձանագրված դավանանքի ազատությունը, և ակնհայտ մեծամասնությամբ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են: Տարիներ առաջ, հիշում եք, հարիսայի թե ղափամայի օրհնության կարգը եկեղեցու քահանան անցկացնում էր Մարմարյա սրահում… Հիմա մենք սկսում ենք մեր օրը մեր եկեղեցում: Լեցուն է, կենդանի է եկեղեցին սեբաստացիներով, տեր Եսայի քահանայի օրհնությունը, դրան նախորդող «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հոգևոր երգերի շարքը, մեր հաղորդակցումը՝ իրական մեր Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի մարդկայնացնող, մարդ պահող ազդեցությունը: Իսկ «Տեր ողորմայա»-ն հնչեց Կոմիտասի այն մշակումով, որ կատարվում է կարծեմ առաջին անգամ: Ինձ համար միշտ կարևոր է եղել հավատացյալ-ազատ մարդկանց հավաքանու հետ՝ եկեցեղուց մինչև Մայր դպրոց այս ուխտի ճամփան, որով մենք միասին բերում ենք օրհնված ղափաման, ու Մայր դպրոցի ճեմասրահում ընդամենը րոպեների ընթացքում իսկական դդմասեղան-խճանկարային գործ է դառնում ըստ կրթահամալիրի դպրոցների-խմբերի-ակումբների-կենտրոնների ղափամայի տոնախմբություն-հյուրասիրությունը… Սեղանը շատ կարևոր է՝ որպես հաղորդակցություն, ինչպես և այն լռություն-հաղորդակցությունը, որ քիչ առաջ ունեցանք եկեղեցում, ինչպես և՝ այն տոն-խմբությունը` որպես հաղորդակցություն, որ շարունակվեց Մարմարյա սրահում: Այս երեքությամբ, սրանց միասնական անխախտությամբ ստեղծվեց հերթական «Ջա՜ն, ղափամա ջան…» ուսումնական խորհուրդը, ծեսը, ավարտ-մեկնարկը՝ ոնց կուզեք:

Կրթական ծրագրի գնահատման, կրթական գործունեության ցուցանիշների մասին խոսել է մեր Ուսուցիչը՝ իր Առաքյալ աշակերտների հետ, հայ դպրոցի հիմնադիր Մաշտոցը՝ իր ջանասեր հաջորդների հետ. մշտական թեմա է: Մենք չենք էլ խուսափում դրանից մեր ստեղծած սեբաստացիական միաբանությունում: Այնպիսին եղավ մեր տոնախմբությունը Մարմարյա սրահում…Միայն այնպես, որ գնահատելը ստեղծել դառնա, արարչագործական աշխատանքը խթանի: Շաբաթ օրվա մեր ծեսը` եկեղեցով, խճանկար-սեղանով և տոնախմբությամբ արձանագրեց մեր կրթական ծրագիրը` իր  արդյունքներով, յուրաքանչյուր կրթական աստիճանում, յուրաքանչյուր փուլում: Ով ականջ ունի՝ լսեց, ով աչք ունի՝ տեսավ, ով ձեռք ունի՝ ծափ տվեց, ով անելիք ուներ՝ ձեռք գցեց, մասնակցեց…

Իր հոբելյանական տարում է մեր Մարմարյա սրահը: 25 տարին բոլորող այս սրահն ինչե՜ր է տեսել` վերջին զանգի տոներ, սեպտեմբերյան կրթական շքերթներ, համերգներ… Սա բեկում է նաև սրահի պատմության մեջ. բոլորն ու յուրաքանչյուրը պարում են, ուսուցիչ ու տարատարիք սովորող մի կրթական-տոնական շղթա կազմում, իսկ կենտրոնում սրահի՝ ծնողական համույթն է պարի, նոր սեբաստացիական նախաձեռնություն` ուսուցչական համույթների շարանում… Իսկ այստեղ` ամենակենտրոնում, պարողների 3-րդ դասարանցի երեխաներն են՝ թվային ֆոտոմիջոցներով նկարում են ինքնամոռաց, ծրագրային պարող ծնողներին… Տեսարան… Ամենուր…

Ավանդական դպրոցներում, մեզանում էլ այդպես էր մինչև 2015-ը, սովորողները պարում էին, ծնողները՝ նկարում, ուսուցիչները՝ կազմակերպում, տնօրենը՝ ղեկավարում… Մեզանում, լսե՛ք, վիճակ է փոխվել. առաջին շրջանում ծնողներն են պարում, երկրորդ շրջանում՝ ուսուցիչները և մեծահասակ սովորողները, ամենակենտրոնում՝ ամենափոքր երեխաները և՛ նկարում են, և՛ պարում (չեն խանգարում), իսկ ինքնակազմակերպվող, ինքնորոշված, ազատ մարդկանց՝ սեբաստացիների հիմնադիր ղեկավարը տեսնում, լսում, պատմում, փառավորվում ու փառաբանում…

Ձմեռ պապին կանչել է իր կախարդանքի մունետիկ երկար գուլպային, որ մեր խնդրանքով ապրում էր մեր տանը, օգնում մեզ, Դավթին…Պիտի գնա, որ Ձմեռ պապի, Ձյունանուշիկի, ծաղրածուների հետ, Նոր տարուն գա…

– Հիշո՞ւմ ես, հայրիկ, ի՜նչ ուրախ եկավ Ձմեռ պապին, բոլորս հավաքվել էինք՝ Սոնան, Նազուկը, Գոռը, Արևիկը, Արմենը… բոլորիս նվեր բերեց, մենք պարում էինք… հիշում ե՞ս…

Իհարկե՝ հիշում եմ: Ահա ինչու, մենք պատրաստվում ենք ընտանիքով ճանապարհելուն… Գուլպան՝ Ձմեռ պապը, խոստացել է վաղը իր կախարդանքի ուժով հրշեջ մեքենա բերել «ոչ մեծ, արագավազ, որ կարողանա խճճված, փոքրիկ տունիկներին էլ օգնի…»: Ու… Օգնեք մեզ, արժանի ճանապարհենք մեր բոլորիս Ձմեռ պապի գուլպային: Ի՞նչ նվերներ դնենք գուլպայի մեջ, որ Ձմեռ Պապին ուրախանա…
– Հանի գուլպայի միջից, ու իմ նման ուրախանա,- ասում է Դավիթը:

Հ.Գ.: Սեբաստացիական ծեսը մեզանում, հեղինակային կրթական ծրագրով, կոմիտասյան դպրոցի-ավանդույթի առաջին սերնդի ներկայացուցիչներ, երաժշտական հայտնի գործիչներ Արթուր Շահնազարյանի, Հարություն Թոփիկյանի, Սեյրան Ավագյանի, մշտաներկա Ռուդիկ Հարոյանի, երկրորդ սերնդի ներկայացուցիչների՝ երաժշտության անհոգնել ուսուցիչներ Մարինե Մկրտչյանի, Սոֆյա Գրիգորյանի, Սվետա Ճաղարյանի, պարուսույց Արշակ Գասպարյանի, երրորդ սերնդի հմայիլներ Մերի Առաքելյանի, Տաթև Ստեփանյանի, Հասմիկ Մաթևոսյանի, Լուիզա Քեշիշյանի, Լիլիթ Առաքելյանի, մշտահմա-կախարդող Սյուզի Մարգարյանի համերաշխ գործի ներկայացումը դարձավ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայկական Միջերկրականում մեդուզաները չեն խանգարում․․․

Ինչպե՞ս ենք իմանում մեր ուխտի օրագրությունը․ քանի՞ օր ենք հայոց Երուսաղեմում․․․ Ախր ուխտի օրերը, որքան էլ մեկը մյուսից տարբեր, նման են այնքա˜ն, որ ստեղծել են մի երանելի վիճակ՝ ազատ մեր

Շնորհակալ եմ, ուսուցիչ-ընկեր, ու սա երախտագիր է

Իհարկե, լավագույն հանդիպումները չկայացա՞ծ հանդիպումներն են… Ընդամենը երկու օր առաջ որքան էլ Քնարիկ Ներսիսյանը իր լրագրողական նախագծով «Զրույց ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ. «Արթմեդ» բժշկական կենտրոն, 10-րդ պալատ», չնայած ընդմիջող հազին, սիրով-բարեխիղճ

Միշտ է հերոսի ապրելու ժամանակը…

Այս դեպքի համար են ասել՝ ամեն ինչ ընկավ իր տեղը. Շուշան Բլեյանը Երևանում է և ողջ ամառ իր ուսանողական արձակուրդն անցկացնելու է… ի՞նչ իմանաս, երբ Շուշանին լավ գիտես… Առաջ չընկնենք.