Էս Արղությաններն իրենց մեծ հարս Գրետա Սոխակյանով, հետո Լիլիթով Ավետիսյան, Նելի դաստիարակաբորատորիայի ղեկավարով մխրճվել են մեր սեբաստացիական աշխարհ-կյանք… Պրծա՞նք. չպրծա՞նք։ Տեսեք սրանց ռումբը՝ 7-րդցի Անի Արղությանի տեսքով… մի բլոգում սովորողի, մի հրապարակման մեջ… Երեկ առավոտյան Անին իր «Ես պոեմ եմ»-ով ուզեց վերնագիր դառնա. արդեն սկսել էի իմ ձեռով գրել-արտագրելը, ժամանակը չէր հերիքում, թողեցի այսօրվան… Էլ ու՜ր… չես հանի… ֆեյսբուքը տարավ… Ես պոեմ եմ… երկար պոեմ, մի գեղեցիկ, լուսավոր պոեմ, որ միգուցե հետո, հետո ինձ կարդալուց կյանքը կլցվի գույներով, որ ամպերից հրաշք կթափվի… Հիմա Անին իր երազն է պարտադրում որպես իմ գրի սկիզբ, վերնագիր… Սպառնալիքը լուրջ է՝ երազի պես կջնջի ու հետք չթողնելով կհեռանա՝ կյանքդ խաղ կդարձնի, կդարձնի մի կատակ… արթուն այս գիշերը, դիմացը ողջ աշխատանքային օրը կմնա… Իսկ իմ գի՞րը…

Գոռ Խլոյան: Հաղորդման նկարահանումներ Արևմտյան դպրոցում:

Ես որոշել եմ 6-րդցի Վահանի, Վիգենի, Միլենայի, Սաթինեի, Մարկի… հետ, բնատեխնիկական ստուգատեսին ընդառաջ, 2018-ի հունվարի 8-ից սկսվող ճամբարային իմ սպասումների մասին պատմեմ… Մենք, ես ու Արմինեն անընդհատ որոշում-պատրաստվում-սկսում ենք Դավիթ Բլեյանի սենյակի ազատումը ամեն ինչից, նոր մահճակալի, ուսումնական-աշխատանքային-մարզական, խաղի, հագուստի անկյունների ստեղծումը, նորոգումը… Ինչո՞ւ չենք անում. սրա կարգին բացատրությունը ես չունեմ, Արմինեն որ ունի՝ ի՞նչ… Սենյակում հազար ու մի տեսակի բնատեխնիկական  ստեղծագործության դետալներ պիտույքներ կան, լեգո-լոգոներ… ողջը պատրաստվում ենք տեղավորել թափանցիկ տուփերի մեջ ու բերել դպրոց-պարտեզ… Պատկերացրեք՝ դեկտեմբերի 25-29-ը այդպիսի մի մաքրություն-նվիրատվությունով ինքն իրեն ազատի ամեն մի սեբաստացի… Պատկերացրի՞ք այդպիսի տուփերով հավաքածուներ կրթահամալիրի դպրոց-պարտեզներով, միջին ու ավագ դպրոցներով, քոլեջով մեկ, տեխնոլոգիայի, բնագիտության-տեխնիկական արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաներով շարված ու… հունվարի 8-ից սկսվող, երեք շաբաթ տևող ուսումնական ճամբարներում բոլոր տարիքի սեբաստացիների «Դպրոցը բնագիտատեխնիկական ստեղծագործության բաց արհեստանոց» նախագծով գործունեությունը… Սա եմ ես անվանում բնագիտական-տեխնիկական հանրակրթական «Հակոբ Հակոբյան» ստուգատես ամենամյա, 2018-ին՝ թվով հինգերորդը, բաց մեր գործընկերների համար, նաև արտագնա՝ Աշտարակ քաղաքի դպրոցներում, «Աշտարակը բաց արհեստանոց» նախագծի շրջանակում… Պատկերացնո՞ւմ եք այսպիսի գործունեության ամենօրյա արդյունքների ցուցադրությունը կրթահամալիրով մեկ… Փորձենք. եթե նոր տարի է, նո՛ր տարի…

Կադրեր Գայանե Բալաբանյանի խցիկից:

«Սեբաստացիական Ատամհատիկի» հրավերը մեր երեսուն սեբաստացի մայրիկներին՝ Դիանա Գևորգյանից, որ առաջինն է արձագանքել, Աստղիկին Իսրայելյան քոմենթողով, ուղղվում է և, երաժշտությո՜ւն, բա, բա, բաբա՜մ… Լուիզ Քեշիշյանին, որ երեկ միացավ 2017-ի սեբաստացի ուսուցիչ մայրիկների շարքին… ու չի՞ կարողանա մասնակցել մեր Աիդա Պետրոսյանի անվան հետ կապվող ատամհատիկին… Ապրող կրթական համայնքը, մարդկային ընկերակցությունը ստեղծում է նաև իր ծեսը, ինչպես մենք Ղափամայի, ՀարիսայիՍեբաստացու օրեր կրթահամալիրի տոնի… ամրագրում իր ուսումնական օրացույցում, ասել է թե՝ կրթական ծրագրում, փոխանցում… ինչպես Ատամհատիկը դեկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ից Գեղարվեստում սկսվող…

Երեկ ես (սկզբում Հյուսիսի դպրոց-պարտեզում, հետո Քոլեջում… ամփոփիչ հավաքը՝ իմ նախաձեռնությամբ մեդիակենտրոնում) տարբեր խմբերով հենց ծեսի ընթացքի-կազմակերպման հարցերով էի հետաքրքրված… Կա՞ մեր հավաքանիի, որպես հեղինակ հավաքական մի գործի՝ հեղինակային մանկավարժության, կյանքի-ստեղծագործության այսպիսի ֆենոմենի ավելի ցցուն-շոշափելի արտահայտություն, քան ծես ստեղծելու, քաոս օրդ ծիսականացնելու հանդգնությունը… Ինչպես ընդհանուր առավոտյան պարապմունքը՝ օրվա սկիզբ-ժամերգություն… այնպես, որ երեկ Մարմարյա սրահը չէր ուզում ավարտվել…. Մուտքը դպրոց… Սեբաստացիական ողջույնը… Յուրաքանչյուրը մի ծեսի, ստեղծականության կարգավորման փորձ չէ՞… Ստեղծականություն ու կարգ…

Արմեն Թորոսյան: Քոլեջի 2-4 տարեկանների խումբը: 

Ողջույն, հաջողություն, կրթահամալիրում. սա երեկ այնպիսի խտացում ունեցավ, որ մեդիակենտրոնում, Վանուհի Բաղմանյանի նախաձեռնությամբ արդեն, մեր հանդիպումը ոչ միայն կայացավ, այլև այնքան բուռն էր-խիտ, որ շարունակություն կունենա… «Սեբաստացի TV»–ում նոր հաղորդաշարի՞ տեսքով… Չի կարելի չանդրադառնալ քո գործընկերոջ, հավաքանի ստեղծող սովորողի-ուսուցչի ձեռքբերման ուրախությանը-հաջողությանը… Թեման շարունակում են Անի Արղությանն իր «Սերը ամանորում․․․» գրով, Մարիետ Սիմոնյանն իր «Արբե՛ք, անդադար արբեք, գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք» մանկավարժական օրագրով, Միքայել Ղազարյանն իր բարձունքներ կապող նոր գրոհով, Վահրամ Թոքմաջյանն իր առաջարկ նախաձեռնությամբ այս, Շուշան Եփրիկյանը՝ «Լապտեր» ամսագրում միջազգային օլիմպիադայի մասնակցությանն իր անդրադարձով, Դավիթ Առաքելյանն իր դասական կիթառի համերգի հրավերով… Առնոլդ Միքայելյանը՝ շախմատի աշտարակյան մրցաշարով, որ մեկ էլ ե՜րբ էր եղել մեր երկու դպրոցների սովորողների միջև…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1244

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պարզապես դուք եք այսօր կենտրոնում

Դուք՝ հանրակրթության՝ ավագ դպրոցի շրջանն ավարտողներդ, ձեր մեջ՝ սեբաստացիները կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում՝ մեր տոների տոնական սրահում: Այսպես է օրացույցով մեր, ուսումնական մեր կյանքով-կազմակերպմամբ, ամեն ուրբաթյա համերգ-ներկայացումներով, որ այսօր

Ինքը չի տեսնում, ինքը զգում ա ինձ, քեզ, բոլորին…

Վենագիրը Դավիթ Բլեյանը տվեց, երբ օրեր առաջ հարազատների մի խմբով միշտ կենդանի սիրելի Համլետ Խաչատրյան ճարտարապետ ընկերոջս հիշարժան բնակարանի բակում հավաքվեցինք, որ Համլետի Մարի այրին անձրևներով ուշացող, բայց անխուսափելի ամառը

Բուտաֆորիկ գյուղի դպրոցի՞ օպտիմալացում… առանց երկրագործությա՞ն…

Այո, գյուղն առանց երկրագործի բուտաֆորիա է՝ աչքներիս առաջ դատարկվող, ու ոչ մի այլ օպտիմալացում չի փրկի: Նկատե՞լ եք՝ ֆրանսիական նոր դպրոցի հիմնադիր Սելեստեն Ֆրենեի (1896-1966) անունը հաճախ եմ տալիս. ճիշտ