Սիրով ու պատրաստակամությամբ ընդունել եմ, չեմ ուզում առողջանալ, թող հիվանդ մնամ… Այսպիսի առողջ խոսքը նույնպիսի շարունակություն պիտի ունենա։

Օրը, ետկիրակիի իմ գիրը ես սկսում եմ այս ունկնդրության կրկնումով։ Զուր չհետաձգեցի ես իմ վճիռը՝ «Սեբաստացիներ» երգչախմբի տնօրենի լիազորությունները վայր դնելու, որ Արմինե Թոփչյանին այն հանձնելը կիրակի-ոչ աշխատանքային օրով չլինի, որ երկուշաբթի օրով լինի, որպես առաջին գործ՝ իրավացի, հասունացած 2017-ի նոյեմբեր-դեկտեմբերով… Մեր Թոփչիկը նկատե՞ց, որ աշտարակյան համերգին պատրաստվելու շրջանում ես ծրագրված ջղայնացրի նրան, մեկուսացա «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գործերից… Ես, իհարկե,  ինձ զրկված-զարկված եմ զգում, լինեի-վայելեի. իմ կորուստն է, ոչ երգչախմբի, որ իր մաեստրոյով, իր հասունացած-հավատարիմ հավաքանիով, կարգադրիչ-տնօրենով փայլեց: Տեսեք՝ որքան լավ են իրենց զգում անգամ կուլիսներում։ Կեցցեք: 2018-ի խզումները ինքնուրույնության-ինքնավարության այսպիսի-նոր մակարդակ են պահանջում, և ումի՞ց, եթե ոչ երգչախմբից մեր ուսուցչական, պիտի սկսվեր-սկսվեց: Շնորհակալ եմ: Ես ձեր Տիարն եմ:

Ամանորի հետքերով` կրթահամալիրի հարավ…

Դպրոցը այսպիսի ինքնահաղթահարում է քո վախերի, հանուն քո երեխայի… Իմ վախերը շներից բոլոր կարգի հայտնի՞ է… Տեսեք ինչ հուզմունքով եմ ես դիտում, դրանից առաջ ներկա լինում շնասերի ակումբի պարապմունքին, որ անցկացնում է Խորենը, դաստիարակ Մելինեի աջակցությամբ, Դավիթ Բլեյանի մասնակցությամբ… Դեմքին այդպես մոտ մեկ էլ հայրիկ-մայրիկին է թողնում Դավիթը… Դավիթին ու մեր ագարակի շները ընկերներ են. սա հնարավոր էր միայն մեր մանկավարժությամբ։

Կրկին հիշեցում. կնոջ առողջության համար ամենավտանգավոր մասնագիտությունը ուսուցչությունն է… ձայնալարերի չափազանց մեծ լարման հետևանքով հաճախ են հիվանդանում անգինայով, լարինգիտով և դրանց բարդ դրսևորումներով… Սա ես չեմ ասում. ես շարունակում եմ… Բլոգային, սովորող-սովորեցնողով, նախագծային, մեկ համակարգիչ-մեկ սովորողով ուսուցումը չի՞ փոխում իրավիճակը… Եթե գումարենք սրան ուսուցչի՝ դասվար-դաստիարակից սկսած, ներառումը սովորողի գործունեության բոլոր ձևերին… մարզական, երաժշտական, ճամփորդական… Փոխո՞ւմ է… Մնում է՝ կայանա սովորողի և ուսուցչի ընկերությունը ուսումնական կյանքում…

Կարելի է և պետք է, որպես Արարատյան դաշտում ապրողներ, գանք Աշտարակ՝ առողջանալու և առողջացնելու, մեր գեղարվեստը, զգալու մեր կարողությունը փոխանցելու մեր մանկավարժությամբ, վիրուսով լեցուն Աշտարակն իր Քասաղի ձորով մաքրելու… «Աշտարակ քաղաքը ազգագրության լաբորատորիա» ուսումնական նախագիծը, որ 2018 հունվարին կսկսի իր ընթացքը Քասաղի կիրճում, այսպիսի իրար հանդիպակաց-զուգահեռ-լրացնող մտահոգությունների ծնունդ է…

Ամանորի շունչը կրթահամալիրի արևելքում…

Մահվան արժանի է այն ժողովուրդը, որ զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդ մը, որ գեղարվեստ չունի, կնշանակե թե զգալու կարողությունը չունի: Եվ ի՞նչ է ժողովուրդ մը, որ չի զգար… Ու գեղարվեստը արդեն ազգի մը արևն ու կենսունակության ջիղը չէ՞ միթե:

Կոմիտասն է ասում, որ ըստ Մարտիրոս Սարյանի մեր բնության հրաշքներից է: Նա Պատարագ է ստեղծել: Նրա Պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է, մեր ժողովրդական օպերան… Եվ հայ եկեղեցու գլխավոր, ամենահանդիսավոր և ծավալուն արարողության հաղթահարումը Մուղնիի դպրոցի դպիրների հետ կարող է 2018-ի սեբաստացիական նախագիծ դառնալ…

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի անձի նկատմամբ իմ հետաքրքրությունը չեմ թաքցրել, պահպանվել է: Բաց չեմ թողնում հանդիպող տեղեկություն, հրապարակում, ինչպես այս մեկը՝ նրա կյանքի 10 փաստ, արժանի ուշադրության:

Դեկտեմբերի 20-ի մանկավարժական հավաքը, մեր հավաքի իմ սուրհանդակը այս ուշացնելու տեղ չի թողնում… Մանկավարժական սեմինար պարապմունքը դեկտեմբերի 27-ի պատվիրատուն է հաջորդ սուրհանդակի, որը մեծ չափով կազդի հունվարի 8-ից սկսվող ուսումնական ճամբարների փորձառու կազմակերպմանը…

Ամանորի լույսերը Մայր դպրոցում…

Ֆոտոխմբագիր` Արմինե Թոփչյան

#1242

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչքան բան կարելի է այսօ՛ր փոխել մեր աշխարհում, եթե…

Ավագ դպրոցում “Teach Surfing” նախագծի մեկնարկին հետևեցի ընթերցարանի այս կողմից՝ վայելելով բաց-թափանցիկ միջավայրի առավելությունները. Մարթա Ասատրյանի մեկնաբանություններն ինձ լիուլի բավարար էին, ինչո՞ւ խանգարել… Ես հաճախ եմ օգտվում դիտորդի այս կարգավիճակից,

Այգեստաններ, դուք որ վարարել եք այսօր․․․

Այգեստաննե՜ր մթին, սաղարթավոր ու վեհ, Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարվել Բլուրների վրա ու բլուրներն ի վե՜ր․․․ Այգեստաննե՜ր։ Իմ «Ամառ 2016»-ի կառուցումի, նույնն է թե` քանդումի նախագծերով, ահա՝ Մահարու Այգեստաններում իմ

Հաշիվ պահիր քո խոսքերին…

Այո, ես Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում եղել եմ 1974-ի ամռանը։ Ինձ ընտրեցին.  ինքնառաջադրվեցի, թե նշանակեցին՝ չեմ հիշում։ Կազմակերպել-ղեկավարել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Տարոն» ուսանողական շինարարական 40 հոգիանոց ջոկատի