Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ…
Իրիկունը տուն մտա զգույշ. դուռը կիսաբաց էր, նկարահանում էր ընթանում Դավիթ Բլեյանի բնակարանում։ Սեբաստացի ուսուցիչներ Մերի Առաքելյանն ու Արմինե Աբրահամյանը Դավթի հետ նոր նախագիծ են իրականացնում Հանրակրթական դիջիթեքի շրջանակում, և շնորհակալ եմ, վերջապես, իմ բնակարանն էլ դարձավ TV հարմարավետ տաղավար… Երեկոյան ուշ, երբ Դավիթը հնարավորություն տվեց առանձնանալ-կտրվելու իրենից ու նստելու համակարգչի առաջ, ես սիրով ծանոթացա Art TV-ի նախաձեռնությանը՝ «Նոր սկիզբ»-ին… Նախագծի TV գովազդը տպավորիչ էր, լավ է մտածված. նոր զույգերով հանդես գալը գործուն խթան կդառնա ոչ միայն նոր անունների, այլև նոր իմպրովիզների համար… Ինչպե՞ս է այս նախագծի հետ գործակցելու «Երաժշտական լոբորատորիան». երկարատև հիվանդությունը և Գյումրիի ողբերգությունը խոցեցին քաղաքացիական մեր ակտիվիստ, լաբորատորիայի ղեկավար Կարեն Խաչատրյանին… Ինչպե՞ս է մասնագիտական օգնություն կազմակերպելու այս նախաձեռնությանը երաժշտական ուսումնական կենտրոնը… Կրթահամալիրն իր ողջ ներուժով կնպաստի նոր նախագծի արժանի ընթացքին՝ հարգելով նախաձեռնության և՛ հեղինակների, և՛ իրականացնողների ինքնուրույնությունը…
Երեկ, աշխատանքային օրվա վերջում, երբ հրապարակված էր իմ օրվա «Մենք ու 2015-ի մեր մուսաները» վերնագրով պատումը, Մեդիայում հավատարիմ եռյակը՝ Սուսան Մարկոսյան, Գևորգ Հակոբյան, Աշոտ Բլեյան, իմ նախաձեռնությամբ Կլոր սեղանի ձևաչափով քննարկում ունեցավ, թեման՝ կրթահամալիրի Ավագ դպրոց, ստուգատես-ճամբարային մասնակցություն, կրթական զարգացումներ…
Առավոտյան եղել-մասնակցել եմ Արհեստագործական ավագ դպրոցի ընդհանուր պարապմունքին, Արման Գրիգորյանի նախաձեռնությամբ Գեղարվեստի ավագ դպրոցում քննարկել ենք կինո-ֆոտոգործի 11-րդ դասարանցիների մի խմբի հետ կապված անհանգստությունները, 14.00 Մարմարյա սրահում վայելել եմ Վարժարանի ճամբարի նախաձեռնությամբ բեմադրված ճամբարային երաժշտական պարային տոնախմբությունը… 15.15 միասնական մանկավարժական սեմինար պարապմունքներին հատուկ ուշադրության եմ արժանացրել ավագ դպրոցների սովորողների և ուսուցիչների՝ Հանրակրթական դիջիթեք և բնագիտատեխնիկական ստուգատեսներին մասնակցության հայտերը… Հարցազրույց եմ տվել Վարժարանի ռադիոյին, որի մուտք-մեկնարկը ողջունում եմ:
2015թ. մեկնարկին ուզում ենք ունենալ 2015-2016 ուստարվա ուսումնական գործի կազմակերպման համար կարևոր փաստաթղթերը՝ ուսումնական պլանները՝ իրենց պարզաբանումներով, ուսումնառության պայմանագրերը՝ պարզաբանումներով, ուսումնական օրացույցը. կրթահամալիրի խորհրդի հայտարարված օրակարգում նախատեսված են նշված հարցերի քննարկումը-հաստատումը… Ժամանակ, ինչպես տեսնում եք, քիչ կա՝ բեկումը 2015-ին պահանջում է, որ այսպիսի որոշումները կայացվեն սովորողի, ուսուցչի գործուն մասնակցութոյամբ. նկատի ունեմ ոչ միայն ավագ դպրոցի սովորողին, ուսուցչին ու ծնողին, սա բնականոն է, այլև միջին դպրոցի: Սա էլ 2015-ին դարձնենք բնականոն. միջին դպրոցը՝ իր ուսուցչով, սովորողով ու ծնողով դառնա ավագ դպրոցի հիմնադիրը… Ահա ինչու ես վճռականորեն դիմում եմ ձեզ, Միջին դպրոց՝ մեծով, պստիկով, ձեր անհատական ու խմբային՝ ինձ այդքան ոգևորող բլոգներով, TV-ռադիոյով, ենթակայքով, կլոր սեղաններով ճանաչեք կրթահամալիրի, ձեր Ավագ դպրոցը՝ իր այսօրով, առկա զարգացումներով, դարձեք Ավագ դպրոցի պատվիրատուն, ձեր ուզած Ավագ դպրոցի հիմնադիրը. սա իմ փետրվարյան օրակարգի թիվ 1 խնդիրն է… Շնորհակալ եմ՝ ինձ ուշադիր լսելու համար:
Կինո—ֆոտո ակումբի 4-րդ դասարանի սովորող Նարեկ Արշակյանի անհատական ֆոտոցուցադրություն—ասուլիսն է։
Ներկայացնում եմ օրագրի արտաբանգլադեշյան իրադարձությունների թոփ եռյակը:
Ամն-ը և Կուբան սկսել են պատմական բանակցությունները. Կուբայի մայրաքաղաք Հավանայում 35 տարվա մեջ առաջին անգամ բարձր դիվանագիտական մակարդակով մեկնարկել են դրանք (22.01.2015, 1in.am):
Ճապոնիայի արտաքին գործոց փոխնախարարի հայտարարությամբ Գյումրիի ոճրագործությունը համարժեք է 5 ահաբեկչության (21.01.2015, Ա1+):
Հարավային Կորեան նախատեսում է զարգացնել էլեկտրամագնիսական և լազերային զենքերը, սա, արդեն, ըստ mskh.am-ի «Թարգմանիր» բլոգից՝ Հռիփսիմե Մելիքյանի թարգմանությամբ:
Հիմա ոչ սահուն անցում կատարենք արտաբանգլադեշյան-ներհայաստանյան իրադարձություններին։
Տավուշի մարզի Չորաթան գյուղում հակառակորդի հասցրած հրազենային վիրավորումից ժամեր առաջ՝ 21.01.2015թ.զոհվել է 34-ամյա Արմեն Ուդումյանը՝ պայմանագրային զինծառայող, երեք անչափահաս երեխայի հայր… Այս դեպքից ժամեր առաջ մարտական հենակետում Քարվաճառի պաշտպանության ուղղությամբ զոհվել էր պայմանագրային զինծառայող, Լուսագյուղի 33-ամյա Նահապետ Ասատրյանը՝ երեք անչափահաս երեխայի հայր, իսկ պայամանգրային զինծառայող Հովհաննես Գասպարյանը՝ ծնվ. 1973թ., վիրավորվել է: Հունվարի 20-ին մահացու հրազենային վիրավորում էր ստացել 20-ամյա Սուրեն Փիլոսյանը… Հունվարի 21-ին՝ մեկ օրում, ութ ռազմական միջադեպ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով. 2015-ի հունվարյան օրերին տասնյակի չափ հայաստանցի զինծառայողներ են զոհվել՝ պայմանագրային և ժամկետային իրենց մարտական ծառայությունը կատարելիս… Սա, բարեկամներ, իրական պատերազմ է. վտանգավոր պարբերականությամբ սահմանից ստացվող գույժերն արցունք են բերում. այո, ես սկսում եմ հեկեկալ, սա իմ անզորության նշանն է… Մխտռված են առավոտը, օրը, կյանքը… երբ ամեն ինչ անիմաստ է, որովհետև ես չեմ կարողանում պաշտպանել իմ զավակին, ես չեմ կարող այսպես. իմ զավակն իր կյանքով, որպես քաղաքացիական ծառայություն, պաշտպանի իմ զխտկվելը, որ ես իմ տարատարիք սեբաստացիների հետ ուսումնական ճամբար-ստուգատեսային կյանքը վայելեմ…
Ես կանխատեսում էի այս ընթացքը. 1989-ին մտա քաղաքականություն, դարձա Հայոց համազգային շարժում կազմակերպության հիմնադիր վարչության անդամ, ԳԽ պատգամավոր, Նոր ուղի կուսակցության ղեկավար… Հայտնվեցի, անգամ, Բաքվում՝ 1992-ին… Դուք գիտեք այս ամենը, հո նորից չե՞մ պատմելու, թերթեք իմ բլոգը,օրագիրը… եթե ինձ նման՝ չգիտեք ինչ անել… Ես, իրոք, անելիքս չգիտեմ՝ իներցիոն կյանքով ապրելն էլ՝ իմը չէ…