Չկարծե՛ս երբեք, թե աշխարհը մեր —
Մեզանից է, որ սկիզբ է առնում.
Անցյալը հանկարծ այնպես է հառնում,
Որ… շփոթմունքից մենք թռչում ենք վեր: —
Ուրեմն, լարի՛ր միտքըդ հուրհուրան,
Որ հուրն անցյալի չխանձի նրան:
Եղիշե Չարենց

Դավիթ Բլեյանի ծննդյան տոնի ծառն է սա, որ առավոտ կանուխ ֆոտո քաշեցի, որ իմ գրով հասցնեմ քեզ, ընթերցող, Չարենցի ռուբայաթն այս՝ 1929-ի, Զ-ին ուղղված, Դավթի տոնի ծառն ու իմ գիրը… Դավթի այս ծառը պատմություն ունի. որոշել էին, իրարից թաքո՞ւն, Արմինեն ու Դավիթը, դեկտեմբերի 12-ի տոնը սկսել ծննդյան ծառով… Դավիթն առաջ ընկավ, Դավիթը կորոշի, այդպես կլինի միշտ, ու ռուբայաթն այս հենց որոշողի է. Դավթի ականջին կախենք… որ ինչքան էլ օրորա, որ ինչքան էլ…. տազ անի, գալն իմանանք մեր գազանի…

Մտել են երեկ Արմինեի, մորաքույր Ռուզանի, քույրիկ Մելինեի ու Արմենի հետ «Նաիրի» խանութը Բանգլադեշի, Րաֆֆի փողոցի, Դավիթը եկել կանգնել է հարյուրի մեջ հենց այս ծառի վրա…
— Շո՜ւտ արեք, տվե՛ք, հենց սա եմ ուզում, ինձ համար է, հարմար է, իմ հասակին, որ ես զարդարեմ, իմ ձեռքով, տվեք՝ հիմա տանում եմ դնեմ…
Ես միացա տան ճանապարհին, հետո՝ Հ3 TV անցում մեկ ժամով… Եկա, տեսա՝ դրել, հավաքել, զարդարում է, ձեռն ընկածը, սրտի ուզածը կախում… Ես քնել էի, իհարկե, վերջը չտեսա. կեցցե Մելինե Մարտիրոսյան քույրիկը, որ իրեն բնորոշ խաղաղությամբ-շնորհքով ծուռ ախպոր կողքին է եղել…

Միշտ հիացել եմ Ավետիք Իսահակյանի՝ իմ վարպետ Ավոյի խորամանկության վրա, որ հորինել է «երնեկ ունենայի հազար ու մի կյանք»-ը բանաստեղծությամբ… Որտեղի՞ց եկավ… Կուզեմ, որ Դավթինը լինեն, իր որոշումը լինեն տարվա բոլոր օրերը… Միայն մի օրը՝ իր ծննդյան օրը, անխախտ լինի, բառը չեմ սիրում-գործածում եմ՝ կանխորոշած… շնորհակալության համար պահի… Անցնի ողջ օրը, հանդիպի բոլորին-յուրաքանչյուրին, հարազատ-բարեկամ-ծանոթ-անծանոթի, սեբաստացի-ոչ սեբաստացու, ու շնորհակալ լինի:

Իմ Էմմա քույրիկից սկսած, վերջացրած մեր Նազենի կրտսեր քույրիկով, արանքում հազար սիրելի, ու յուրաքանչյուրդ, բոլորին Արմինեն, ես ու Դավիթը շնորհակալ ենք. առանց ձեզ մեր հերոսը՝ ուղիղ վեց տարեկան, այսպիսին չէր լինի… Այսքա՜ն հիացմունք-այսպիսի հիացմունք պատճառելու համար՝ շնորհակալ ենք: Շնորհակալ ենք, Տեր, Դավթին, մեզ պահպանելու, այս օրով միասին լինելու համար… Իմ որոշումով է նաև այս ֆոտոշարը Դավիթի ու Անուլիկի, որ Արմինե Թոփչյանի օբյեկտիվը գտել է Լուսինե Փաշայանի-Մելինե Սիմոնյանի դասարանում՝ որպես խորհրդանիշ Դավթի տարիների սեբաստացիական վայելումի։

Շնորհակալ ենք կրթահամալիր, որ կաս այսպիսին… թե չէ պետք կլիներ ամեն ծնվող երեխայի-թոռան հետ քեզ ստեղծել… Ի՞նչ կասես, Շուշան Բլեյան, դու մեր ուղիղ եթերում ես միշտ…

Դավիթ Բլեյանն ուզում էր, որ իր ծննդյան օրով ձյուն գա-լինի, բայց, դե… Հոր ասածով-սրտով է՝ խորացող աշուն, Չարենցի նկարած զարմանալի աշունն այս…

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Ես շարունակում եմ Չարենց կարդալ, ու դա լավ եմ անում, ամենալավը… Հետևեք իմ պատումին, կարդացեք ինձ հետ Չարենց:

#1236

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լրացում թ. 304 սենյակից

Առողջագետ ընկերներով հիմա մենք թ. 304 սենյակում ենք։ Կոկիկ, խնամված, ճաշակով, հիգիենիկ միջավայրում։ Ամեն ինչ հարմար է՝ հնարավոր կարճ ժամանակում առողջությունը վերականգնելու համար։ Մնում է, որ մեր մասին մտածողները այնքան

Պիտի տեսնելուդ ունակությունը կերտես, որ տեսնես այն, ինչ չեն տեսնում ուրիշները…

Լուսանկարը` Արմինե Աբրահամյանի: Ո՞վ է եղել Երևանի վարչական տարածքում գտնվող աղի հանքում, ոչ թե քաղաքի` այդ անունով հայտնի մասում, այլ բուն աղի հանքում… Աղի հանքեր կան աշխարհով մեկ, որոնցից շատերը

Մնաց՝ Աստծու տարիքը իմանանք…

Ամենաշատ ճամփորդող ազգը՝ երկրով և արտասահմանում, ըստ կանադական այս հետազոտության, Ֆինլանդիայի քաղաքացիներն են՝ միջինում տարեկան 7 անգամ, հետո 6-ական ճամփորդությամբ՝ ամերիկացիները, շվեդները… Սա՝ միջին տարեկանն ու միջին քաղաքացին։ Հայաստանցիներն այս հետազոտությունում