Երբ կրթահամալիրի Արևելքի, Արևմուտքի ու Հյուսիսի տարատարիք սովորողների քսան հոգիանոց խառը խումբը ուսուցիչների առաջնորդությամբ, բոլորը Հասմիկներ (Թոփչյան, Մաթևոսյան ու Սիմոնյան), ինչպես հինգերորդցի  Ասատրյան Նանեն ասաց՝ մեր Էլինան ինչո՞վ Հասմիկ չէ, ճիշտ ժամը մեկին, սովորույթի (օրացույցի) ուժ ձեռք բերված հայրենագիտական-պլեներային մեկնում կատարեց նախագծային Աշտարակ Մայր դպրոցի կայանատեղի Բաբաջանյան փողոցի հարակից տարածքից, ես ճանապարհում էի  որպես Տիար, որ կարևորում է-հաստատում է… Սա այն ընթացքն է, որ մտածված էր «Գեղարվեստը կրթահամալիրում» աշտարակյան հաշվետու ցուցադրության-համերգ դեկտեմբերյան նախագծով. իսկակա՛ն ստեղծագործ դեկտեմբեր…

Գոռ Խլոյանի ֆոտոպլենե՞ր, հարցնում եմ… առցանց-անհատական-խմբային-դպրոցական-կրթահամալիրային նախագծային ֆոտոցուցադրությունից: Կեցցեք: Բոլորիս շնորհավորում եմ… Իբր նոյեմբերն ի՞նչ էր, ուրի՞շ էր՝ լսվում մեր հինգ տարեկանների ֆոտոճիչերը mskh.am-ից, նրանց անդրանիկ ֆոտոպլեների անհատական ցուցադրություններով…

Եվ ձյունը գիշերվա պարգև էր սպասված. ա՛յ, սա է Ձմեռ պապի շնորհ-կոչումը-պարգևը։ Այն փութաջանությամբ, որով այս օրերին կրթահամալիրով մեկ կարգի ենք բերում մեր մարզական-ձմեռային պարագաները, կունենանք իհարկե և չմուշկներ: Ես այս ձմեռ, հիսուն տարի ընդմիջումից հետո, կանգնելու եմ չմուշկներով սահադաշտերում՝ մեր Ջրվեժի, մեր Գյումրի…

Վերապատրաստվողների միասնական տեխնոլոգիական պլեներ Հյուսիսում։
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի, Տաթև Աթոյանի։

Ձյանը, ձնով ձմռանը ես ոչ միայն սպասում էի երեկ-մյուս օրը, ես նրան՝ իսկական ձմռանը, դիմավորեցի՝ ճանապարհելով իմ աշնանը խոր, այս տարի՝ դեկտեմբերյան օրերի… Բա երեկ-մեկէլ օրը ի՞նչ էի անում, անընդհատ հեծանվի վրա, երբ բոլոր ծառերը կրթահամալիրի, մերկ, բոլոր հնարավոր դիրքերով իմ ֆոտոօբյեկտիվում էին…

Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Դուք ֆինալը տեսեք… Մեդիայից դուրս եմ գալիս մեր արհեստանոցում անթերի նորոգված հեծանվով. գիտես, որ գիշերը ձյուն է գալիս, որ այս իրիկունը բաց թողնել չի կարելի, ու իմ ականջներում Չարենցից փոխանցված ձայներն են… Հյուրընկալ կացարանում Վայոց ձորի-Գյումրիի… վարիչ-դաստիարակների՝ մեկը մյուսից գերող Գնիշիկի մածունը, Արփի-Ռինդի կեռասի-պոպոքի մուրաբները, ընտանեկան-քույրական գորովանքը… չեն շեղում։

Խոհանոցային գործունեություն. Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ։
Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի։

Երբ հեծանվի վրա էի, չվառվող լույսերը առջևի-ետևի… քամին, աշնան քամին, կաթկթացող սառցե քուլաները, թանձր մութը… ողջ ճանապարհին, Հրազդանի կիրճում, ուր աշունը թեքեց-տարավ, ոչինչ… արգելք չէին. ես պիտի հրաժեշտ տամ 2017-ի իսկական աշնանը, որ վայելեցի լիուլի, ես չեմ կարող չլսել Հրազդանի կիրճի, հեծանվիս տակ պար եկող տերևների ճրճրթոցից եկող երաժշտությունը… Ես կարդում էի ձեզ համար՝ անցնելով ինձ այնքա՜ն ծանոթ-հարազատ տերևածածկ ճամփաներով…

Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-

Շնորհակալ եմ, օր, հեծանիվ, Ձմեռ պապ, սիրելիներս… Եվ ողջույն, ձմեռ իսկական՝ ձյունով, վայելքով…

Ես շարունակում եմ Ամանորի խորհրդի փնտրումը, որ 7-րդ դասարանցի Մերի Զաքոյանի «Ստեղծագործ իմ դեկտեմբեր հրապարակումով ձեռք բերեց մի տեսակ ինքնուրույն նախագծի կազմակերպում… Մերիի բլոգի հրապարակումներն իրենց վերնագրերով այնքա՜ն գերեցին, որ հիմա լավ եմ զգում մտքից, որ կարդալու եմ բոլորը… Ինչի՞ տնօրեն ես դու, եթե սովորողը բան է ասում, ու դու չես լսում. օրեր, շաբաթներ, ամիսներ հետո՞ պիտի կարդաս… Էն էլ ես՝ իմ ագահությամբ-աշխատանքի բարեխղճությամբ… Ձմեռ  պապ, տո՜ւր ինձ այդպիսի շնորհ, օժտիր կախարդանքով՝ սովորող-ուսուցչի ամեն գրած կլանելու…

Բանգլադեշի զարմանալի աշունը կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Իմ երեկոն մտերմիկ-հյուրընկալ մեր կացարանում այսօր շարունակություն կունենա՞… Այսպես չէր եղել. իսկակա՛ն ընտանիք նոր տարվա, մի քանի օր առաջ քեզ լրիվ անծանոթ տասնյակ ու տասնյակ մարդիկ հյուրի պես չեն, քո տանը քեզ հյուր են կանչում…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1231

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրաժարվելով հրաժարվենք…

Ամենևին մի՛ երդվեք․ մեր խոսքը լինի այո—ն՝ այո ու ոչ—ը՝ ոչ․․․ Ներաշխարհն ու հոգին մաքուր պահելու համար պետք է ազատվել ստից․․․ Սա մի պնդում է, որ պիտի վիճարկեք կամ համաձայնեք

Առանց ընկնելու ինչպե՞ս թռչել սովորես…

Իմացա՞ք, մեր շրջանավարտ Էդգարը Հակոբյան, որ Բ-4 թաղամասի բարձրահարկի հայրական բնակարանը թողել է եղբորը, մոտակայքում, քար ու քռի մեջ իր դաշտի ծաղիկ Մարիամի հետ ընտանեկան օջախ է հիմնում մեր աչքի առաջ, «Սեբաստացի»

Պահո-պահո՜, էս ո՞նց ենք մեծացել․․․

Էս ե՞րբ․․․ որ անճանաչելի ենք դարձել, ախր, ընդամենը մեկ տարի առաջ էսպես չէինք․․․ Հարավի դպրոցով Շամիրամի հետ տիար-մենթորի անցումն ենք անում. երեխաներ-դասարաններ են ընդառաջ վազում, փարվում, ուսուցիչները ողջագուրվում են՝ համավարակ