lragir.am

Դա պետք է տեղի ունենա անխուսափելիության եւ պարտադրանքի շուրջ. Հայաստան-ԵՄ հնարավորությունը:

Հարթակի հյուրը Աշոտ Բլեյանն է: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման կապակցությամբ Աշոտ Բլեյանը հանդես էր եկել հարցադրումով, թե արդյոք կարեւոր այդ իրադարձությունը կդառնա Հայաստանի ապագայով մտահոգ հանրային խմբերի եւ ուժերի կոնսոլիդացման խթան, արդյոք հնարավոր կլինի իրականացնել միասին ապրելու բանաձեւը հանուն Հայաստանի արդիական ապագայի:

Հակոբ Բադալյանը Աշոտ Բլեյանի հետ զրուցել է միասին ապրելու բանաձեւի իրականանալիության մասին` որքանո՞վ է դա հնարավոր, ի՞նչ է դա նշանակում, ինչո՞վ է դրան նպաստելու կամ խթանելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Աշոտ Բլեյանը կարծում է, որ դա հնարավորություն է, որ ստանում է ղարաբաղյան շարժումից 30 տարի անց կենսափորձ ձեռք բերած ու հասունացած մեր հանրությունը: Նրա խոսքով, Հայաստանն ու Եվրոպան պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց, Հայաստանի ներսում իրականացնելով միասին ապրելու բանաձեւը, մենք պետք է կարողանանք այն բերել Հայաստան-Եվրոպա հարաբերության դաշտ, իսկ որպես դրա առաջին քայլ կիրառել Հայաստան-Վրաստան հարաբերության դաշտում:

Այդ իմաստով Բլեյանը ներկայացնում է արդեն տասը տարվա պատմություն ունեցող փորձը՝ հայ-վրացական կրթական գործակցության, որ իրականացնում է իր գլխավորած կրթահամալիրը: Իսկ ինչպես եւ ինչով է հնարավոր ընդլայնել հայ-վրացական կոոպերացիան այլ ոլորտներում եւ հարթություններով, փոխադարձաբար կարեւոր երկու երկրների հարաբերությունը խորացնելու համար: Ի՞նչ եզրահանգման է եկել Բլեյանը տասնամյա փորձից:

Ինչպե՞ս հաղթահարել ներքին սահմանները, որ առկա են մեր մտածողության, աշխարհընկալման մեջ, սեփական երկրի, տարածքի եւ միաժամանակ աշխարհի մասին պատկերացումներում:

Աշոտ Բլեյանը կարծում է, որ Եվրոպան Հայաստանին կարող է տալ իր մեծ փորձը, բայց միաժամանակ կարող է նաեւ Հայաստանից ստանալ համակեցության օրինակներ: Նրա խոսքով, համաձայնագիրն այդ տեսանկյունից միակողմանի լինել չի կարող:

Քաղաքականությունը նպաստու՞մ, թե խանգարում է միասին ապրելուն: Աշոտ Բլեյանն անդրադարձել է այդ եւ դրանից բխող այլ հանրային խնդիրների:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում [youtube https://www.youtube.com/watch?v=ru6o1PNkEVg]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է միայնակ չգործի. Աշոտ Բլեյան

Նիկոլ Փաշինյանը պետք է դրսևորի նոր որակներ և պահը բաց չթողնի, քանի որ նա է քաղաքական համակարգի ձևավորման թիվ մեկ պատասխանատուն:

Երևանում ապրելը անտանելի է. ակադեմիական քաղաքը հին, բայց լավ գաղափար է…

«Առաջին լրատվականում» սեբաստացի շրջանավարտ Գոհար Հայրապետյանի հյուրը Աշոտ Բլեյանն է։

Ժամանակը ցույց տվեց, որ Նոր ուղին լրիվ այլընտրանք էր․

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ։