Այդպիսին թող լինի 2015-ը, որի երկրորդ օրն է այսօր, 365 օրերից։

Նազենի աստղ Հովհաննիսյանն է այցելել իր քեռուն ու Լիլիթ աստղ Բլեյանը` Սոնուլիկի հետ։ Դավիթն ու Սոնուլիկը իրենց ստեղծած խաղաշխարհի մեջ են, ինձ համար էլ մի ուրիշ երանություն է Նազենի-Լիլիթի հետ անշտապ-կարևոր-կոնկրետ խոսել 2014-2015-ի ամենակարևոր բաների մասին։ Երեկ երեկոյան Էդիտա-Տաթևն էին մեր տանն ստեղծել այս միջավայրը… Ամանորյա արձակուրդային օրերն այսպիսով իմաստավորվում են։

Ուշադիր կարդացի 2014-ի դեկտեմբերի 30-ի, 31-ի, 2015-ի հունվարի 1-ի գրերը… Շարունակում-լրացնում եմ` կոնկրետացնելով գլխավորը. բեկում, այո՛, 2015-ում… Հենց անձնական կյանքում` Տաթև  ու Աննա Բլեյանների, Էդիտա և Նազենի աստղ Հովհաննիսյանների, իմ եղբայր Առնոլդ Բլեյանի: Մարդը երջանիկ է, երբ երջանիկ է ընտանիքում: Բեկում, որ ստեղծեն իրենց ընտանիքը, որում իրենք երջանիկ կլինեն: Մնացած ամեն ինչ, մեզ տեսանելի է, նրանք ունեն։

Գիշերվա վերջին պահերուն լռին,

Ձայներ ու լույսեր հանկարծ կմարին

Եվ բեհեզներովն կապույտ կամարին,

Պճնված աշխարհ կու գա նոր տարին:

 

Միսաք Մեծարենց

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսուցում առանց գրատախտակի. կենտրոնում ինքնակրթությունն է

Պարզվեց` Դավիթ Բլեյանը նախօրեին ոչ միայն շշմեցրել է իր խմբի կուկուներին, այլև պարտեզից անցել դպրոց ու խանգարել… ոչ ավել, ոչ պակաս, չորրորդ-հինգերորդ դասարանցիների բնականոն գործունեությունը: Խայտառակություն: Մենք զրուցեցինք, և Դավիթը

Հավեսը բարձունքի, ինչպես ախորժակը, համակում է, երբ սկսում ես…

Բարձունքի նվաճումը՝ ուսումնական ամառվա գլխավոր ցուցանիշ… Այո՛, ես միայն ֆիզիկական բարձունքը նկատի չունեմ, բայց անպայման հենց ֆիզիկական՝ ամռանը նվաճելու համար… Ես գիտեմ, որ գրոհելու եմ Աժդահակը, Արեգունու-Գեղամա լեռնաշղթաներից մեկ-երկու գագաթ,

Ինչ է նշանակում լինել․․․

Վերնագիրը, իր սկզբով, վերցրի լրագրողական համայնքի՝ 2016-ի իմ նախընտրած լրագրողից՝ սիրով․ մեր Արիանայի «Ճամփորդ»-ի 49-րդ համարում «Ի՞նչ է նշանակում լինել հայ» հրապարակումն է․․․ Ի՞նչ է նշանակում լիել հայ․ մտորում է Արիանան՝ սոցցանցերում