Օձերով չեմ հիշում, որ տարված լինեմ՝ ո՛չ մարդկանց մեջ, ո՛չ կենդանիների․․․ Դրանցից Տերյան Վահանի օձային ինքնահիացումն է մնացել և կաշին փոխելը․․․ Ես օձի նման կարողանում եմ կաշիս փոխել, ամբողջությամբ, երբ հորիցս ժառանգաբար ստացած բոլոր միջոցները գործածած լինում, Արմինեի նման կինը՝ կողքիս, շնորհակալ եմ, ու մաշկով զգացող-հավաքող-քննող-արձագանքող տիարին ոչինչ չի մնում, քան կաշվից ազատվելն ամբողջությամբ․․․

Առավոտ ութին՝ երկու-երեք անգամ խուփուբացով որ արթնացա համարյա տասներկու ժամ քնից հետո, ես նոր մաշկով էի, թարմ-մաքուր, ինչպես մորեն մեկ․․․

Կավագործ Դավիթն ու ընկերները:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Պայմանավորվածություն է, հարգենք։ Զանգվի մասին երեկվա չեմ պատմելու․ ոնց էլ մոնտաժեն սեբաստացի սովորող-ուսուցիչ (քսան հոգիանոց խումբը դեսանտային, որ հավաքվեց-որոշվեց մեկ ժամվա մեջ, կազմ ու պատրաստ. կեցցե՛ք, սիրեցի ձեզ, ռադիոլրագրողներ բոլոր մեր դպրոցական խմբագրություններից, յուրաքանչյուրից՝ 2-3-ը), ես իմ խաղաղ ձայնով-սֆաթով սղոցելու եմ հանդուրժելու աստիճան․․․ Զանգուն, մեկ է, մի օր ինձ տանելու է, ինչպես, վստահ եմ, տարել է իմ հերոսին՝ Աբովյան Խաչատուրին։

Ու հիմա ի՞նչ. սպիտակ-առողջ խնձորն ուտելով՝ ձեզ զբաղեցնելու, մեդիայի մի անկյունում իմ ընթերցողի-ընկերոջ, ինձանով հետաքրքվածի հետ կարճ միջոց առանձնանալու համա՞ր պատմեմ․․․

Իրիկունով մինչև վերջ խցանված Իսակովի փողոցով, Չարենցը կասեր՝ «Որպես լքված թավջութակի ձգված մի լար․․․»  մեքենաների երկայնքով իմ կիրքը՝ հեծանիվը, որպես առավելություն այնքա՜ն հեշտացրեց անցումն իմ․․․ Մայթը լուծում է․ ինչո՞ւ չի կարելի մի քիչ էլ մայթեզրով գնալ. ես վճռական մտա Հանրապետության հրապարակ, վարորդների՝ «կասկադյոր» Բլեյանին հանդիպած-զարմացած բողոքող հայացքների ներքո։ Իմ մտքում ես խոստացա ձեզ ու վարորդներին՝ էլ էդպես չանել։ 

Երկարօրյա նախագծային ճամբար:Ծառատունկ:
Լուսանկարները՝ Վարսիկ Աթոյանի:

Արմինե Թափչյանի հետ օրվա վերջի կլոր սեղանի թեման Աշտարակի «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծն էր․․․ Արդյունքում ի՞նչ կունենանք, կարո՞ղ ենք ունենալ․․․ Աչքիցս չի գնում  երեկ մեդիաուրբաթ համերգից հետո Մայր դպրոց-Մեդիակենտրոն արևելյան անցումով Գեղարվեստի հարթակում, մանկավարժական դադարին ներկայացված փափուկ, մազալու, հմայիչ, ապրանքային տեսքի մարդուկները՝ «բաց արվեստանոցով գեղարվեստի» օրվա գործունեության․․․ Ա՜յ, այսպիսի արդյունք, դեկտեմբերի 5-ից սկսած, տարատարիք խմբերով, գեղարվեստի ուղղություններով,  դեկտեմբերի 14-ի մանկավարժական կլոր սեղան-ցուցադրությունով, հեղինակության հաստատումով․․․ Ինձ զբաղեցնողը նախագծում, որի հետ Թոփչիկը լրիվ համաձայն է այնքան, որ ստանձնել է ծավալուն նախագծի համակարգումը, Աշտարակն է, Պերճ Պռոշյանի դիպուկ բնութագրած քաղաքի՝ զարմանալիորեն մոտիկ-անծանոթ-գրավիչ աշխարհի հայտնագործումը անհատական-արտիստական․․․ սեբաստացի սովորող, թե ուսուցիչ․․․ հայրենագիտական-ճանաչողական քայլքը Աշտարակով, նրա հետ երկարատև կապի հաստատումով, որպես ուսումնական աշխատանքի արդյունք․․․

Սա էլ՝ կրթահամալիրի Բանգլադեշում իմ ամենօրյա անցում-կապը, սրա պատմությամբ, երեկվա երթուղով․․․ Տեսե՜ք, մեքենայով, Մայր դպրոցից Բաբաջանյան-Րաֆֆիով Մեդիակենտրոն ուղին մոռացանք։ Մոռացանք և 99 աստիճանով Մայր դպրոց-Մեդիակենտրոն-Հյուսիսով անցումը՝ տխուր-անհետաքրքիր, անկյանք․․․

 Նոյեմբերիկ լողորդները:
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

Հիմա՝ ոտքով, թե հեծանվով, մենակ, երկուսով-խմբով, անշտապ, թե արագընթաց, Մայր դպրոցից հարավ-արևելք, Նոր դպրոցի հարթակներով, Նոր դպրոցից-Քոլեջ՝ դադարով, Էլյայի-Անահիտի-Թամարի-Արմանի աշխատանքային լուծումների քննարկումով, դեպի Հյուսիս՝ Քոլեջ-Գեղարվեստ ամեն օր փոխվող անցումով, Տաթև Աթոյանի աշխարհ արժեցող արդյունքի հաստատումով․․․ Ինչպես Աշտարակում, Գյումրիում, Թիֆլիսում, կիրճում Հրազդանի․․․

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1226

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դիմում եմ սեբաստացիներին

Սեբաստացի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Ա՜յ հոգնածներ, Նոր տարի է, թափ տվեք ձեզ

Փորձում եմ մանկավարժորեն շեղել Դավթին «համբալը» վատ իմաստով օգտագործելու գայթակղությունից՝ «համբալն» անբանը չէ, բանող, աշխատող մարդն է. բա ես համբալ չեմ, ի՞նչ եմ, է… – Իմ համբալն էլ ե՞ս, հայրիկ…

Հունիսը երկրագործի ամենաամիսն է…

Զարմացա-հիացա-ն ես հիմա հաճախ եմ միասին գործածում. այ, mskh.am-ում Նոր դպրոցի երկրորդ դասարանի, ղեկավար Աշխեն Գրիգորյան, «Աշխատանքային երգեր» նախագծի մեդիաամփոփում-ներկայացումը նորից առաջացրեց այդ զարմանք-հիացմունքը… Իհարկե, այսպիսի սեբաստացիական միջավայր է անհրաժեշտ