Այս պահին, առտու 04.00-ին-04.30-ին Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկում ձյուն չի գալիս, Նառա Նիկողոսյան… Քո նշած պահին՝ 00.04, Դավիթ Բլեյանից փախած (այ քեզ ամենախոս-անհոգնել մարդ), քնած եմ եղել… Բնակարանի իմ անկյան պատուհանից այն կողմ մութն է՝ Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցի ձնե կիսածածկոցով, ձյան հալոցքով. բաց պատուհանից պարզ լսում եմ կաթկթոցը։ Մութը ձգվում է ողջ Երևանով՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցով, եկեղեցամերձ այգով, Խանջյան փողոցով՝ դեպի Բանգլադեշ… Մութ է: Թույլ լուսարձակում են եկեղեցու գմբեթները: Մութ է նաև մեր բնակարանի մյուս՝ Շուշան Բլեյանի սենյակից՝ Խանջյան փողոցով, Վարդան Մամիկոնյանի հրապարակով դեպի Նորքի բլուր… Հեռուստաաշտարակը թույլ կարմիր լուսարձակում է ու նկատել տալիս Նորքի բարձունքը: Նույն ձնե կիսածածկոցը՝ երաժշտական դպրոցի տանիքին, հալոցքի ձայնը, որ ավելի ուժեղ է լսվում պատշգամբից…

Ի՞նչ եմ անում ես, ինչո՞վ եմ զբաղված… Կանաչ, խրթխրթան խնձոր եմ ուտում… ի՜նչ հաճույք է, ի՜նչ բուրմունք, որ նաև ատամներով եմ կարծես զգում։ Ավագ դպրոցի հոգեբանների ակումբ, շնորհակալ եմ միասին անցկացրած ժամանակի, ձեզ լսելու և արտահայտվելու հնարավորության համար. ձեզանով այսպիսի՝ իմացողական-կիրթ միջավայրը բուժիչ նշանակություն ունի ինձ համար…

– Արմինե Թոփըչյանն ինչի՞ չի զանգում, որ ես խոսամ…,- հանկարծ, Արևիկի հետ երկար խոսելուց-գժվելուց հետո կհարցնի Դավիթ Բլեյանը…

Սուրենի, Դավթի հաղորդաշարի 2-րդ թողարկումը նայեցի… Մի շրջան ոգևորված եմ եղել Ուիթնի Հյուստոնով… շնորհակալ եմ, «Սեբաստացի TV», երգչուհու հետ այս րոպեների համար… Խիզախեք… Ազատություն և գործիքներ ունեք, այսպիսի ստեղծական միջավայր ունեք… պոկվեք գետնից… Թև առեք ու թև տվեք… Պոկվենք պիտի այս ծանր մութից, որ Հայաստանով մեկ է տարածված. պոկենք պիտի անազատությունից ու յոլայից առաջացած  այս անշարժությունը, որ մեր սերնդի՝ ձեր ծնողների և ուսուցիչների կյանքը դարձավ…

Ես «Շողակն» էլեկտրոնային ամսագրի ընթերցող եմ: Անի Ջանոյանին, Արեգ Ղալամքարյանին, Էրիկ Թելունցին, Թամար Աճեմյանին, Մանե Հովհաննիսյանին, Լուսինե Ալեքսանյանին, Մարիամ Մանսուրյանին՝ կրթահամալիրի Միջին դպրոցի 8.3 դասարանի խմբին՝ «Շողակն» էլեկտրոնային ամսագրի ստեղծողներին, նրանց մայրենիի ուսուցիչՆունե Մովսիսյանին, ամսագրի գոյության 35-րդ օրվա առթիվ որոշեցի ողջունել իմ բլոգում: Դուք իմ կյանքում կաք: «Հայկական կակաչի» (թե՞ կարկաչի… ես կարկաչ լսեցի), երբ հիմա նայեցի իմ սիրելի Նունե Մովսիսյանի բլոգի 700-րդ նյութը… Ու «Կաղնին ու արծիվը» հիշեցի Թումանյանի՞… Սպասի մի կտոր բերեմ, Նուն ջան, միասին կարդանք, որ հետո դերաբաշխում անենք…

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ՝ եսԿաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծմեծ պարծեցանսաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
ժամանակ դըրին հինգհարյուր տարի
Արքան հավքերիարքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:

Մեր ուսումնական պատանեկան ակումբները, որ երևույթ են դեռահաս-պատանիների դաստիարակչական գործիքակազմում, որ բաց են գործում, իրենց «Գիտակներով», «Ընթերցասերներով», «Էկոհայրենագետներով»… ում մոռացա՝ երկար մի՛ կենտրոնացեք, թեթև տարեք, բաց մեդիա թե ֆիզիկական միջավայրում ինչպե՞ս դառնան ներառող-կրթահամալիրային, ներառող-քաղաքային, ներառող-հանրապետական… Թե՞ պիտի սկսել միջազգայինից… Պատանեկան բաց ուսումնական միջազգային ակումբներ… Վահրամ Թոքմաջյանին առաջարկել ենք, որ առաջիկայում ակումբի ղեկավարների-սաների մի բաց ակումբային պարապմունք կազմակերպի. երևի աշխատանքային հանդիպումից բացի, ունենանք նաև տոնական պարապմունք, ասենք, 2015-ի հունվարի 8-ին… Դավիթ Բլեյանի նման հարցնեմ՝ ուրախացրի՞ ձեզ, Վահրամ Թոքմաջյան և ընկերներ…

Անսովոր տոնածառերի ֆոտոշքերթ իմ աչքով անցավ՝ Հիմնական դպրոցիԴպրոց-պարտեզի անսովորով,Գեղարվեստով… Մայր դպրոցով…

– Բրավո, Զառա Ոսկանյան,- Դպրոց-պարտեզի տոնածառի բարձր գնահատական է, որ տալիս է Կարինե Մացակյանը Զառային, բոլորս՝ Կարինե Մացակյանին՝ Մայր դպրոցի ձևավորում-լապտերների համար, ես՝ Գայանե Առաքելյանին՝ 15 րոպեում ծնված տոնածառի համար… Թոփչյան Արմինեին՝ նկարաշարի համար… Սոֆյա Այվազյանին՝ «Ձմեռ պապ» սիրուն նախաձեռնության համար… Ստեղծական ու մոբիլ միջավայր, ուր ծնվում են սովորողների՝ Սուրենի-Դավթի, Մարինե-Վիկայի հեռուստահաղորդումների, 8.3-ի «Շողակն» բլոգի, Զառա Ոսկանյանի և իր 4-5-րդ դասարանների սաների տեխնոլոգիական «Ամանորի» նման նախագծեր… Սովորողների՛ նախագծեր, լսեցի՞ք, երբ մենք հանդես ենք գալիս նախագծի խորհրդատուի, մասնագետի, խրախուսողի, աջակցողի դերում… Թե չէ, ավելի հաճախ մենք անում ենք, ու իրար արած գովում՝ տեսեք-տեսե՜ք… Կրթահամալիրի հեղինակային ծրագիրն այդ փուլին պիտի որ վաղուց հրաժեշտ տված լիներ…

Երեկ ես Գեղարվեստի ավագ դպրոցում մասնակցեցի 12-րդ դասարանի պատմության պարապմունքին… Խաղաղ-հարգալից միջավայր են ստեղծել ուսումնական գործունեության համար Հայկազ Մարգարյանն ու սովորողները… Ինձ գրավեց, մոտեցա։ Անհատական թվային միջոցներով, տեսնես, ի՞նչ են ուսումնասիրում… Թեստեր էին լուծում՝ պատրաստվելով իրենց ուժերով հանձնելու միջնակարգ կրթության վկայականի համար պետական քննությունները… Ալբերտ Էյնշտեյնի 20 ամենախելացի մտքերից 5-րդը՝ «Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը»: Դժվար է չհամաձայնել: Արդար միջավայր՝ ուսումնառության ողջ ընթացքում արդար անկաշառ հարաբերություններով, թափանցիկ՝ նաև ընթացիկ գնահատումը, հաճախումը, պետական քննությունը… Հիմա ձեզ բերեմ պատմության շտեմարանից  պատահական ընտրությամբ 3 առաջադրանք:

  1. Թվարկված հայոց գահակալներից ո՞վ է թագավորել ութերորդը՝ ըստ ժամանա­կագրական հաջորդականության.
    ա. Սանատրուկ I                    զ. Տիգրան V
    բ. Վոնոն Արշակունի              է. էրատո
    գ. ԶենոնԱրտաշես                ը. Հռադամիզդ
    դ. ՍոհեմոսՏիգրան               թ. Տիգրան VI
    ե. Արիոբարզանես                  ժ. Արտավազդ IV
  2. Ո՞ր երկիրը կրկին գրավեց Արգիշտի 1-ը իր թագավորության չորրորդ տարում.
    1)
    Աբիլիանի     3) Վեդուրիէթիանի
    2)
    Մելիտեա    4) Պարսուա

Որքա՞ն էր բուն հռոմեական բանակի թիվը Տիգրանակերտի ճակատամարտի նախօրյակին.
1) 50 հազար    3) 35 հազար
2) 22 հազար   4) 60 հազար

Լուծեք (ծիտիկներ դրեք) ու պատասխանեք խնդրեմ գլխավոր հարցին, բարեխիղճ ուսուցիչ՝ պատրաստված, փորձառու և լուրջ, անհատական ընտրություն կատարած գեղարվեստցիներ՝ ի՞նչ կմնա սովորողին այս պատմությունից, քննություն հանձնելուն ուղղված այս տիտանական մսխումից  Ձմեռ պապին ա՛յ թե ինչ պիտի տաներ… իր դատարկած տոպրակով… Ջանի Ռոդարին հենց հիմա ինձ նախանձեց… Ի՞նչ եմ լցնում ես Ձմեռ պապի դատարկված տոպրակը, որ տանի…

Սահմանափակումները ստիպում են, պիտի ստիպեն մեզ՝ խելամտության ճանապարհով ընթանալ, իսկ դա տնտեսվար-խնայող-հասցեական մոտեցումն է բոլոր ծախսերի հարցում, այդ թվում՝ և նվերների… Ի՞նչ նվիրի Ձմեռ պապին մեր նախակրթարանի յուրաքանչյուր սանի, որ գրել չգիտի, բայց խոսել՝ ձայնագրվել-տեսագրվել և Ձմեռ պապի ականջն ընկնել գիտի, մեր կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարանների ամեն մի սովորողի… Ի՞նչ է, չգիտե՞նք մենք, որ մեր դեռահասներին էլ, պատանիներին էլ կյանքի համար ուսումնական պիտույքներն են սպասված նվերները՝ լապտերներ, ճամփորդական պիտույքներ, հեռադիտակ, խոշորացույց, ճամփորդական ուսապարկ- քնապարկ, ճամփորդական թերմոսներ, ջրի ամաններ…

Իսկ նվերներ նախակրթարաններին՝ յուրաքանչյուրին, և դպրոցներին՝ առանց ջոկողության, Ձմեռ պապը բերելու է. վստահ եմ, այո: Յուրաքանչյուրս խելամիտ օգնության, խելացի օգնականների կարիք ունի, այդ թվում՝ Ձմեռ պապը, որ մեկն է, իսկ նվերներին սպասողները՝ բազում… Տեսեք, ինչ խիտ ժամանակացույց ունի Ձմեռ պապը կրթահամալիրի Բանգլադեշում… Սա դեռ մեզ հայտնի-հրապարակած օրակարգով, իսկ որ Ձմեռ պապն անակնկալների վարպետ է, ո՞վ չգիտի… Ով կասկածում է, այս տարի կհամոզվի… «Պարտեզ» ամսագիրը, «Լուսաստղը», մեր ակումբները, դաստիարակ-կազմակերպիչ ուսուցիչները կդառնան մեր արձակուրդը գրավիչ-ուսումնական գործունեությամբ նշանավորելու՝ Ձմեռ պապի օգնականներ. նվերն այսպիսին կլինի, անընդհատ, ամենօրյա, փակ դռնով-եվրոլուսամուտով բնակարանի անձեռնմխելիությամբ, ասել է թե՝ մեդիայով տուն ներխուժած ուսումնական ծառայությունների տեսքով…

Առաքելյան Մերին այսօր, ինչպես Ձյունանուշիկը, սպասված-անակնկալ-սքանչելի ներխուժեց տուն: Նվեր Դավթին էլ, ինձ ու Արմինեին էլ: Ոգևորված-փոխանցող-օգնող… Սիրեց-սիրվեց, նվագեց-երգեց Դավթի հետ, ստացավ Դավթի սիրո խոստովանությունները և… Ամեն ինչի մասին  չէ, որ անգամ իմ բլոգում, Դավթի արարքները-խոսքերը հրապարակման ենթակա են: Առանձին-առանձին Մերին կպատմի: Իսկ Դավիթը երեկ մի ամբողջ ժամ անցկացրել է հատուկ մանկավարժի սենյակում… Տնօրենի տղան և՛ իրավունք ունի, և՛ պարտավոր է ծանոթանալ սովորողի զարգացման ծառայությունների որակին կրթահամալիրում:

– Ժանգը ի՞նչ ա նշանակում, հայրիկ… Ինձ կտանես, ժանգ ցույց կտաս, ես ուզում եմ հիմա ժանգ տեսնեմ… Ի՞նչ գույնի է ժանգը… ժանգոտը տեսնեմ…

– Սիրի, պապա, սիրի… Թարս մի՛ նայի, չեմ քանդելու տանեմ, տես, սիրուն շարված ա… Սիրի ու զգույշ անցի վրայով…

– Ես ամբողջությամբ նարինջ ու մանդարին եմ իմ մռութով, տես… Ուզո՞ւմ ես ուտես… Ուրախացա՞ր…

– Մեր,- Մերիին է դիմում սեղանի մոտ,- հիշո՞ւմ ես՝ փոքր ժամանակ ոնց էի մայրիկի ծիծիկն ուտում…
 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պնչեթռուկ հայր ու որդի՝ իրենց նախածննդյան-ծննդյան գիշերով… Ասեք՝ շնորհավոր…

Քնեցի մեղքի զգացումով. Արմինեն՝ հագեցած ուսուցչական-ընտանեկան հոգսերով, գումարած այսպիսի երթևեկությամբ Երևանում մեքենայով, Դավիթ ու Արմեն երեխաներով ու Աշոտ Բլեյանով, Բանգլադեշից Խանջյան հասնելը. մա՜հ, կասեր Համլետ Խաչատրյան ճարտարապետ ընկերս… մնաց երկու

Թիվ 304 սենյակ։ Առողջագետի իրիկնային տեղեկանք 

Կեսօրից հետո, նույն ինտենսիվությամբ, ինչպես առավոտյան, շարունակվում է բժիշկների նշանակված պրոցեդուրաների կարգապահ ընդունումը։ Արանքում տիար Գևորգի հետ փորձում ենք հասցնել նաև մայիսյան հավաքին ընդառաջ մեր դիտարկումները։ Նախ՝ ինչու մայիսի 3-7,

Ի՛նչ գիր է, որ վերնագրով զարդարես…

Տեսնո՞ւմ եք, Հայաստանը՝ իր Գյումրու, Աշտարակ-Արագածոտնի, Արտաշատ-Խոր Վիրապի, Այնթապ-Փարաքարի ուսումնական-հայրենագիտական, «Բարեկամություն» ճամբարը՝ իր հայաստանյան մարզերի, Թիֆլիսի, Բակուրիանիի, Ջավախքի… Ստամբուլի մանկավարժական նորարարության փոխանակման նախագծերով հանձնել եմ ձեզ, սեբաստացի գործընկերներ, ինձ պահել