Դավիթն արթնացել է…

– Մամ, պառկել եմ, նայում եմ քեզ…
Հետո երգում է՝ համամ-զամ, զամ, զամ (ծաղրածուի երգն է երեկվա)…

– Գիտե՞ս՝ Շուշոն եկել է…
– Վիեննայի՞ց է եկել, ինքնաթիռո՞վ…
– Այո։ Շուշոյին սիրե՞ս, թե՞ մազերից քաշես…
– Մազերից քաշեմ, ծեծեմ,- կրկնում է շարքը հատուկ զվարթ….

– Ես, իհարկե, ինքնաբուխ եմ…
– Ուրա՞խ ես, պապ…

– Մայրիկ, ականջիս լավ բաներ ասա…
– Մայրիկ, ծաղրածուի նման դու էլ երգի՝ համամ-զամ-զամ…

– Պապ, արի, տես շարքը… Ավտոները չեն փախել։

– Արի գնանք, տեսնենք՝ ինչ է ասում խոսող ձուկը։ Բերանը բացուխուփ է անում, անձայն է խոսում, նայենք, իմանանք՝ ինչ է ասում։
– Չէ, ուզում եմ՝ սատկի խոսող ձուկը։

– Շուշանիկն է գալու, Շուշանիկը…
– Արմեն, հեսա Շուշոն է գալու…

Այս օրերին ի՜նչ ծանրաբեռնված աշխատեց Դպրոց-պարտեզը՝ սկսած հինգ տարեկան նոյեմբերիկների հավաքը կազմակերպելուց… Դավթի Տաթև քույրիկ-ղեկավարը, ա՜խ, չդիմացավ, հիվանդացավ… Լավ է, ապաքինվում է…
Հատկապես դժվար էր հոգսաշատ Կարինե-Մելինե դաստիարակների զույգի համար. տեսե՛ք քանի՜ տեսանյութ, նյութ, հարցազրույց, ֆոտոպատում… Մեզանում, մեր նախակրթարաններում, գործում է ամերիկյան ոստիկանության՝ զույգով կազմակերպման մոդելը: Դաստիարակն ու նրա օգնականը, որպես ծրագրային զույգ են աշխատում, որպես անկեղծ, նվիրված ընկերներ, որն ավելին է, քան համերաշխությունը, փոխօգնությունը…

Այս օրերին՝ շաբաթ-կիրակի, Շուշոն և Դավիթը զբաղված էին փոխադարձ այցելությամբ… Ի՜նչ լավ է, որ Դավթի և Շուշոյի կապը այսպիսի կարոտ է առաջացնում… Իսկական ֆոտոպատումի նյութ…

Ես հիշեցի մի մանրուք, որ տեսե՛ք, այնքան է կարևոր, որ չի ջնջվել, չեմ մոռացել…

Շուշանը իր մայրիկի համար վարդերի տպավորիչ փնջի փաթեթավորման մեջ տեղավորել էր մի քանի քինդեր-ձվիկներ, որ անսպասելի հանձնի Դավթի համար այնքա՜ն սպասված-պատվիրված ձվիկները… Իսկ այսօր Դավիթն ստացավ Շուշի քաղաքի այցի օրվանից տեսած-երազած-խոստացված բռնցքամարտի ձեռնոցները՝ փչովի ու կարմիր, իսկ Դավթի համար՝ գունեղ ու անվնաս… Նվերների թեմային ես կանդրադառնամ, խոստացե՛ք, որ կկարդաք իմ վաղվա գրում… Արմինեի կողմից ավելացնեմ, որ Շուշոն միշտ մեզ՝ համով ու խելամիտ, ես ավելացնում եմ՝ հետաքրքիր նվերներ է բերում… հետաքրքիր՝ ինչպես այս դինոզավրիկը, որ դուրս եկավ կավանման-փափուկ նյութից կազմված աղյուսիկը փորփրելուց… Այս ընթացքը որքա՜ն զվարճանք կպատճառեր մեր Նառա Նիկողոսյանին:

Շուշանի ներկայությամբ, բրենդ է, չէ՞, Դավիթ Բլեյանի անինքնաբուխ մասնակցությամբ մենք փորձեցինք մեր ընտանեկան-ծնողական սրտի խոսքն ասել Դավթի դաստիարակի օգնական ընկեր Մելինեին, ում ծննդյան օրն էր…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրում, ինչպես եվրոպական արտասահմանում, գրավիչ է, բայց…

Դավիթը խաղընկերոջ մշտական պահանջ ունի, հայրիկն ու մայրիկը միշտ չեն ձեռքի տակ, էլ չեմ ասում՝ ոչ միշտ են թարմ, ամբողջությամբ իրեն տրված խաղընկեր… Վերջին անգամ, շաբաթ օրը Սոնան է այցելել,

Ջրածին-ջրածեծ-ջրասույզ խոսքուգիրս

Ես երևանցի եմ։ Իմ հայրական շեն տունը, որտեղ ծնվել եմ ու ապրել եմ մինչև 1979թ.,  երբ արդեն ամուսնացած էի, Լիլիթ Բլեյանը 1 տարեկան էր, իրացվեց մեր թաղի հետ, և բոլոր

Մյուս աշխարհում ով խաբում է, տերև են կախում այդ մարդու մազերից…

Ի՜նչ իրեն նման է գրում-ներկայանում «մյուս աշխարհից» եկած մեր Վիկտորյա-Անի քույրիկը, որ հիմա Միջին դպրոցի 6-րդ դասարանում է, ինչպես է գրավում իր անմիջականությամբ-անաղարտությամբ նրա պատումը, ինչպես տարվա չորս եղանակների պատմությունը…