Գազարի, կաղամբի, բազուկի նկատմամբ իմ թուլությունը հայտնի է. հում, մաքրած, տռուզ-ամբողջական կամ խոշոր կտրտած, մատչելի առօրյայում՝ որպես կերպարներ մեր միջավայրում… Հյուսիսի մեր աղջիկները երեկ այդպիսի մի սեղան-ցուցադրություն, «համեցեք-համտես արեք» էին կազմակերպել. սովորող-ծնող-ուսուցիչ, եկող-գնացող, խրթխրթացրո՜ւ, ինչպես ես՝ տանը… Սրանց տեսքի, ձայնի համար ուշքս գնում է, ես սրա տարածողն եմ. երեկ դաստիարակների մանկավարժության լաբորատորիայում գտա հնարավորություն նոյեմբերյան զարդի-առողջագիտության այս ներկայացման համար, որ ամեն խմբում պարտեզային, երկարօրյայում լինի։ Շարունակեք. պիտի սրանք առօրյա մատչելի լինեն յուրաքանչյուր սեբաստացու… Կազմակերպմա՞ն հարց է. կազմակերպեք։ Օրերը մեր սեբաստացիական-նախագծային-տոնական այսպիսի՝ մարդուն ուղղված տեսանելի-շոշափելի-մարդկային լուծումների համար են… Ծնող եմ ասել, բարեկամ, վերցնի ու իր երեխայի խմբին մի ջվալ գազար ուղարկի կամ մի մեքենա կաղամբ՝ ողջ նոյեմբեր, կրթահամալիր, խրթխրթացրեք, հետո «կտեսնենք»…

Հարավային դպրոցի աշխատանքային խումբը ուսումնական ագարակում

Այսպիսի տեսանյութերը անակնկալի են բերում. հինգ տարեկանները՝ նոյեմբերին, այսքան պարզ-առողջ-անմիջական-հասուն-խելացի՝ մաքրած գազար-կաղամբ-բազուկի պես գրավիչ… Ո՜նց էլ հաջողվում է աշխատանքում այսպիսի նկարահանում ունենալ. օգնում են, հա՞, մեր հինգ տարեկանները, Անահիտ ու Լիլիա, պատմեք, տարածեք…

Պատրաստվում ենք երկրագործությամբ ստեղծած մեր աշխարհի՝ կրթահամալիր-ուսումնական ագարակի հանրային ներկայացմանը, ուրբաթ, նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-13.00… Ողջ կրթահամալիրը բացօթյա, իր բնությամբ-բնականությամբ-աշնան արևի տակ… Ցուցադրություն՝ մեր առողջության, կենդանության, անմիջականության…Իսկ նույն օրը՝ ժամը 15.15, համերգ-ներկայացում է Կրթական կասկադում, բաց էստրադայի շուրջ ձգվող հարթակներում արևելյան ագարակի…

Հիմա ինձ ամենաշատը զբաղեցնում են ագարակ-դպրոցական միջավայրերը պատշաճ տեսքի բերելը, նոյեմբերի 16-17-ի ծառատունկով կանաչի թարմացումները 2017-ի, անցումները-ուղիները այսպիսի ամենօրյա հեծանիվ-երթերի համար պատրաստ վիճակի բերելը… Լուսինե Փաշայանն ու պարտիզպան Էդմոնդը ագարակի իրենց տարածքի տունկը, որպես ուսումնական աշխատանք կատարեցին. Դավթի հետ իմ աշխատանքը ագարակում կարճատև, բայց տպավորությամբ անանց է, Դավիթն ուզում է ագարակում ապրել.
— Այս հին շենքը, բնակարանը թողեք,- ասում է,- մի իսկական, հողի վրա տուն կառուցենք, ապրենք…

Ծառատունկի լուսանկարները ` Լուսինե Փաշայանի:

Աբրահամ Հովհաննիսյանը՝ կրթահամալիրի ուսումնական ագարակում մեր սեբաստացի հարևանը, հինգ տարեկաններին իր թոնրատուն է հրավիրում․․․ Ագարակի օրվա նախագիծը՝ իր նախապատրաստական մասով, ես բաց եմ թողնում հիմա իմ թեթև ձեռքով-գրով․․․ Մանուշակ-Ռուզան Աբրահամյանները՝ հողի վրա ապրող հարսերը մեր, թող սկսեն․․․

Երեկ ես, արևմուտքի մեր ձիավարժ աղջիկները նորից համոզվեցինք, որ Խորենն ու Լուսինեն կոնկրետ ու հեռանկարային են զբաղվում մեր եզակի ուսումնական կենտրոնով․․․ Ի՞նչ տեսանելի քայլերով-գործերով մեր դպրոցական ագարակները կկապվեն ներթաղամասային կապերով, անցումներով մարդկային․․․ Քոլեջը վճռական խոսք ունի․ ահա, ես անցա տեսագրի․․․ Նայեք, լսեք։ [youtube https://www.youtube.com/watch?v=M2JrQbcBGI8]

Իրոք, ես միակ հեծանվորդն եմ իմ ճամփին՝ առավոտ շուտ, 800-830, իրիկունը՝ 600-630 ․․․ Սեյրանի բարձունքից արված իմ նկարաշարը՝ այս իմ վարձքը այդ ճամփին․․․ Վախենալու բան չկա՝ իրիկունը 6-ից լուսավոր է իմ ճամփեն, ես՝ լույսերով․․․ Հետո, երեկվա խցանումը Իսակովի պողոտայի, միայն հեծանվով կհաղթահարես․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1208

* Մոհիկան — հնդկացիական անհետացած ցեղի անուն.
վերջին մոհիկան — որևէ սոցիալական երևույթի վերջին ներկայացուցիչ
Աբյուրը՝ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչ են խոստանում մեր բիզնես-լեդի Լիլին և շոու-լեդի Սյուզին

Արթուր Մանթաշյանին բռնացրի Բախշյանի այգում։ Հեծանվով մտնում էի Արևմտյան դպրոց-պարտեզ, մուտքի մոտ մտահոգ-շփոթված բարեկիրթ մի կին, պարզվեց՝ Մարինե Մարտիրոսյանի խմբի 5 տարեկան Արթուրի տատիկը, խնդրեց օգնել պարտեզ վերադարձնելու թոռնիկին՝ Դավիթ Բլեյանի

Առավել ինքնավար-հեղինակային-հայտնի…

Իմ կյանքը-գործը իրավապաշտպանություն են եղել ու մնում․․․ Քննչական մեկուսարանում հենց դրանով էի զբաղված երկար ու ձիգ, ո՞վ կհաշվի` յոթ հարյուր իննսուներկո՞ւ օրեր։ Քննչական մեկուսարանից դուրս իմ առաջին գործը դարձավ «Տանիք»

Սեբաստացի պարտեզ, ողջույն Գյումրիից…

Արթնացել եմ Գյումրիի «Բեռլին» հյուրանոցի հարմարավետ, խելամիտ համարում: Ժամը 5- ն է առտու: Նախօրոք, իրիկունը պատրաստել եմ իմ աշխատանքային անկյունը հյուրատան պարտեզում: Այստեղ ամենուր գերմանական խնամվածություն կա, կոկիկություն, պարզություն` գումարած