Ուղիղ եթեր «Սեբաստիա» սրահում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձից, երգչախմբի բլոգից երգչախմբի Նորեկ Մարիամ Մնացականյանի 1-ին խոստովանությունը-տպավորությունը, որ վերնագիր է դառնում իմ օրվա գրի ու շարունակության… Կրթահամալիրը իմ կյանքում մեծ բացահայտում էր: Երբեմն այնպիսի զգացողություն է, կարծես, մշտապես փնտրածս վերջապես գտա…

Այս գիշերով իմ օրն սկսվեց ուղիղ միացումով mskh.am-ին. այս ի՜նչ պայծառություն է գլխավոր էջում՝ իմ, մեր, Հայաստանի, աշխարհի գլխավոր, անընդհատ ինտերնետ տարածքում… Արմինե Թոփչյա՞նն է երկարատև առցանցից խուժել կրթահամալիրի առկա միջավայր… Կրթահամալիրը պատրաստվում է իր հոկտեմբերի 18-ի համերգի՞ն… Հրավիրատոմս է իմ գիրը, որպես մեր նվեր  յուրաքանչյուրին…

Կրթահամալիրում ծաղկունք է…

Տասնյակ ու տասնյակ ճամփորդ սեբաստացիների խմբերի՝ Ջավախքի Դամալայից–Թմուկ բերդից, Սյունիքի Կոռնիձորից, Վայոց ձորի Աղավնաձորի «Տրինիտի» այգեկութից, Քուչակ-Եդիպատրուշից, Մարմարիկի Թեժառույքից… Մասիսի հեծանվաերթից, Գյումրիի «Սև բերդից»… Գրքի գիշեր 2017-ից, մարաթոնյան վազքից… Ֆլեշմոբով՝ Չինաստանից… Լուսավոր-լուսավոր նոր տրամադրություն որսացի երեկ մեր ստեղծած սիրուն աշխարհում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, որ առաջին անգամ փակ դռներով Մայր դպրոցում, արտակարգ իրավիճակ հայտարարված փոթորիկ-կայծակին, որպես մանկավարժական շանթարգել, վրա բերեց պարատունը… Ու սովորողները՝ բաց դռներով սիրուն աշխարհի սովորած-պաշտպանված, անընդհատ գնում էին դուռը փակ, ետ գալիս պարատուն…

Մենք բոլորով այսպես՝ լուսավոր-լուսավոր հիացմունքով ու կարոտով գնում ենք մեր Տոնին… «Երբևէ չէի եղել Ջավախքում և երազում էի լինել այնտեղ… Երազանքս վերջապես կատարվեց… Շատ տպավորված եմ սիրեցի Դամալան ու դամալացիներին: Յանային խոստացել եմ անպայման գարնանային արձակուրդին հյուր գնալ»։ Սեբաստացի Մարիամ Մայիլյանն է իր բլոգի եթերում Ջավախքում իր հայտնագործած սիրուն աշխարհի մասին պատմում… Գարնան արձակուրդին, իհարկե, բայց աշնանայինը կա, Մարիամ ու ընկերներ, և Տիարի առաջարկը, որ երեկ սկսվեց տենդագին իրագործվել, մեր անդրանիկ պատանեկան ազգագրական ուսումնական բաց ճամբարը հոկտեմբերի 30-ից… Երեկվա իմ գրում, այո, սկսել եմ պատմել ու դեռ կանդրադառնամ երկու հազար ու մեկ գիշեր տեսած ու ծերը այդպես էլ ցույց չտվող իմ գրում…

Կրթահամալիրի 2-4 տարեկան մոլորակներ…

Երեկ նաև նվերների օր էր, իմ պատրաստած երկուշաբթին… Մեր կրտսեր դպրոցները, քոլեջը ստացան գունավոր-նոր ռետինե մարմնամարզական ներքնակներ, որ կարևոր գույն ու որակ կհաղորդեն մեր բաց մարմնամարզական սրահներին… Մեր կրտսեր դպրոց-պարտեզները սկսեցին ստանալ գունավոր-նոր-բազմազան պարտիզապուրակային գործիքներ… Էդմոնդ Փաշինյանի բլոգում վերնագիրն է իր օրվա նյութի…  Մեր բոլոր դպրոցները մինչև աշնանային արձակուրդը կհասցնե՞ն, կհրավիրե՞ն պարտիզապուրակային գործի արհեստանոցների բացմանը… Երեկ մեր Ագարակից սկսվեց գոմաղբի տեղափոխումը՝ որպես մեր հողատարածքների պարարտացում… Ուրախ եմ «Գետը համայնքում-Սիրուն Զանգի» բլոգի, Քնարիկ Ներսիսյանի համար. բլոգում սկսվեցին ցուցադրվել նաև բնապահպանական լավագույն ֆիլմեր, մեզ մատչելի դառնալ քննարկման համար. լավ նվեր է: Այսպես, նաև այս ճանապարհով կսկսենք պատրաստել սեբաստացիական ծագում ունեցող ամենադիտարժան ֆիլմերի ցուցադրությունը… Չեմ հորինում-ստեղծում երկուշաբթին՝ որպես օր նվերների. Թմբկաբերդը գրոհած Հասմիկ Սիմոնյանն ինձ նվիրեց հերթական ակնոցը հեծանվային… Կռասավե՜ց… ո՞նց պահեմ… Հասցրեք տեսնել միչև կորցնելը:

Շախմատի առաջնության մեկանրկը Արևելյան դպրցում

Ֆոտոխմբագիր` Արմինե Թոփչյան 


#1182

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մասսիմո Լիպպիի եւ Աշոտ Բլեյանի հանդիպումը…

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի

Բարձունքներ նվաճած սեբաստացիներին բարի «իջնունք» 

Առավոտ լուսո ժամը 06-ն է: Ավարտել եմ օրվա՝ թվով 455-րդ գիրը, բայց տեղս չեմ գտնում: Գնում-գալիս եմ բնակարանով. ի՜նչ լավ է, վերջապես հողաթափիս թայը պոկվեց, նետեցի, ազատվեցի. ինչքա՜ն կարելի է:

«Համ հավատում էի, որ դու կլինես, համ էլ՝ չէ…»

Այս խոսքերով ինձ դիմավորեց հանկարծակիի եկած-չեկած գրող Ավագ Եփրեմյանը, երբ ես հեծանվով հանրապետության հրապարակով-վերնիսաժով մտնում էի Չայկովսկու փողոց՝ մեր տուն… Իսկ ես հեծանվով դուրս էի եկել Մայր դպրոցից (Բաբաջանյան 25),