Տոն, որ միշտ մեզ հետ է, որպես…. նախագծային ուսուցման հավեսի մանկավարժություն … Ստացվեց. սա այն դեպքերից-օրերից-նախագծերից է, որ ես գոհ եմ, հատկապես, որ Սյուզի Մարգարյանը սրանով փոխեց իր դիրքորոշումը իր ծննդյան օրվա նկատմամբ, միջազգային լեզվով ասենք, նեգատիվից պոզիտիվ*. Սյուզին, ինչպես հավաքին, «Օր Գյումրիում. հայ-վրացական հանրակրթական կամուրջներով նոր հարթակ»հավաքի 40-ի չափ տարատարիք սեբաստացի սովորող-ուսուցիչ, 2018-ի ուսումնական տարվա օրացույցով կսպասեն այսօրվան… Կա այդպիսի, որոշում չասեմ, Տիարի առաջադրանք-առաջարկ հայ-վրացական հանրակրթական կամուրջով բոլոր մասնակիցներին, Երեւանում, Թբիլիսիում, Ախալքալաքում, թե Գյումրիում, 2018 թ. հոկտեմբերի 13-ի հավաքը, մեր հայ-վրացական հանրակրթական բարեկամության 10-րդ տարում, անցկացնել Գյումրիի նշանավոր «Սեւ բերդում», որ բերդի բարձունքից աշխարհի չորս կողմը տարածվի մեր ուղերձը մեր բոլոր հարեւաններին-գործընկերներին, հյուսիսում, հարավում, արեւելքում, արեւմուտքում։

Դեպի Գյումրի-Գյումրիից ճանապարհին …

Սեբաստացի մասնակիցների զգալի մասը Գյումրիով ընդամենը անցել էր, կարճատեւ կանգառով. հատկապես վերջին շրջանի մեր ջավախքյան նախագծերով այդպիսի միջանցք էր տրվել նրանց … ինչպես երեկ, Արման Երանոսյանի-Ալեքսանդր Սարգսյանի, Ասպինձայի Դամալա մեկնողների խմբին … Բայց այսպես, հատուկ հավաքով, ամբողջ օրը, մեծաքանակ ու ղեկավար լսարանի առաջ, այսպիսի ներխուժում Գյումրի, տպավորիչ-նորոգ «Սև բերդով», վերակառուցվող Շոթա Ռուսթավելի (նախկին հայտնի 14-րդ) փողոցով «Նանե» հյուրանոց, հանրակրթության միջոցով-արդյունքում ստեղծվող-փոխանցվող համերգ-ներկայացման-ցուցադրության այսպիսի ամբողջական ուրախություն … Գյումրին, կներեք, չէր տեսել …

Սեւ բերդում

Թոփչյան Արմինեն, գիտեք, արդեն նաեւ ֆիզիկական միջավայրում է մեզ հետ եւ մեր Գյումրիի հավաքի լուսաբանման պատասխանատուն. հավաքը, օրը դեռ բոլոր մասնակիցները կներկայացնեն, կպատմեն. Ես արդար լինելու համար առանձնացնում եմ, իհարկե, մեր երաժշտության կենտրոնը, նրա անաղմուկ-անխոնջ ղեկավար Սվետա Ճաղարյանին, աղմկոտ-գունեղ Սյուզիին, այսօր միակին մասնագիտությամբ, որպես հանրակրթությունում վրացերենի ուսուցիչ, Ռինա Շագինյանին … Բայց իմ այս գիրը կա գլխավորն ասելու համար. հիացում, մեր սեբաստացի միջավայրով կրթական, որ կրում-ստեղծում-ներկայացնում են սովորողներ-ուսուցիչներ, ուրբաթ դարձած հինգշաբթիի  Մարմարյա սրահում, արտագնա ուսումնական ուրբաթի  ճամփորդական Գյումրիում. հայ-վրացական հանրակրթական կամուրջներով մեր մանկավարժության-հավեսի հորդում էր Գյումրիով մեկ… Չէ, գնդակը Գյումրիի դաշտում չէ. մենք կշարունակենք մերը անել, հասնել յուրաքանչյուր ընտանիքի-սովորողի, Գյումրիում, որտեղից սկսել ենք , Նոյեմբերյանում, Վանաձորումկհավաքենք, կստեղծենք «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներով» վրացերենի ակումբներ… Այսպիսի հավաքներ, իհարկե, ու սիրով մենք էլի կունենանք… Եվ այս հեռանկարը-շարունակականությունը ո՜նց էր ոգեւորում մեծ-սիրուն-հարմարավետ ավտոբուսի բոլոր մասնակիցներին… Հիացում անպայման սեբաստացի սովորող-ուսուցչով, նախագծով համակված, տնային-բարեխիղճ պատրաստությամբ, ստեղծականության-համերաշխության տպավորիչ անցումներով քեզ անծանոթ քաղաքում, փողոցում, հրապարակում, սրահում, լեցուն դահլիճում այսքան ազատ-ճաշակով-գրավիչ…

Սեբաստացիների ներկայացում-համերգ Գյումրիի «Նանե» հյուրանոցում

Կարեւոր էր իհարկե առիթը, որ ստեղծել էր «Կովկասյան գործընկերություն» հասարակական կազմակերպությունը, նրա հիմնադիր նախագահ Հովհաննես Մանուկյանի կոնկրետությունը, որ արժանապատիվ ստանձնեց օրվա հետ կապված բոլոր ծախսերը, եւ կրթության վարչությունը մարզի, եւ քաղաքապետարանը, եւ Շիրակի համալսարանը, որ համեստ-կոնկրետ -սիսիսիսիսիլիլի Այս ամենը վստահության ֆոն էր, անհրաժեշտ, իհարկե, մեր սեբաստացիական լավագույն արժեքների ներկայացման համար, այո, հայ-հանրակրթական կամուրջներով, վրացերենով Վրաստանին-համակեցությանը մեր նվիրումի, բայց էությունը հավաքի մեր հեղինակած մանկավարժությունն էր, որ որպես տոն կայացավ, ու Գյումրիում. Կեցցենք։

Լուսանկարները, Արմինե Թոփչյանի

# 1179

* Նեգատիվ — ածական, ժխտական, բացասական:
Լուսանկարչության մեջ, գոյական. ժխտանկար. 

* Պոզիտիվ — ածական, 1. դրական, 2. փորձի, փաստերի վրա հիմնված:
Լուսանկարչության մեջ, գոյական. ժխտանկարից հանված լուսանկար, արտապատկեր, որի վրա լույսն ու ստվերը բաշխված են իրականին համապատասխան:
Աղբյուրը, nayiri.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր Դավթի և Նարեի մասին. հատուկ Նազենի Հովհաննիսյանի համար

Այսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 9.00, ես և իմ Մեդիայի ընկերներ Նառան, Գևորգը, Սուսանը, Էկոտուր 2014-ի հաղթողների 2-րդ խմբին կճանապարհենք Ծաղկունքի էկոճամբար. կրթահամալիրի 6-8-րդ դասարանցի բնապահպանների 8 հոգիանոց խումբը, Լոռվա մարզի

Միջավայր, նորարարություն և ստեղծականություն

Վերնագիրը՝ Մարդամեջ 2021. սոցիալ-նորարական առցանց հավաքից, փոքր ճշտումով։ Մենք օգտագործում ենք «ստեղծականությունը»։ 

Մի-մի փութ մեղրով չուտվող խոսքեր

Մեր տան խոսակցությունները, որ բերեմ գիր, ա՛յ, իրական կյանք կլինի՝ հեղինակային կրթական ծրագրի ընկալում-իրագործումը անձնային-ընտանեկան մակարդակում… Ինքնապաշտպանությունը տանը դարձնում է ինձ խուլ ու համր… Չեմ տեսնում-լսո՞ւմ… Արմինե Աբրահամյանը, առավոտ շուտ,