Լավ է, որ կրթահամալիրի դպրոցների շենքերն ունեն մի քանի մուտքեր-ելքեր, բոլորն էլ՝ բաց-անպահակ, առավոտյան՝ մինչ պարապմունքների սկսելը, հետաքրքիր-օգտակար է այս դռներից մեկով աննկատ թափանցելը դպրոց, անցնելը ուսումնական սրահներով…

Մինչ դրսում՝ մուտքերից մեկի առաջ, Արևելյան դպրոցի ընդհանուր բացօթյա պարապմունքն է առավոտվա, տղաների մի խումբ հավաքվել է շախմատի սեղանների առաջ. երևի պայմանավորվել են, երևի արմատացած սովորույթ է… Լավ է, որ մեր կրտսեր դպրոցների դասարաններում կան յուրաքանչյուրին, ամեն պահի խաղի համար մատչելի սեղաններ՝ շախմատի դասավորումով… Տղաները կլանված, երեք սեղանի առաջ, երեք զույգ, մեկը՝ մարզիչ մրցավարն է, նկատում է ինձ…
— Բլեյա՜նը…- զգուշացնում է:
Շախմատ խաղացող տղաները առանց խաղից կտրվելու.
— Բլեյանը բան չի ասի…
Մյուսը՝ թե կուրախանա:
Բան չասացի, հիմա ասում-գրում-պատմում եմ… ուրախ: Մի քանի անգամ շախմատով սեղաններ դրվեցին նաև մայր դպրոցում… Գուցե արժե կրկին փորձել, շենքի հարավային-հյուսիսային-կենտրոնական թևերում, մեր արձագանքը Լևոն Արոնյանի հերթական հաջողությանը…

Պարերգերի ուսուցում Գեղարվեստի տանիքում.
ավագ և կրտսեր դպրոցներ։

Ինքնավարության զարգացումը-դրսևորումը կրթահամալիրի մանկավարժության հաջողության ցուցանիշեր են, ես դրանք հավաքում եմ, դրանց մասին պատմում… Ինձ ոգևորում է ավագ և միջին դպրոցում Աննա Երիցյան պարերգի մասնագետի, Անի Նավասարդյան խմբավարի մուտքը, այս յուրահատուկ-տարբեր, բայց ակնհայտ շնորհալի-սիրելի մասնագետների ներառումը պատանեկան միջավայր… Կարևոր է երաժշտության-պարերգի լաբորատորիայի հարմարեցումը նրանց պարապմունքներին, կարևոր է պատանիների աջակցությունը՝ անհատական-խմբային-դասարանական ակտիվ մասնակցությունը պարապմունքներին… Մի տեսակ անաղմուկ (պարերգի-երգչախմբի այցեքարտն է), բայց ամենօրյա ներթափանցումը ավելի ու ավելի շոշափելի է դառնում… Մարգարիտ Մանվելյանին ու Մելինե Մարտիրոսյանին տեսնում եմ խմբավար Անի Նավասարդյանի հետ գործնական զրույցներում: Այսպիսի աղջիկները որ առաջ գան, տղաներն էլ՝ նրանց ետևից, չէ՞, Արեգ Գալոյան, մեկ էլ տեսար՝ երկսեռ պատանեկան երգչախումբը հայտնվեց պոդիումի վրա… Հանկարծ առաջիկա մեդիաուրբաթ-համերգի, ուսուցչի օրվա առիթով ավանդական ուրախությունը բաց չթողնենք…

Հյուսիսային դպրոցի-պարտեզի 2-4 տարեկանները։

Ինձ անտանելի է դառնում կրթահամալիրի Արևելյան դպրոց-քոլեջ տարածքի փոշին, շինբարելավման աշխատանքների ավարտի՝ Արևելքի կրթական կասկադի ամբողջական տեսքի հաստատման դանդաղումը… Ինձ հիմա հաճախ կարելի է տեսնել մե՛կ մտամոլոր-հուսահատ, մե՛կ վճռական-վստահ այս կողմերում… Հինգ տարեկանների մոլորակ այսօրվա նորամուտը ևս մի կարմիր քարտ է, զգուշացում կրթական կասկադի բոլոր սեբաստացի շահառուներիս՝ մեծով-պստիկով կպեք գործին, ձե՛ռ գցեք, որ օր առաջ կանաչը-ավազը-ցայտող ջուրը այս հատվածը դարձնեն Բանգլադեշի ամենակրթական-պուրակայինը…

Առաջատար ուսուցիչների հրապարակային-հետևողական ընթացակարգով ճանաչումը՝ ինքնաառաջադրումով-ներկայացումով, գործընկերների քվեարկում-գնահատումով, մանկավարժության կենտրոնի-լաբորատորիայի կարծիքով, կրթահամալիրի տնօրենի համաձայնումով, խորհրդի իրավական ուժի հաղորդումով կարող է կարևոր գործոն դառնալ սեբաստացի ստեղծագործական հավաքանիի ինքնավարության, մանկավարժական հետազոտական-մեթոդական աշխատանքների ծավալման համար։ Կենտրոնում ինքնավար, գործուն, պատասխանատու մանկավարժ-մասնագետն է, և առաջատարը նախ և առաջ այսպիսի կազմակերպումից է ուժ-համալրում ստանում… Ինչ-որ մի հերթով յուրաքանչյուրը առաջ է տարվում-մղվում…

Երեկ օրվա վերջում ընդհանուր ժողով-հանդիպումից հետո գտանք ժամանակ մտահոգ մարդկանց հայտնի քառյակով Կենտրոնի պատշգամբում սրա մասին խոսելու… Եվ Անահիտ Հարությունյանին, Մերի Գրիգորյանին, Տաթև Թամազյանին հետևելու…  ո՞վ ում էր առաջ տանում… Տիար Գևորգը փորձեց դիլեմա ձևակերպել՝ առաջատարը առաջ տանո՞ղ, թե՞ առաջ տարվողն է… Առանց մարդկային-մասնագիտական համերաշխության այսպիսի փոփոխությունները, իհարկե, հաջողություն չեն ապահովի… Միասին՝ որպես հավաքանի, առաջ չենք գնա, որ մյուսներին էլ տանենք…

Կոմիտասյան օրեր. «Գույներ և ազդեցություններ»։
Հյուսիսային դպրոց-պարտեզ:

#1163

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեղինակային մանկավարժության համի ուժը

Էս մեր Ֆելիքս Եղիազարյանի ճամփորդական պատումները նախանձ են առաջացնում կրկնակի կարդալու աստիճանի… Շատ ուրախ եմ, որ սկզբից էլ նախագծում էի ու եղաՍտամբուլում, եղա հայկական վարժարանում… ապրելու համար: Բարևներ Ստամբուլի իմ

Որպես իմ երեքշաբթիագիր. առա՜ջ, գիրս

«Բուն» TV-ում իմ 2014թ. մայիսի 31-ի տեսազրույցն անպայման նայեք: Իմ այս օրագիրը սկզբում ես մտածում էի անել տեսազրույցների շարքի ձևով՝ որպես ժամանակակից հանրամատչելի մանկավարժության գրավիչ եթերապատում… Խնդիրը մեկն է՝ մեզանում կենդանի

Քաղաքում Դալմայի ուրվակա՞նն է…

Երբ տարիներ առաջ թափով սկսեց Ծովակալ Իսակովի և Լենինգրադյանի փողոցները կապող, այսօր Մոնթե Մելքոնյան անունով, արագընթաց ճանապարհի շինարարությունը, արդի շինարարական տեխնիկան մտավ Երևանի Դալմայի նշանավոր պատմական այգիներ, ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… գնացքների սուլոցի