Չգիտեի Նասլեդ անունը, որ Հայաստանում ինձ չի հանդիպել, Ջավախքի հայերի շրջանում տարածված է: Երեկ Վաչիանի մշակույթի տան պարի խմբի՝ գյուղի դպրոցի սովորողների կրթահամալիրում գտնվելու վերջին օրը՝  «Սեբաստիա» համերգասրահում հրաժեշտի հանդիպման ժամանակ խմբի ղեկավար, Նասլեդ Քեյանը հայտնեց, որ Նասլեդ են եղել, անունն այդ կրել են-փոխանցել են իր երկու պապերը… Իսկ ես, Գրիգոր ԽաչատրյանՆորայր Այվազյան (Սպարապետ) տեսածս, հայտնի մեթոդով ստուգաբանեցի.
— На след՝ հետքի վրա՜ ընկա:
Իսկապես, մշակույթի-հանրային կյանքի կազմակերպման եռանդուն-նպատակասլաց երիտասարդ գործիչը, որ Երևանում էր իր կնոջ ու աղջիկների՝ 4-ամյա և 6-ամյա Արաքսյա-Մետաքսյա դստրիկների հետ, հետքի վրա է կյանքում-իր աշխատանքում և շարունակ կհաջողի, ունենալով բոլորիս աջակցությունը… Ջավախքում, նրա սահմաններից դուրս օր օրի հայտնի դարձող պարի խումբը առաջին անգամ էր հյուրընկալվում-գործում մեր կրթական միջավայրում՝ ներառված ուսումով-կյանքով-պարով, և դրանից շատ տպավորված-գոհ էին…

Նասլեդը և կրթահամալիրի ֆենոմենը հասկանալու հետքի վրա էր. ամբողջական բաց-ներառական, համերաշխության ու փոխօգնության վրա կառուցված-կազմակերպված մեր աշխարհի նիստուկացը տպավորել էր նրան ու խմբին… Այս ո՜նց, առանց մեր հագեցած ուսումնական առօրյայից կտրվելու-շեղելու կարողացանք չորս օր մեզ անծանոթ 42 մարդու տնավարի ընդունել-խնամել, փոխանցել այնպես, որ չուզենան գնալ, չիմանան, թե ինչպես թռան չորս օրերը… Ազատ հայրենիքի ու մարդու վայելք պարգևի համար շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, որ ջանացիք: Սա մեր «Արի տուն»-ն է, «Մեր տունը ձեզ փեշքեշ»՝ հերթական հաջողված նախագիծը փոխանակման…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Արման Երանոսյանի հետ Արևմուտք-Մայր դպրոց ճանապարհին, երեկվա միացյալ տոնախմբությանը՝ Մարմարյա սրահում, առանձին՝ Նասլեդի հետ զրույցում, ես կարևորում էի հաջորդ համատեղ նախագիծը՝ սեպտեմբերյան միացյալ արշավախմբով Ջավախքի Թմբկաբերդի ներառումը, Թմուկ գագաթի նվաճման մեկնարկը… Հայ-վրացական, ջավախքյան մեր կապերում ընդհատում թույլ չտանք. խոստացել եմ վրաց ուղղափառ եկեղեցու Սրբազան հորը, Հայաստանում Վրաստանի դեսպանին, մեր սիրելի գործընկեր Լելա Ճինճարաուլիին… Ողջույներս… Պահպանել կարելի է շարունակական զարգացումով:

Ասածս եթե կիրառենք մեր բաց-ներառական-համերաշխ-աջակցող-խթանող կրթական միջավայրի նկատմամբ, նախագծային ուսուցման շաբաթում, որո՞նք են սրա զարգացմանն ուղղված առաջարկները, նախագծային լուծումները…

Երեկ իմ ուշադրության կենտրոնում 4-5-րդ դասարանցիների մարմնամարզությունն էր Սեբաստիա մարզադաշտում-դահլիճներում… Հիացա տեսածով-եղածով… և… Եթե սկսենք մեր բոլոր կրտսեր-դպրոցների 5-րդցիների ֆիզկուլտուրան միասին կազմակերպել, նույն կերպ՝ և բոլոր չորրորդցիներինը… մեր սովորողները ավելի լավ կճանաչեն իրար, առաջարկվող մարզաձևերից (թվարկում եմ՝ նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, հեծանվավարություն, սեղանի թենիս, լող, ձիասպորտ, հրաձգություն) ընտրություն կկատարեն, կձևավորեն կրթահամալիրային մարզական թիմեր, կխթանեն սրանով լրացուցիչ կրթությունը…

Իմ ասածը երևի կիրառելի է սովորողի անհատական պլանով որոշված ընտրությամբ պարապմունքների, երկարօրյա ուսուցման շուրջտարյա ճամբարների կազմակերպման դեպքում… Կարո՞ղ է մեր, ասենք, Արևելյան դպրոցի սովորողը, Հյուսիսի երկարօրյան ընտրել… Շարունակեք:  Սովորողի-ուսուցչի-կրթական ծառայության-մանկավարժական  փորձի ուսումնահետազոտական գործունեության-մարդկային շփման ազատ տեղաշարժի ճանապարհին հանենք բոլոր արգելքները կրթահամալիրով մեկ…

Հեծանվիների նորոգում-ուսուցում. լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Ինձ հարցնում են կարծիք հարգելի Արայիկ Հարությունյանի այս հրապարակման մասին… Արայիկը եղել է կրթահամալիրում, միասին շրջել ենք մեր հեղինակած դպրոց-պարտեզներում, բոլորի կարծիքով՝ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից սկսած, հարյուրավոր ամեն օր երթևեկող սովորողների ու նրանց ընտանիքներով վերջացրած, առաջադիմական… Պարոն Հարությունյանը տպավորված էր… Ինչո՞ւ  չի կարելի նման ուսումնական հաստատություններ ստեղծել Երևանի մյուս բնակելի թաղամասերում՝ օգտագործելով ազատվող ուսումնական շենքերը ու դրանց բակերը, սրանով բավարարելով և քաղաքում առկա, չարչրկվող մանկապարտեզային հերթերի խնդիրը: Մենք սիրով-բարեխիղճ կաջակցենք այսպիսի նախագծին, առանց վարչական պատկանելության… Թող սրանք լինեն քաղաքացիական նախաձեռնություններ, ազատ տարածքներ, խթանելով նախադպրոցական կրթության մասնագետների, մանկավարժական աշխատանք փնտրողների մուտքը: Մեր կանոնադրական խնդիրներից է մեր մանկավարժության, մեր ձեռքբերումների տարածումը: Այստեղից և բաց կրթական համակարգի հետևողական զարգացման պարտադրանքը: Հետքի վրա ենք ու չենք շեղվի:

Նասլեդի աղջկան հարցնում եմ.
— Մայր դպրոցը մեծ է, չկորե՞ս հանկարծ։
— Ես չգիտեմ կորել,- ասում է… ժառանգորդը։

Արարատի վերադարձը, առանց ձյան…
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

#1144

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գտեք ձեր հեքիաթն ու դարձեք անիրական…

Քնարիկ Ներսիսյանի այս հրավերին սպասել եմ, թատրոն-լաբորատորիայի բազմաչարչար-կրկնվող բացում-վերաբացում-գործարկմանը… Երեկ-մյուս օրը մտա՝ կյա՜նք, Քնարիկի հմայքը բազմապատի՜կ, թվում է՝ էլ ո՜ւր, անվե՜րջ, շրջապատված իրենով ոգևորված տղաներով՝ Ավագ դպրոցի Սուրեն, Հայկ, Դավիթ…

Իմ ընտրած խորհրդանիշով օր՝ իր պատումով գիշերային…

Դավիթ Բլեյանը տեղում, տանը գրառում արեց լուսանկարի տակ, որ իր ուսուցիչ Լուսինե Փաշայանն ուղարկել էր Արմինեին՝ իր «պոզիտիվչիկի» քաշած պատկերը․․․ Առավոտյան, սուրճի սեղանի մոտ Արմինեն, որպես ծնող, ուրախանում է. —

Շարքով, առնական, կիրթ, խոստումնալից, ինչպես մեր մեկնարկին…

Երբ համակարգը բաց է, աշխատողի՝ սիրելի Գայանե Առաքելյանի, Նարինե Պետրոսյանի, թե Անահիտ Բեկյանի ազատման, աշխատողի՝ Աղասի Մարգարյանի, Բաբկեն Փաշինյանի, թե Սամսոն Բուլղադարյանի… աշխատանքի ընդունման ողջ ընթացքը՝ թափանցիկ, բաց, իրավական-հիմնավորված, թե՛ ազատվող-ընդունվողի, թե՛