Պատմել եմ հունիսի 22-24-ի Ջավախք կրթամշակութային արշավից, Կարծախ՝ Աշուղ Ջիվանու ծննդավայր մեր ուխտից, կառուցվող-ընդարձակվող տուն-թանգարանը, Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանի բարձիթողի վիճակի ազդեցությամբ, մտահոգություններ է առաջացնում, ի՞նչ կստացվի, ի՞նչ կտա ևս մի գյուղական թանգարանը՝ գյուղին, Ջավախք աշխարհին…

Այս անգամ Կարծախի տոնախմբության թիրախը հենց Ջիվանու տուն-թանգարանի ավարտված ազգագրական հատվածն էր՝ իրական գյուղական կենցաղային միջավայր, իր կահ-կարասիով, իրերով-պիտույքներով… Սարի գլխին մեծաքանակ ներկաների համերգ-հանդիսությունը, պարզ էր, չէր գրավելու. արևի տակ քշված մարդկանց բաժանելը՝ բեմից ելույթ ունեցողների ու վարում ունկնդրող-ծափահարողների, Տոն չէր ստեղծելու-չստեղծեց… Ինչպես և խնամված-տպավորիչ Սուրբ Հովհաննես եկեղեցու պատարագը… Ո՞ւմ համար էր, ո՞վ էր մասնակիցը. երեխաների վազվզոց եկեղեցում, մեծահասակների ներսուդուրս, աղմկոտ մոմավառություն… բա պատարա՞գը, նրա ունկնդիր մասնակի՞ցը, պատարագի՞չը։

Մենք մեր համերգ-նվերը ինքնաբուխ՝ իսկական բաց թամաշա, իրական մասնակցով, ջնջված սահմաններով, ամբողջական ներառական, որպես մոբիլ-ստեղծական նախագիծ-առաջադրանք-իրագործում տեղում (կեցցե Աննա Երիցյան ազգագրագետ աղջիկ-պարուսույց-կազմակերպիչը), մատուցեցինք տուն-թանգարանի բակում, հանդիսավոր ժապավենկտրոցիին  հաջորդած ժամանակում… Այս, այսպիսի զարգացումով սիրով դառնանք Կարծախում 2018-ի աշուղական օրվա կազմակերպիչ… Ինչո՞ւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մեզ չպատվիրի այս գործը՝ որպես ուսումնական նախագիծ, Կարծախի դպրոցի հետ համատեղ…

Տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=PNlKeRb4zCg?ecver=2]

Իսկ խաղաղ մի շրջան գտանք համերգի-հյուրասիրության արանքում և հարգանքով-անշտապ Արգամ Երանոսյանի՝ մեր Արմանի եղբոր, տուն-թանգարանի մասնագիտական խմբի ղեկավար, հայտնի ազգագրագետի ուղեկցությամբ գյուղական տուն-ցուցասրահում շրջեցինք անկյուն առ անկյուն, ամբողջական… Տպավորված եմ երիտասարդ մասնագիտական խմբի նվիրական գործունեության արդյունքով, երախտագիտությամբ. այդպիսին էր յուրաքանչյուրի ընկալումը… Մարդու՝ Դավիթ, Աշոտ, թե Շուշան Բլեյանների, ծանոթ-անծանոթ բոլոր ներկաների հարցեր տալն ու լսելը գալիս էր, ընթացքում-վերջում երգելը կենդանի՝ Աննայի, Թերեզի-Շուշանի, խմբի… Իսկական ուսումնական միջավայր, որի համար սրտանց շնորհավորում եմ հիմնադրամին, Արգամին ու իր խմբին ստեղծագործական, գյուղին, Ջավախքին ու մեզ… Տարոսը՝ Տերյանի տանը Գանձայում… Արգամի հետ մի կարծիքի ենք… Ո՞վ կդառնա այս նոր-հրատապ գործի պատվիրատուն. տունը ձեռից մեր աչքի առաջ, մեր թողտվությամբ գնում է…

Գյուղ Կարծախ. լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:՝

Այսպիսի բարեխղճության տոն-համերգային միջավայր դարձավ 2017-ի մեր ջավախքյան երրորդ արշավ-նախագծի «Ամառային համերգը» Վլադիկայի տանը՝ վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի ուսումնական կենտրոնի սրահում… Այստեղ՝ մեր Սվետա Ճաղարյանին ու Լիլիթ Առաքելյանին ծանոթ-հարազատ դարձած միջավայրում, երկրորդ համերգն է, մայր ու աղջիկ՝ գլխավոր պրոդյուսեր-նվագակցողը, սև աշխատանքը տանողը, անբաժան ընկերուհի-երաժիշտներին՝ Շուշանին Բլեյան-Թերեզ Բեգլարյանին մասնագիտական թռիչքի-խիզախումի հնարավորությունն էին տվել: Հայրիկ-տնօրենի-ունկնդրի ուրախությունը եռակի էլ եղավ, իսկական համերգ էր՝ Վլադիկայի մոսկովյան-հունական հյուրերով, Ախալքալաքի երաժշտական դպրոցի ուսուցիչներով, նրանց յուրահատուկ սան Անահիտի, Հեշտիայի ու Ջավախքի երաժշտասեր հասարակությանը հայտնի դարձող երգիչ-պրոֆեսիոնալ Արմեն Մկոյանի ներգրավմամբ, համերգ-խանդավառություն՝ երկար հիշվող-չմոռացվող գրկախառնություններով-շնորհավորանքներով… Սրբազան հայրերի՝ հայ առաքելական եկեղեցու հայր սուրբ Բաբկենի և վրաց ուղղափառ եկեղեցու Նիկողայոս սրբազանի անբաժան ներկայությունը մեր ջավախքյան նախագծերի քաղաքական կարևորությունն ու աջակցությունն են հաստատում մեր այսպիսի կրթամշակութային  գործունեության ծավալմանը Սամցխե-Ջավախքում, դրա ընդլայմանը… Իսկ Շուշանին-Թերեզին-Լիլիթին ասենք՝ կեցցեք, ձեր առաջին միջազգային բեմելը ստացվեց անպայման… Պատրաստվենք նոր հանդիսատեսի հետ, նոր միջավայրում՝ բայց այս տարվա սեպտեմբերի 4-ի համերգ-ներկայացմանը…

Ճավախյան օրերի նկարաշարը՝ Սուսան Ամուջանյանի:

Ե՛վ թուրք-վրացական Կարծախի սահման մեր այցը, ճանապարհը առանձնահատուկ դարձնող Կարծախի լճով, Ջավախքի երկրագործի խնամքով մշակած կարտոֆիլի-հացի դաշտերով բարեկարգ՝ ճանապարհից աջ ու ձախ ձգվող, և՛ մեր հարմարավետ ավտոբուսը՝ խելացի-հետաքրքրասեր-ուշադիր Կարեն վարորդով, և՛ Ախալքալաքի ընդարձակ բերդը՝ Փարվանա գետի ստեղծած թերակղզում, որ նոր-նախանձելի հեռանկարն է ընդգծում, և՛ ուսումնական կենտրոն-խնամված կացարանի և մեզ ճանաչող սրտաբաց ընդունող բոլորի բարյացակամությունը, ուրիշ՝ մենաստանային կոմֆորտ էին հաղորդում մեր եռօրյա փախուստին Երևանից… Դե, մենք այս ամենով մանկավարժական հարթակ էինք վառ անհատների՝ ընկեր դարձած Դավթի ու Մարկի ինքնարտահայտման համար… Սուսան ու Կայ մանկավարժ զույգի ծնողական ներկայացումը տպավորիչ էր ինձ համար: Բարեխիղճ, մանկավարժ են հիմնավոր-հեղինակային ու… անաղմուկ, մենաստանային, ինչպես զույգ դարձած կրիաները կենտրոնի կանաչի վրա, մի տեսակ ինստալիացիա-խորհրդանիշ մեր համերգ-արշավի։

#1133

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սահմանափակ նյութական ռեսուրսներով անսահմանափակ իրագործումների մանկավարժությունը մեր

Զարուհի Առաքելյանի՝ ամենահաս ու ամենա՝ իմ օգնական Զառայի տեղեկությունը Բութանի թագավորության մասին տպավորվել-չի անցնում, ինձ բաց չի թողնում՝ առանց համարժեք մի գործողության… Չբռնե՞նք ու մի ծառատունկ-ֆլեշմոբ անցկացնենք Հարավարևմտյան թագավորությունում (ՀԱԹ)՝

Բեռլինի պատից մինչև Չարենցի կամար 2016թ. պլեներով բանգլադեշյան

Այո, Նունե Մովսիսյան, սկզբում հասկացությունը՝  պլեների մասին հայերեն վիքիպեդյան հոդվածով։ Տպավորիչ ճշգրիտ մեկնարկ կլինի բանգլադեշյան պլեների թարգմանչական ստուգատեսի… «Կեցցեք»-ի հետ, ահա, իմ օգնությունը՝ նոր նախագծի առաջարկը։ Սկսեք այս օրերին Վիքիպեդիային արժանի հոդվածի

Պապ, գիտե՞ս, մեր դպրոցը ճամբար է դարձել…

Ուռա՜, երեկ իմ օրագրի մուտքերը վճռական հատեցին 500-ը, mskh.am-ինը ընդհուպ մոտեցան 6000-ին․․․ Սրանք մեր ուսումնական հունվարի նկատմամբ հանրային վստահության արձանագրումներ-հավաստի չափումներ չե՞ն․․․ Ես սրա համար ունեմ նաև ընտանեկան գործիք։ Կրթահամալիրի