1in.am
Սիրանույշ Պապյան

[youtube https://www.youtube.com/watch?v=88O7ZR7sUZc]«Ազատությունն ունի հարթակ, ես ուրախ եմ, որ կա այդ հարթակը, պետք է լինի այդ հարթակը: Առանց քաղաքացիական հարթակի՝ Հայաստանը, որ գտնվում է անապագա ներկա իրականության մեջ, ինչպե՞ս եք լուծումներ պատկերացնում, դրա համար ես կարևորում եմ այդպիսի հարթակի գոյությունը»,- անդրադառնալով Ազատության հրապարակի այսօրվա հարթակին՝ ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

«Ես միշտ լուսանցքում եմ եղել իմ գաղափարներով, բայց ես միշտ անդավաճան եմ եղել իմ գաղափարներին: Հարթակը, որ զբաղեցնում եմ «Բանգլադեշում», պատվաբեր հարթակ է, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագիր իրականացնողի հարթակ է: Ես գլուխս կախ փորձում եմ իմ գործն անել, որովհետև ես լեցուն եմ իմ գործերով»,- հավելեց նա:

Հարցին, որքանով է այդ հարթակը քաղաքական, ուր է այնտեղ քաղաքացին, Աշոտ Բլեյանը նշեց, որ քաղաքացուն տեսնում է այնտեղ, երկու հավաքի մասնակցել է, իսկ երրորդին՝ Արցախում է եղել. «50.000-ը հո այլմոլորակայիններ չեն, լավ, մի քանի հազարին բերեցին, մի քանի հազարը շփոթված են, բայց այնտեղ քաղաքացիներ են: Այսօր այս փուլում ամեն մեկս մեր անելիքի վրա պետք է կենտրոնանանք»:

Իսկ արդյոք պահանջները պարզ են, Աշոտ Բլեյանը ասաց.
«Ներողություն, ի՞նչ եք տանջվում, եթե պարզ չէ, ես կգնամ, կլսեմ, կկարդամ, ինտերնետ կա, հեռուսատեսություն, ես բացում եմ նայում, եթե պարզ չէ, պարզ չի, եթե ես ինչ-որ բան չեմ հասկանում, ես դրան կարևորություն չեմ տալիս»,- ասաց նա:

Իսկ մարդիկ թող հույսն իրենց հետ կապեն, իրենց Աստծու հետ, ժամանակն է, այդ ինչ պահանջատիրություն է, թող չհիասթափվի, թող ինքն իրենից հիասթափվի:

Նրա դիտարկմամբ՝ ընդհանրապես խաբողը չի մեղավորը, խաբողներ միշտ կգտնվեն, մեղավոր է նա, որ անելիքը դարձրել է խաբվելը և միշտ անմեղսունակ է, ինքը մեղք չի կրում, ինքը պատասխանատու չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կյանքի դպրոցն իմ բլոգի եթերում է…

Երբեմն, երբ մտքով-ուշքով եմ հետևում կրթահամալիրային իրադարձություններին՝ մտածված բացակայում եմ… Ինչպես դեպի Վահան Տերյանի պուրակ ձեր երեկվա երթից, Տերյանի արձանի շուրջ ձեր խմբումից-խոսքից… Հետո անդրադառնում եմ… Մեդիան մեր mskh.am-ով իրական

«Ապահովելու համար սերունդների ազատությունը»

Լրագրողները հիմա էլ ամենաշատն ինձ սկսում են հարցնել Սահմանադրական փոփոխությունների մասին… Մեկը չեղավ՝ լուրջ պատրաստված գար ու խոսեինք «Ամառային դպրոց» 2015-ի մեր նախագծերի, ամառային պարտեզների, անընդհատ բաց ու յուրաքանչյուրին ողջ

Աստված է՛լ բեթարից ազատի

Ես ուզում էի շոգին հեծանիվ քշել. ես շատ էի ուզում երեկվա շատ շոգին հեծանիվ նստել՝ ես միայն դա էի ուզում… Հեծանիվն ազատություն է, ու ես ինքս իմ հեծանվի հետ դուրս