AD TV  «Հարցազրույցում» Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Նա խոսում է հեղափոխության մասին, որը քաղաքական սերնդափոխություն է անվանում, դրանից հետո ստեղծված իրավիճակի, առաջիկա ընտրությունների, նաեւ ղարաբաղյան խնդրի ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Տեսանյութում հնչած մտքերից.

  1. Մեր սերունդը 30 տարվա փորձ կուտակեց, եւ այդ փորձառությունը զտելով, ջոկելով՝ մի խումբ մարդիկ պետք է ներկայացված լինեին։
  2. Ամենակարեւոր բանը սերունդների համակեցությունն է։
  3. Քրիստոնյա ես, մեղքերի քավությունը թող մարդուն։
  4. Համակեցությունը վերաբերում է նաեւ մեր արտաքին քաղաքականությանը, արցախյան խնդրին։
  5. 70 տարվա համատեղ կյանքում լիքը պայծառ էջեր կան։
  6. Որպես ընտրող ես պատրաստվում եմ երկրորդ փուլին, որտեղ կարող եմ թելադրող լինել…

[youtube https://www.youtube.com/watch?v=MWlQ63eq_2A]

Հ.գ.

Մտածեցի՝ ինչ անեմ, որ իմ բեմելը «Armdaily»-ի  եթերում ընդունեք որպես իմ հերթական գիր-մեդիազրույց, որ բլոգի հաշվիչը պտտվի, գիրը շարունակական լինի… Սրանով ես պատրաստվում եմ Գեղարվեստի հարթակում «Հյուսիսափայլի» հրավեր-հանդիպմանը: Շնորհակալություն իմ ընկեր Արմինեին Թոփչյան. լուծումը գտավ:

Լավ է, որ Արատեսում նկարապատման հերոս է դառնում իմ ձեռքբերում-ընկեր քանդակագործ Վիգեն Ավետիսը, ում հետ Աշտարակի իր արվեստանոցում մեր հանդիպմանն անհամբեր սպասում եմ:

#1509

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

25-ամյա անկախությունից հետո մեզ պարտադրում են ճշտել՝ «ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք». Աշոտ Բլեյան

ԿԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրվել է հայտարարություն «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» թեմայով շարադրության միջազգային մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել նաև Հայաստանում ռուսերեն ուսուցմամբ դասարաններում և դպրոցներում սովորողները:

Լավ է, որ փողոցը հեշտ չի տրվում….

Փողոցը չեն կարողանում թեժ պահել, որովհետև քաղաքական գյալաջին արժեզրկեց խոսքի ուժը․ Բլեյան

Ցկյանս կրթություն

Չակերտների բացում Հ1-ում. 14.10.14 Հ1-ում Արթուր Բախտամյանի հեղինակային «Չակերտներ» ծրագիր։