Կիրակին՝ իսկական կիրակի. Արթուր Բլեյանն իր հայրական կալվածքում տղամարդի սեղանի շուրջ հավաքել էր եղբայր-հորեղբայրներին, մի խումբ ընկերների հետ… Դավիթ Բլեյանի 1-ին խաշն էր. միանգամից հո մոտ չի՞ գալու, կարևորը՝ տղամարդկանց հետ խաշի սեղան նստեց: Իր կարոտած մետրոն նստեց, ինչպիսի՜ եղբայր-հորեղբայրներ տեսավ, խաղաց, սիրվեց, ոստիկանական ավտոմեքենա ստացավ Արամ Բլեյանից… Կեցցե Արթուրը, կալվածքի իր բաժինը սիրով-բարեխիղճ-շնորհքով բարեկարգում-ծաղկեցնում է: Լավ հողագործ է դարձել՝ ինքն իր քրտինքով, արդար վաստակով…

Լիլիթ Բլեյանի Սոնային, իմ կրտսեր թոռնուհուն փոխադարձ կարոտում ենք…
Դավթին բացատրում է.
— Իմ պապիկն է քո հայրիկը՝ պապան… Ես փոքր թոռնիկն եմ Աշոտ պապիկի, Արաքսիկը՝ մեծը, Արևիկը՝ միջին…
Դավիթը համառում է.
— Ուզում եմ համ իմ պապան լինի, համ էլ պապիկը…
Ու բառախաղ է սկսում՝ պապա-պապիկ, պապա-պիկ-պիկ… Անձրևը չխանգարեց. Սոնուլիկի ցանկությունը՝ պոնչիկանոցում պոնչիկ ուտելու, մեզ միավորեց. ի՜նչ լավ եղավ, որքան էլ ես այդ հաստատության հոտն ու աղմուկը դժվար եմ տանում…

Դավթի տղամարդկային կոպտության հաղթահարման մասին առայժմ մտածում ենք. ոչ մի տեղաշարժ չունենք: Դրա փոխարեն հումորը շարժվում, առաջ ընկած գնում է…
Ցույց եմ տալիս.
— Տես, պոնչիկանոցից եկանք, դրսի շորերը հայրիկի նման հանի, տնային շորեր, կոշիկ հագի՝ ազատ, հանգիստ, մայրիկին էլ լավ, իր ծննդյան առիթով էլ նվեր կլինի…
Չէ ու չէ: Քիչ հետո վազելով մոտենում է.
— Օգնիր, հայրիկ, զուգարան գնամ:
— Սիրով, իհարկե, բայց տես, հիմա այս ջինսիդ, ներքին շորիդ հետ ինչպե՞ս վարվենք…
Դավիթը տեղում.
— Ներողություն, հայրիկ ջան…

Դավիթն այս կիրակի էլ ցերեկը չքնեց. է՜յ գիտի, պարտեզ, որտե՞ղ ես, բոլորս էլ կարոտած գալիս ենք, իսկ ամենաշատը՝ Դավիթը… Ի՜նչ գորովանքով է անընդհատ խոսում իր պարտեզից, դաստիարակ ընկեր Կարինեից ու ընկեր Մելինեից, քանի՜ անգամ լսեց-նայեց տիկին Սոֆյայի «Խնոցի» երաժշտական բեմադրությունը… Շշմելու շարք է ու մեր պարտեզներով մեկ թող տարածվի, շարունակվի, նոր ներկայացումներ լինեն, գան հավաքվեն շարան-շարան… Կոմիտասի 145-ամյակի տարին հենց սրանցով նշանավոր դարձնեն… երաժշտության մեր մոգերը՝ Տաթևիկը, Հասմիկը, Մարինեն, Սոֆյան, Մերին, «Շրխկանը»՝ իր բոլոր դաստիարակներով-օգնականներով ու ամենաշրխկան-զնգզնգան տիկին Աիդայով… Իսկ մինչ այդ Դավիթը մեզ տարավ մահիճ: Հոգնել, քնել է ուզում մեր ընտանիքը՝ Դավթի նախաձեռնությամբ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցնծություն: Տոն: Փառաբանում Բարձրյալի…

Ի՜նչ ասեմ, հալա՜լ է, ախպե՛ր՝ իմ հարյուր տարվա ընկեր Գևորգ Հակոբյանի թե Դավթի մեկ տարվա ընկեր Օթարիկի բերանից թռած… Ուրախ եմ, որ mskh.am-ի խմբագիր, հասարակագետ Աղասի Մարգարյանի նորամուտի առաջին խոստումը

Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է

Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է: Մեծ է: Ու մեծավարի քնել է: Հաշտվել ենք եղբորս հետ: — Պապա ես քեզ շատ եմ սիրում,- գնում գալիս պտտվում է այս մի նախադասությամբ: —

Առաջին կրթիչն ընտանիքն է

Մենք շարունակ հեծանվային նոր երթուղիներ ենք քննարկում-մշակում. Դավիթը միշտ գործնական է՝ գործողության մարդ, ու հիմա. – Ուզում եմ այգով հեծանվով իջնենք, հետո՝ մետրոյով… Հետո, այո, «Գործարանային» կայարանից դեպի Արևիկենց-Տաթևիկենց տուն,