Գիտե՞ք, մեկ ամսից ավելի հազում էի. մեկ էլ հանկարծ անտեղի բռնում էր այնպես, որ ուսումնական կաբինետը, դահլիճը պիտի լքեիր… Ամոթից 1-2 համերգ եմ բաց թողել ու ափսոսում եմ. երեկ Հանրային TV-ով լսեցի Կոմիտասի 145-ամյակին նվիրված այդ համերգներից մեկն ու նորից ափսոսացի… Կուզեի դահլիճում լինել ու ծափահարել ինձ սիրելի դարձած երգչախմբերին՝ Սոնա Հարությունյանի «Հովերին», Հարություն Թոփիկյանի Երևանի կամերայինին և Մլքեյանի Հայաստանի պետական կամերայինին… Շատ միջոցներ փորձեցի էս հազի դեմ, բացի բժշկական դեղից, անօգուտ: Նյարդայնանում էի ուժեղ, երբ մի քանի հոգի իմ սիրելի «հեքիմներից» միաժամանակ խորհուրդ տվեց մի հատ էլ փորձել ձիթապտղի չզտած ձեթը՝ առավոտյան, մի ճաշի գդալ, սոված փորին… Ի՜նչ մեծ բան է, տո, հեր օրհնած… Խմեցի առաջին գդալը ու հազիս ձայնը մոռացա: Երրորդ գդալն եմ խմում, որպես հավատարմություն… Սա, որ հազս բուժեց, ինչո՞ւ չի կարող պրոֆիլակտիկ դեր խաղալ բոլոր մնացած հիվանդությունների դեմ… Մանավանդ, երկու շիշ ձեթ ունեմ, ափսոսս գալիս է: Համոզեցի Դավիթ Բլեյանին, ով ինձնից վատ հազում էր. երեկ մի թեյի արծաթե գդալով խմեց, ու, հիմա կեսգիշեր է, հսկում եմ, ձայն-ձունը չկա… 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բարեկենդանի մեծացող աշխարհը

Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ

Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն

Ինչ պատահեց, երբ կաթսայից պակասեց մի քանի տոլմա

Իսկապես՝ վերջ… Ես շոկոլադ, տոլմայի չափ, չէ, սիրում եմ, պահանջ օրվա մեջ ունենում եմ: Դավթի հետ հեշտ չէ. չի զիջում, չի հագենում… Մանուչարյան Աշոտի մայրը, լուսահոգի տիկին Լենան կասեր՝ «Բլեյանի