Դավիթն ու իր քույրիկ Սոնուլիկը (Արևիկը սիրում է շեշտել`այնքան էլ եղբայր չէ, մեր քեռին է) երեկ Դպրոց-պարտեզում խմբային նկարահանումների էին մասնակցում… Հետևեք իմ օրագրին, որ բաց չթողնեք առաջին հեռարձակը:

Նորից Դավթի մեքենաները շարվում են մեր բնակարանով մեկ, ինչպես իրական կյանքում. ամեն օր, դպրոց գնալ գալիս, Դավթի ուշադիր հայացքի ներքո են, չէ՞, ամենատարբեր ավտոմեքենաների մի քանի շարքերը՝ երկար ձգվող, ինչպես ինքն է ասում, գետի նման հոսող: Նորից մենք խռովել ենք. ցավոք, Արմինեն անլուրջ է մոտենում մեր ընտանեկան համաձայնեցված-հայտարարված պահանջների՝ Դավթի խախտման (կամայական մոտեցում) փաստերին… Նորից մայրական սիրատոչորությունն է միակ մանկավարժությունը, և մեր հերոսի տղա (տղամարդ) լինելու գործոնը շպրտվում է երրորդ պլան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավիթը հաճույքով է հաշվում

Ինչո՞ւ անցա թվերին. Դավիթը հիմա շատ է սիրում թվեր, տառեր էլ է սիրում, կարդում է շուրջբոլորը հանդիպող ամեն ինչ: Այսպես կլինի ու կլինի… ոչ մի բաժակաճառ չի փրկի: Ինչպես Դավիթ

Դե, ձեր մեռելն եկեք տարեք

— Դավիթ, ժամը երեքն է,- պատանդի վիճակում, դատապարտվածի նման խնդրում եմ ես. – Լավ չէ, որ ժամը երեքն է, լավ կլիներ՝ երկուսը լիներ գիշերվա: Հետո կլինե՞ր երեքը գիշերվա, հետո՝ չորսը գիշերվա,

Երկու մեծ խցանում՝ մի բնակարանում

Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի նոր հեռախոսից չի բաժանվում. գիտի՝ ոնց խաղեր-անիմացիաներ նայի, մուլտեր… – Ա՛յ տղա, Դավի՛թ, հեռախոսս տուր, դա իմ հեռախոսն է, հասկացի… – Սա հեռախոս չի, պլանշետ ա,