Ափսոսանքի և մեղավորության օրեր տևող զգացում եմ ունենում, երբ չեմ կարողանում մասնակցել կրթահամալիրյան որևէ նորամուտի, մեկնարկի, հավաքի… Դրանում միշտ մեղավոր է լինում կրթահամալիրի տնօրենի պաշտոնը… Ինչպես այս անգամ. ես թերի մասնակցեցի «mskh.am բազմալեզու կայք» նախագծի ներկայացմանը Մեդիա կենտրոնում, չմասնակցեցի Գեղարվեստի կրտսեր դպրոցի ցուցահանդես + դաշնամուրային համերգին` Արսեն Մինասյանի անհատական ցուցահանդեսի բացմանը, դրան հաջորդած` Հասմիկ Մաթևոսյանի և սաների դաշնամուրային համերգին: Ո՞րն է իմ արդարացում-«բժշկի թուղթը». օրեր առաջ ես գրավոր հաստատել էի, որ մասնակցելու եմ նույն օրը նույն ժամին Մատենադարանում սկսվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային ներկայացման մեկնարկին… Էլի անհետաձգելի գործեր՝ ու ես ուշացա երաժշտության ուսումնական կենտրոնի նորամուտ-համերգից… Հետո, չնայած իմ խիտ ու հետաքրքիր օրվան՝ է՛լ ընդունելություն ԱՄՆ դեսպանի առանձնատանը («ՆԱՏՕ-ի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակում), է՛լ ընդունելություն իմ տանը («Աստղային օրեր կրթահամալիրում» տոնի շրջանակում), մնացի մեղավորի իմ չհաղթահարվող զգացմամբ… Ինչպես հիմա՝ առտու ժամը հինգին, երբ ես սկսում եմ իմ նոյեմբերի 13-ի գիրը: Գուցե գիրն օգնի նոր՝ այսպիսի մեղքից ազատ օր սկսելու…

«Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ու պետական ֆինանսավորում ունեցող ծրագրին ես հաջողություն եմ ցանկանում: Դեռ կունենանք առիթ ու հնարավորություն՝ ավելի մասնագիտական մասնակցություն ունենալու, եթե նախագծի պատասխանատուները դրա կարիքը զգան. ծրագրի անունը՝ «Կրթության գերազանցության ազգային ծրագիր» ես, մեղմ ասած, չեմ հասկանում։ «Այբ»-ի խորհրդի նախագահ Տեր Մեսրոպի երկարաշունչ ելույթը ծայրից ծայր փրկչական գործունեության ավետում է մեզ. սրա հետ, մեղմ ասած, հաշտվել չեմ կարող: Գրիգոր Խաչատրյանի թևավոր խոսքերից երեկ ես շրջանառեցի. «Ես ավելի մեծ եմ, քան կարծում եմ, հետևաբար, ես համեստ եմ»…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սթրիթ-արթ կրթահամալիրի Բանգլադեշում… Թղթից՝ միջավայր

Իմ օրագրի մեծացող պատմությունը հաստատությանը բնորոշ որակներ է բերում, խնդիրներ հարուցում… Ես վտանգները տեսնում եմ ու դեմն առնելուն ուղղված գործողություններ մշակում… Շատ չէ՞ ծավալուն՝ օրագրի համար, նկարառատ այնքա՜ն, որ կարող

Ի՞նչ է նշանակում գիրքը ճիշտ օգտագործել

Կրթահամալիրի Հիմնական դպրոցի նոր ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը նախաձեռնել է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի այցը, համերգը Աշտարակ: Մենք կքայլենք, կերգենք Կարմրավորում, Սբ. Մարինեում… Մենք ավելի կմոտենանք Ալագյազին… Հետաքրքիր են պոետի մտքերը, տպավորություններն

Հաղթահարած… Անհամբեր: Ոգևորված, անպատմելի ուրիշ…

…. Ու Սոնա Փափազյանը պարտադրեց և՛ վերնագիրը, և՛ սկիզբը իմ օրվա գրի. ««Սեբաստացիներ» երգչախմբում երգելը միֆային մի բան էր: Լսում ես, վայելում, քթիդ տակ երգում նրանց հետ, հուզվում, մտահորիզոնումդ չկա՝