Առավոտ է, ու Դավիթ Բլեյանը՝ անհավես… Արմինեն ակնհայտ վրիպել է, ու Դավթին՝ իր տղուկին, տանը թողնել չի կարելի… ուրիշ ի՞նչ կմնա տնային գործերին հանձնված մայրիկի ուշադրությունից դուրս մնացած Դավթին անելու՝ պլանշետ-նոթբուքին հանձնվել ողջ օրը, բնակարանում, ուժգնացող տապին… Այլընտրանքը լողն է, հեծանիվը, պոնի Բոնիին, ընդարձակ-բաց ճամբարը՝ Արամով-Անուլիկով, Մելինե դաստիարակով… Բանգլադեշ աշխարհում… Ինչպե՞ս ամենօրյա ցնցուղի տակով անցկացնել Դավթին, առույգացնել, դուրս հանել, ինչո՞վ… Ավտոբուսով, իհարկե, 53 համարի ավտոբուսային ճամփորդությամբ… Խանջյանով, կառուցվող կրկեսով, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ-Սեբաստիայով՝ Մեդիակենտրոն, տիար Գևորգի ու Սուսանի հետ առավոտյան դեղձուտոցի պատշգամբում, հայացքով՝ Սուրբ Երրորդություն, ու ականջներում՝ եկեղեցու զանգերը… Հետո իմ հեծանվով, ետևի նստատեղին՝ Դավիթը, Արևմուտքի ճամբար… Ա՜յ քեզ ուրախության, մարդասիրության կենտրոն-աղբյուր՝ ճամբար սեբաստացիական… Էդմոնդը ճամբարականների հետ պոմպով բաց լողավազանների ջուրն է փոխում, ջրում պարտեզը, ծածկի տակ արդեն փոխվում են լողորդները, դեռ ժամը 10-ը չկա, բայց ի՜նչ աշխույժ է Արևմուտքով մեկ…

Դավթապատում:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի, Տաթև Համբարյանի և Մելինե Սիմոնյանի:

Իմ ականջներում այս օրերին Իվետայի ճամբարականների ձայներն են, նրանց հիացմունքը Գեղամա մեր ծովով, անզուգական մեր լճով, «Ժայռի» մաքուր-անվտանգ ափերի տարատարիք տկլոր սեբաստացիների գործուն ազատությունը… Շնորհակալ եմ, Իվետ, Անահիտ, Հռիփսիմե… Ամառ 2017-ի ծրագրով Սևանի «Ժայռ»-ում մարզական-հայրենագիտական-ընթերցողական ճամբարն այսպիսին էր մտածված, հնգօրյա ու անընդհատ… իրար հերթագայող, իրարից տեղ-օր փախցնող ուսումնական հայտերի հեղեղով… այնպես չէ՝ չեղավ, եղավ, իհարկե, եթե համեմատես… Բայց ասված է, սաստված իմ մանկությունից եկող, առարկություն չհանդուրժող մայրենիով՝ չհամեմատվես…, ու ես գոհ չեմ, իհարկե։ Ինչո՞ւ չեղավ այնպես, ինչպես պատկերացված էր պարզ, ինչպես կարող էր լինել։ Օգոստոս կա ընթացքում ու Սևանի եղանակի զարդը՝ սեպտեմբերը ողջ… 2017-2018-ի օգոստոսի օրացույցում Սևանի «Ժայռ» ճամբարը ուսումնական 2017-2018-ի նախագծերի ներկայացման հարթակ է…

Արևմուտքի լողավազանի թաց առօրյան: Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի:

Ուսումնական շինարարական աշխատանքները մեր կրթական օբյեկտներում ինձ ոչ միայն չեն ոգևորում, այլև վանում են… Պիտի չընդհատել-ավարտել, շարունակական է փոխազդեցությունը միջավայրում մեր՝ ամբողջական ներառականի ձգտող… Գործ է տնօրենի, որ պիտի բարեխիղճ արվի… Կան, իհարկե, գրավիչ պահեր և այստեղ՝ նոր լուծումները, ինչպես բաց մուտքերը, ձգձգվող աշխատանքների ավարտը, ինչպես, ասենք, Մայր դպրոցի մեծ հեծանվուղին…

Ա՛յ, մանկավարժական նորարարությունը, նախաձեռնողականությունը սեբաստացու որևէ խմբով, ինձ ձգում-կլանում են տապից էներգիա առնելու աստիճանի… ինչպես երեկ Քոլեջում այդպիսի մի նախաձեռնություն՝ Գայանե Թերզյանի հիմնավորմամբ-գործնականությամբ նոր մասնագիտությունների՝ օտար լեզվի խորացված իմացությամբ զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման և հյուրանոցներում-զբոսաշրջային համալիրներում սպասարկման կազմակերպման մասնագետի  պատրաստման ընթացքի քննարկում էր… Գիտե՞ք, որ ունենք դիմորդներ՝ ավելացող կազմով… Սրան միացավ, բնական մի տեսակ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից Գագիկ Ներսիսյանի ոգևորող ազդեցությամբ ծնված վայրի բույսերի վերարտադրություն-հավաքում-մթերումը։ Հայաստանով մեկ նախաձեռնող-եռանդուն-հասուն մարդկանց սովորելը իմ թվարկած մասնագիտություններով նոր հեռանկար է մեր Քոլեջի համար. չե՞ք ոգևորվում… Հայաստանում ունի՞ ներկա, եթե չունի՝ մեր մեղքն է. Հայաստանով մեկ չի կարող չհաղթահարվել, ճանապարհ կհարթի զբոսաշրջության ընտանեկան կազմակերպումը, խմբային ճանաչողական-հայրենագիտական ճամփորդությունը, ուղեկցված դաշտային բույսերի հավաքմամբ, պահպանմամբ, վերարտադրությամբ…

Հյուսիսային  դպրոցի ճամբարում: Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1112

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արցախ-Հայաստան համակեցության մի նոր խորհրդանիշ․․․

Մեր լավ բարեկամ, դասական Վահրամ Մարտիրոսյանը նոր հրապարակումով կհայտնվի՞ սեբաստացի ավագ դպրոցի հանրային թիրախներից մեկում՝ միասին կամ առանձին։ Ինքնավարության ռեժիմով ապրող կրթահամալիրի պատանի քաղաքագետները, Սամվել Թամազյանի՝ թափ հավաքող նորաստեղծ Ազատ խոսքի ակումբն իր «Քաղաքական սերունդ» նախաձեռնությամբ,

Եվ եղավ վեց հարյուր…

Օրագիրն իմ այս  ո՛չ մեկ անգամվա համար է, ո՛չ մեկ ուսումնական տարվա. ո՛չ գրելը, ո՛չ կարդալը… Քանի՜ սեբաստացի եղավ ինձ այս գործի ընկեր… Շնորհակալ եմ, քույրեր, եղբայրներ, սաներ, սեբաստացիներ բոլոր

Հավեսի-հիացումի-խնամքի զատկական կիրակի՝ սեբաստացի-ոչ սեբաստացի․․․

Հայաստանում շատերն են իմ հավեսի-ջանքերի վրա զարմանում-ցուցանում․․․ ես էլ՝ ձեր․․․ Շիտակ լինեմ․ 1in.am-ի այս  եթերը գեղեցիկ Զանգվի մասին վերջապես դիտելուց հետո, լսե՛ք անպայման, կիրակնօրյա զատկական իմ գրից առաջ, ես էլ էշության-համառության-բարեխղճության՝ իմ