Այդպես ճակատագիրն ու հաջողություններն են փաթաթված իրար: Միմյանց հաջորդող կորուստն ու ձեռքբերումը հերթականությամբ տխրեցնում և ուրախացնում են մեզ: Նույնիսկ ինքը՝ մահը, կյանքը դարձնում է էլ ավելի ցանկալի: Կյանքի դժվարին պահերին՝ վշտի և զրկանքների մեջ, մարդիկ դառնում են հենց իրենք:

Նունե Մովսիսյանի ռուսերենից թարգամանությամբ, «Հայկական կակաչ» բլոգում իր «Մարդու հավատամքով» ներկայանում է Էռնեստ Հեմինգուեյը…, ում թանգարան դարձած Կուբայի տանը ես իմ ուսանողական շրջանում եղել եմ… Հեմինգուեյը այդ շրջանում շատ հարգի էր, ու մենք կարդում էինք, ոնց էինք այրվում, իրար փոխանցում… Հիմա ինչպե՞ս է, կարդո՞ւմ են Հեմինգուեյ Հայաստանում, ովքեր և ի՛նչ են կարդում… առանձին ուսումնասիրության նյութ է, բայց բլոգային ուսուցումը սովորողին-դասավանդողին-ընթերցողին հրամցնում է բլոգի հեղինակի ընտրությամբ-ճաշակով… թարգմանությամբ գործեր… Ուսուցիչ-թարգմանիչ: Կեցցե՛:

Ինչպե՞ս են պատրաստվում նոր ուսումնական տարին սկսելուն կրթահամալիրի դպրոցների, քոլեջի նորընծա սովորողները հունիս-հուլիսին՝ 1-12-րդ դասարան, 1-ին կուրս ընդունվածները: Ո՞վ է օգնում, որ նրանք mskh ցանցում հասցե ունենան, վարեն, բլոգ բացեն, պահանջներին համապատասխանեցնեն, փորձեր անեն բլոգավարության, մեդիանյութեր ստեղծելու առաջին հմտությունները ձեռք բերեն… Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս է դա արվում… Ինչպե՞ս են սեբաստացի նորեկները ամառային ուսումնական նախագծերով, խնամքով ներառվում սեբաստացիական աշխարհում… Ավագ դպրոցի ղեկավար Մարթայի հետ՝ Կենտրոնում մեր, քոլեջում՝ հերթապահ Անահիտ Մելքոնյանի հետ ու Արևմուտքումֆ՝ Տաթև Աբրահամյանի հետ, մանկավարժական աշխատողների մասնակցությամբ, այսպիսի կրկնվող-ամենամյա հարցեր էի քննարկում երեկ իմ հեծանվային շրջայցով…

Հարավային դպրոցի նախակրթարանի լողափում…
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

Իսկ երեկոյան ուշ հայտնվեցի ես «Հայելու առաջ», Կենտրոն TV-ի տաղավարում… Ինչ լավ է, որ երբ դուք կդիտեք կիրակնօրյա հաղորդումը, մեր արշավախումբը կլինի Փարվանայի ափին… Արշավին պատրաստվելը նաև տեղանքի աշխարհագրության, երթուղու յուրացում է… մեր դեպքում՝ նաև կովկասյան երկաթուղու, նրա պատմության, այսօրվա՝ Գյումրի-Թբիլիսի-Բաքու զարգացումների…

Իսկ ես միշտ հայելու առաջ եմ, այնքան ու այնպես, որ այն չեմ նկատում, չկա պարզապես… եթե ամենօրյա սափրվել-սանրվել-լվացվել առերեսվելը հայելու հետ-հայելու առաջ ինքդ քո սֆաթի հետ չլիներ… Ոչինչ, որ ես «հայելու առաջ»-ը և «հասարակության հայացք»-ը գործածեմ որպես հոմանիշներ: Ես ավելի ու ավելի ազատ եմ զգում հասարակության ներկայությունից, անկաշկանդ… «Հայելու առաջ»-ը դառնում է ներսս հայացքը… Անընդհատ դեպի ներս, ներսից եկող թելադրանքով-ազդեցությամբ… Ես ավելի ու ավելի ինքնուրույն-ինքնավար-ինքնիշխան եմ՝ որևէ խմբից, սոցիումից, շրջապատից, հարազատներից… ընտանիքից… Դեպի աղբյուրը ինքնաբուխության…
Ես ավելի ու ավելի անմիջական եմ, ավելի զուլալ-մաքրված-իստակ: Ներսում այնքան ձեռք չտված հանքանյութ կա, այնքան չուսումնասիրած տարածք-խորք, որ ինչի են պետք դեպի դուրս, դրսի համար ջղաձգումները… Այսպես կարծես մոտենում եմ զայրույթից-ցասումից-մոլեգնությունից ազատվելու խնդրի լուծմանը:
Խնդիր ինձ համար առաջիկա վաթսուն տարվա համա՞ր… Վա՛յ, չէ, էդ մեկը՝ չէ: Իմ գիրը 1101-րդով հայելի եղավ:

Օգոստոսին հեշտ է նիհարել, ամառային ոգեշնչում և մատչելի-առատ Երևանում հինգ լավագույն մթերք՝ սալոր, դեղձ, ձմերուկ, նորածիլ բազուկ և դդմիկ: Բոլորն էլ սիրելի: Սրանց, բոլորն էլ սիրելի, ես շարունակում եմ ավելացնել ամենօրյա ջուրըմպումը անընդհատ-ամենուր, հեծանիվը՝ որպես փոխադրամիջոց… և ցնցուղը…

Վահանի ձմերուկախաղի լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Զրկվեցինք գեղարվեստի՝ կրթահամալիրի ամենահին, տղամարդու ստեղծած-տղամարդու գործածած ջրավազանից… ու չեմ լողում: Վատ է, շատ վատ: Ծածկած լողավազանը չի հմայում. մնում է արագացնել նոր բացօթյա լողավազանի շինարարությունը: Երեկ Խորեն Հազարումյանի հետ այդպիսի որոշում կայացրինք, մեր «Ագարակի զարգացումը՝ որպես հնգամարտի կենտրոն» նախագիծը թափ է ստանում:

Իսկ իմ աչքից երեկ չվրիպեց Արևելյան դպրոց-պարտեզի արևելյան լանջերի թանձրացող կանաչը… Կեցցեք, Նառա ու ընկերներ: Եվ այս ուղերձը ես եմ՝ հայելու՞ առաջ…

Ինչպես գիտեք, հուլիսի 22-24-ին կրթահամալիրի արշավախմբի հետ լինելու եմ Ջավախքում։ Այս Վարդավառի օրերի գլխավոր գործը, իրար ջրելուց բացի, կանաչ տարածքների բարեխիղճ ոռոգումն է։ «Բարեխիղճ» ասելով՝  նկատի ունեմ անընդհատ, եթե հնարավոր է՝ 24 ժամ։ Պարտիզպանները, ովքեր բարեխիղճ կկատարեն իրենց գործը, և արդյունքում ակնհայտ կլինի իրենց պահպանածխնամած տարածքը, առանց նյութապես խրախուսվելու չեն մնա։ Առցանց, թե առկա, խնդրում եմ ձեր կոնկրետ, հոգատար վերաբերմունքը մեր սեբաստացի կանաչի նկատմամբ։ Աբուլից ամեն ինչ երևում է։ Փարվանա գետի ջուրը նաև կօգտագործենք, եթե անհրաժեշտ լինի, որ հաստատ, օրհնված լինի հայվրացական բարեկամությունը։
Պաչիկներ

Կրթահամալիրի լողափնյա ճամբարները շարունակվում են…
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:

#1101

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ օդը խաղա, շենքը թռչի, ու «ղու-ղու»-ն լսելի լինի ամենուր…

Հենց գնահատելու համար 2016-ին մեր կրթահամալիրային նյութական միջավայրում կատարված փոփոխությունները, այս անգամ՝ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ, երկժամյա պտույտ ենք կատարում կրթահամալիրի Բանգլադեշով… Անշտապ քննարկում է կրթահամալիրի մշտական բարեկամ հայտնի մասնագետի

Ջրափոսում չլմփացող մանուկ-մարդուկների տրամադրությամբ

Նիկոլին մեր, իր սիրուն ընտանիքին, թավշյա-հակաբռնի հեղափոխության բոլոր մասնակիցներին ասենք՝ շնորհավոր մեր՝ դուով-դուխով վարչապետի ծննդյան առիթով: Գնա, գալիս ենք: Գերմանիայից, գերմանացի մեր գործընկեր-պարտիզպան Գերդ Քյոհլերին երեկ օրվա վերջին ճանապարհեցի կրթահամալիրի

Նոր սկիզբ՝ ունեցածի հիմնադրման ճանապարհով…

Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ… Իրիկունը տուն մտա զգույշ. դուռը