Սա հենց իմ ուզածն է, իմ սրտովը, հուլիսյան մեր զարգացումը՝ մուտքը Արևելյան դպրոց՝ ճամբարով… 6 տարեկանների համար ո՞ւմ մտքով է ավելի մարդասիրական բան անցնում հուլիսյան այս օրերին Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում… Կեցցեք, Նառա, Արմինե, Հասմիկ ու ընկերներ… Ու ո՞վ կհաշվի՝ կրթահամալիրում, կրթահամալիրի Բանգլադեշում, Սևանի «Ժայռ»-ում… Շուշիում «Հետքերի հետքերով», …. առցանց «Բարեկամությունն» էլ իր նախագծերով ու ընթերցողական նախագծային իր ճյուղավորումներով… իսկական, իրական ճամբար՝ իր մեդիա-ֆիզիկական միջավայրով, կրթահամալիրի Բանգլադեշից արտագնա սահուն անցումներով… Ճամբար է մեկնում՝ Վրաստանի Սվանեթի, և կրթահամալիրի ավագ դպրոցի վրացախոսների ջոկը՝ Ռինա Շագինյանի գլխավորությամբ…

Իսկ երեկ Սամվել-Տաթևենց Խարբերդում, Վահան թոռնիկի ատամնահատիկին, ՇուշանիԼիլիթիՎահե Հովհաննիսյանի հետ գործնական քննարկվում էր հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին Սամցխի-Ջավախքում իմ խոստացած հայ-վրացական  ընտանեկան ճամբարային համերգը կազմակերպելու ծրագիրը, գործնական, մանրամասներով… Հուլիսից այս մի պրծում կա, ես Ամառ 2017-ի ուսումնական նախագծերի օրացույցը կազմելիս  գիտեի՝ շատ ճամբար, շա՜տ-շա՜տ ջուր-ավազ ու լողափ-ընթերցանություն-ճամփորդություն… շա՜տ նախագծային գործողություններ, որ գրոհով նվաճենք հուլիսն ու այն ուսումնական կազդուրիչ աշխույժով լցնենք… Հուլիսը Երևանում  կայտառների համար է ստեղծված… Իսկ շփոթվածներին, հանձնվածներին, արևից-տապից խոցվածներին մի կանչ ունեմ՝ մի կերպ հասեք Բանգլադեշ կրթահամալիրի, կպեք mskh-ի մեր ծրագրերից մեկին…

Վահան թոռնիկի ատամնահատիկին…
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

Էդվարդը՝ չորս տարեկան, Բլեյան Արամի տղան, նախորդ օրն իր պապ Թաթոսի հիշատակի հավաքին հասցրել էր պայմանավորվել Դավիթ Բլեյանի հետ հանդիպման մասին… Ու կիրակի առավոտով չորս տարեկան Էդվարդն իր Արամ հորը բերեց մեր տուն, կազմ ու պատրաստ, առավ-տարավ ճամփորդության՝ Հրազդանի կիրճով… Մադագասկարով… Էս Դավիթ-Էդվարդ ընկերությունը թե կայացավ, ինքնուրույնություն ձեռք բերեց, Վահանն էլ իր ատամները լրացրեց, որ Բլեյանների՝ տղայի թե աղջկա, շարունակության ապագան հուսալի ձեռքբերումն է…

Որքան էլ զբաղված հուլիսյան Բանգլադեշով՝ ես մեր իշխանական ծագման ներկայով-հեռանկարով զբաղվում եմ կոնկրետ գործողություններով ու անհատական-խմբային նախագծային լուծումներով… Խմբագրեք ավագներին՝ հայրերին, պապերին նշանավոր… այսպիսի կոչով դիմեցի ես հուլիսի 1-ի հավաքին, իմ Թաթոս Բլեյան պատվելի-անմոռաց եղբոր հիշատակին ասված խոսքում… Խոսքը քննադատելու մասին չէ, որքան էլ յուրաքանչյուրս ազատ ենք ու հարկ եղած տեղը չենք կուլ տալու սրբազան ստի հերթական բաժինը կատարյալ մեր մեծերի մասին: Բայց ապրողներով, երիտասարդներով, այդքան կենսասեր-պատասխանատու-ընդունա՞կ ենք սրբագրել-խմբագրել-շտկել մեր գնացած-ապրող հարազատների սխալները… Ազնվական-իշխանական ծագման գիտակցումը՝ «Բլեյան» ազգանվան կրումով, թե ծագման պատկանելությամբ, այսպիսի ուղի է պարտադրում: Եվ հավաքները ավանդույթի ուժով այսպիսով իմաստ-անհրաժեշտություն են ձեռք բերում:

Միջին մասնագիտական կրթության «Նախադպրոցական կրթություն» մասնագիտական խմբի շրջանավարտների դիպլոմային նախագծերի պաշտպանություն:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի, Մելինե Մարտիրոսյանի:

Իսկական ընթերցանության օր դարձավ կիրակին… Կրթահամալիրի քոլեջի կայքում դրված են  նախադպրոցական կրթության մասնագիտության (հիմնական ու միջնակրարգ կրթության հիմքով) 26 շրջանավարտի դիպլոմային-ավարտական նախագծերը… Մեդիայի ուժն է յուրաքանչյուրի՝ շրջանավարտի, նրա ղեկավարի, գախոսի, փորձառության վայր դպրոց-պարտեզի ղեկավարի՝ ամիսներ կատարած ուսումնահետազոտական աշխատանքին անհատապես ծանոթանալու հնարավորությունը… Եվ այսօրվա ծրագրային տոնախմբությամբ, հանդիսությամբ, հանձնաժողովի որոշումով չի ավարտվում, սկսվում-շարունակվում-անընդհատ է մասնագիտական ուսուցման նորացման գործը…

Ժամանակ գտա, իմ օրը հուլիսին գիշե՞ր ունի… հուլիսը զարթունների շրջան է, մեղրախոտ-մելիսիայի մասին մեր «Գարդենիա» ակումբի հրապարակումը կարդալու… Ու հիմա անհամբեր եմ, որ հեծանվովս, Շուշոյից ստացած նոր գլխարկովս ու ակնոցով հասնեմ ակումբ, ջերմոց-լաբորատորիա, նախ՝ Արցախից բերած մեղրախոտի մեր բանգլադեշյան պլանտացիայի վիճակին տեղում ծանոթանալու, հետո էլ Շողիկի՝ ակումբի հիմնադիր-մասնագետ-խորհրադատուի հետ աչք-աչքի քննարկելու օրվա հարցը։ Տես, Շողիկ ջան ու ընկերներ «Գարդենիա» ակումբի, հուլիսի 4-ին Գրական ակումբն սկսում է իր պարբերական ակումբային հանդիպումները, ամենուր, որպես ընթերցողական նախագծի մասնակից՝ մասնագիտակորեն աջակից լինելով բոլոր ընթերցողական նախագծերին, շո՛ւտ արեք» «Գարդենիա»-ով հետ մի՛ մնացեք…

Հայ-բելգիական ճամբարի մասնակիցների աշխատանքները Ագարակում…
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:

Հետևեք ամառային զարգացումներին, Ամառ-2017-ի նախագծերին իմ անընդհատ հուլիսյան գրերում, որտեղ էլ որ ես լինեմ՝ Շուշիում, թե Աբուլի բարձր-բարձր գագաթին…

#1087

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղաքում Դալմայի ուրվակա՞նն է…

Երբ տարիներ առաջ թափով սկսեց Ծովակալ Իսակովի և Լենինգրադյանի փողոցները կապող, այսօր Մոնթե Մելքոնյան անունով, արագընթաց ճանապարհի շինարարությունը, արդի շինարարական տեխնիկան մտավ Երևանի Դալմայի նշանավոր պատմական այգիներ, ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… գնացքների սուլոցի

Ա՛յ, այսպես էլ ապրում ենք երկրում մեր

Իմ 650-րդ գիրը՝ որպես ճամփորդական նոթեր՝ ես սիրում եմ իմ երկիրը։ 2016թ. ապրիլի 22։

Շիտակությունը՝ որպես ազգային միասնության ճանապարհ

Դավիթը, նուռ ուտելով մատիկներով, հատիկ-հատիկ, համարյա մեկ ժամ, խոսում է. — Պաˊպ, գիտե՞ս, Աստված բոլոր վատ բառերը ստեղծել, տվել է ինձ, որ ես ասեմ, գործածեմ… — Եվ ի՞նչ է ասել